Jump to content

Ելենա Դիմիտրիևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Դիմիտրիևիչ
սերբ.՝ Јелена Димитријевић
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1862(1862-03-27)[1]
ԾննդավայրԿրուշևաց, Սերբիայի իշխանություն
Մահացել էապրիլի 10, 1945(1945-04-10) (83 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
Քաղաքացիություն Սերբիայի իշխանություն,  Սերբիայի թագավորություն և  Հարավսլավիայի Թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, սոցիալական աշխատող և ճանապարհորդ

Ելենա Դիմիտրիևիչ (սերբ.՝ Јелена Димитријевић մարտի 27, 1862(1862-03-27)[1], Կրուշևաց, Սերբիայի իշխանություն - ապրիլի 10, 1945(1945-04-10), Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն), սերբ գրող և ֆեմինիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Դիմիտրիևիչը ծնվել է 1862 թվականին, Կրուշևաց քաղաքում (այն ժամանակ, երբ քաղաքը մտնում էր Սերբիայի իշխանության մեջ)։ Նրա հայրը` Նիկոլայը, վաճառական էր, իսկ մայրը՝ ալեքսինացի իշխան Միլոյկոյի դուստրն էր։ Ելենան Ալեքսինացում ապրել է 1871 թվականից, որտեղ նա ավարտել է տարրական դպրոցը և մնացել այնտեղ մինչև իր ամուսնությունը։ Նա ամուսնացել է երիտասարդ լեյտենանտ Յովան Դիմիտրիևիչի հետ, որի հետ բնակություն է հաստատել Նիշ քաղաքում։ Ավելի ուշ՝ 1898 թվականին, նա տեղափոխվել է Բելգրադ, որտեղ մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Ելենա Դիմիտրիևիչը շատ է շրջագայել Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում` հետագայում ներկայացնելով իր դիտարկումները ստեղծագործություններում։

Դիմիտրիևիչը տիրապետել է ֆրանսերենի, անգլերենի, ռուսերենի, իտալերենի և հունարենի, թուրք կանանց կյանքի նկատմամբ նրա հետաքրքրությունից դրդված նաև սովորել է թուրքերեն։ 1881 թվականից նա ուսումնասիրել է իսլամադավան կանանց կյանքը հիմնականում Սերբիայի հարավում և Սալոնիկում։ 1897 թվականին Դիմիտրիևիչը հրատարակել է Նիսից նամակներ հարեմների մասին (սերբ.՝ Писма из Ниша о харемима), որը պատմում է Նիշ քաղաքում թուրքական հարեմների մասին գրողի ծնվելուց 50 տարի առաջ, երբ քաղաքը դեռ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում։

1908 թվականին հրատարակվել է նրա Նամակներ Սալոնիկից (սերբ.՝ Писма из Солуна) գիրքը, որը պատմում է երիտթուրքերի հեղափոխության ժամանակների մասին, որի կենտրոնը Սալոնիկ քաղաքն էր։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են «Սերբական գրական հանդեսում» (սերբ.՝ Српски књижевни гласник), իսկ 1918 թվականին՝ որպես առանձին գիրք Սարաևոյում։

1912 թվականին լույս է տեսել նոր Նորերը վեպը (սերբ.՝ Нове), որը նույն թվականին ստացել է Սերբական մատիցա հեղինակավոր մրցանակը։ Ստեղծագործության թեման կրթված մուսուլման կնոջ պայքարն էր արևելյան ավանդական կենսակերպի դեմ։

Դիմիտրիևիչի որոշ աշխատանքներ թարգմանվել են չեխերեն, գերմաներեն և ռուսերեն։

Ելենա Դիմիտրիևիչը մահացել է Բելգրադում, 83 տարեկան հասակում՝ 1945 թվականի ապրիլի 10-ին։ Ըստ տեղական թերթերի` նրա հուղարկավորությանը գրեթե ոչ ոք ներկա չի եղել այն պատճառով, որ նրա հուղարկավորությունը անհայտ պատճառներով տեղի է ունեցել հայտարարվածից երկու ժամ շուտ։

  • Une vision, 1891.
  • Песме, 1894.
  • Писма из Ниша о харемима, Բելգրադ 1897.
  • Ђул-Марикина прикажња, Բելգրադ 1901.
  • Фати-Султан, Сафи-Ханум,Мејрем-Ханум, Բելգրադ 1907.
  • Нове, Београд 1912.
  • Американка, Բելգրադ և Սարաև 1918.
  • Писма из Солуна, Բելգրադ 1908, Սարաևո 1918.
  • Писма из Индије, 1928.
  • Писма из Мисира, 1929.
  • Нови свет или у Америци годину дана, Београд 1934.
  • Седам мора и три океана. Путем око света, 1940.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]