FLEX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Future Leaders Exchange (FLEX), ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից իրականացվող ծրագիր՝ 15-17 տարեկան աշակերտների համար։ Ծրագրին են մասնակցում նախկին ԽՍՀՄ երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ղրղզստանը, Ռուսաստանը (2014 թ. օգոստոսի 1-ին դուրս եկավ), Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուկրաինան։ Ծրագիրն հնարավորություն է տալիս մեկ տարի կյանքն անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքում և ամերիկյան դպրոց հաճախելով։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։ Ծրագրի ստեղծումից հետո ԱՄՆ են մեկնել շուրջ 23 հազար աշակերտներ 12 երկրներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը ստեղծվել է 1992 թ.՝ Ջորջ Բուշ Մեծի ստորագրած «Ազատության աջակցման օրենքի» արդյունքում, որի նպատակն էր հաստատել ԱՄՆ-ի և աշխարհի միջև խաղաղություն, հնարավորություն տալ երիտասարդ մարդկանց «ծանոթանալ Միացյալ Նահանգների մշակույթին և ազգին, ինչպես նաև սովորեցնել ամերիկացիներին ավելի լավ հասկանալ մարդկանց և մշակույթը իրենց հայրենիքի»[1]։

Ծրագրի շրջանավարտների թվում են հայտնի լրագրողներ ՝ Ելենա Միլաշինան և Մարգարիտա Սիմոնյանը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]