Սերբական մատիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերբական մատիցայի շենքը Նովի Սադում

Սերբական մատիցա (անգլ.՝ Матица српска, բառացի՝ «սերբական մայր մեղու»), գրական-գիտական, մշակութային, լուսավորչական ամենահին միությունը Սերբիայում</ref> сербское литературно-научное и культурно-просветительское общество[1]:

Որպես ոչ պաշտոնական կազմակերպություն հիմնադրվել է 1826 թվականի փետրվարի 16-ին Պեշտ քաղաքում: 1837 թվականին պաշտոնապես գործելու իրավունք է ստացել: 1864 թվականին տեղափոխվել է Նովի Սադ: Կազմակերպության նախակարապետն է դարձել 1824 թվականի վերջին տպագրված «Սերբական տարեգրություն» հրատարակությունը: Սերբական մատիցայի օրինակով Ավստրո-Հունգարիայի տարածքում ստեղծվել են մշակութային-լուսավորչական սլավոնական այլ կազմակերպություններ: Այն կարևոր դեր է կատարել ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու գրական սերբերենի մշակման գործում: Միավորումը եղել է Նովի Սադի պայմանագրի (1954) նախաձեռնողը սերբախորվաթերենի միասնության մասին:

Ներկայումս միավորումն իրականացնում է տարբեր նախագծեր. հրատարակում է հատուկ գիտական ուսումնասիրություններ՝ «Տարեգրություն» (սերբ.՝ Летопис, 1924 թվականից), «Բնական գիտությունների հավաքածու» (սերբ.՝ Зборник за друштвене науке, 1950 թվականից), «Պատմության ժողովածու» (սերբ.՝ Зборник за историjy, 1970 թվականից): Միավորման ստեղծման հետ հիմնադրվել է նաև գրադարան, որը 1838 թվականին դարձել է հասարակական: Ներկայումս կազմակերպության գործունեությունը կարգավորվում է «Սերբական մատիցայի մասին օրենքով»[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականին Նովի Սադի սերբ հասարակական գործիչների մի խումբ, փորձելով միավորել սերբ հայրենասերներին, հանդես է եկել գրական ամսագրի հիմնադրման նախաձեռնությամբ:

1824 թվականին հիմնադրվել է «Սերբական տարեգրություն» ամսագիրը, որն առաջին անգամ լույս է տեսել 1825 թվականին: Նրա խմբագիրը իրավաբանության դոկտոր, Նովի Սադի գիմնազիայի պրոֆեսոր Գեորգիե Մագարաշևիչն էր (Георгијем Магарашевић), իսկ հրատարակիչը՝ Կոնստանդին Կաուլիցիան (Константин Каулиција): Սերբական ուղղափառ եկեղեցին քննադատել է ամսագիրը: Ամսագիրը պահանջարկ չի վայելել և 1825 թվականի վերջին փակվել է վնասաբերության պատճառով:

Սերբական մատիցայի ստեղման համաձայնագիր

Սերբական մատիցա միավորումը հիմնադրվել է սերբ գրականագետ, իրավաբան Յովան Հաջիչի (Јован Хаџић) (հայտնի էր նաև Միլոշ Սվետիչ (Милош Светић) մականունով) և սերբ վեց առևտրականների կողմից: Նպատակ ունենալով նպաստել սերբական մշակույթի զարգացմանը՝ հիմնադրվել է Սերբական մատիցա գրական միավորումը գրական սերբերենով գրքեր հրատարակելու ու տարածելու համար: Մատիցայի հիմնադրման փաստաթղթում նրա խնդիրը ձևակերպվել է «ի բարօրություն ժողովրդի փառքի համար»[3]:

Հունվարի 25-31 Յովան Դեմետրիչի մոտ կազմակերպված հավաքներում նպատակ է դրվել ոչ միայն գրական համայնք ստեղծել, այլև «Տարեգրության» համար ֆոնդ հիմնադրել: Հունվարի 31-ին որոշում է կայացվել համայնքի ստեղծման մասին, իսկ Հաջիչին հանձնարարվել է կազմակերպության համար մտածել անուն ու մշակել կազմակերպության կանոնակարգը: Նա հանձնարարությունը կատարել է բավական օպերատիվ և արդեն փետրվարի 14-ի նիստում առաջարկել է Սերբիայի մատիցա անունը և ներկայացրել կանոնակարգ, որն ընդունվել է առանց էական փոփոխությունների:

1826 թվականի փետրվարի 16-ին Պեշտում կայացել է կանոնադիր հավաք, ընտրվել են կազմակերպության կառավարման մարմինները: Նախագահ է ընտրվել Յովան Հաջիչը, գործադիր ղեկավարը՝ Իոսիֆ Մուլովիկը, գանձապետը՝ Յովան Դեմետրովիչը: Առանց որոշակի գործառույթների են մնացել Անդրեյ Ռոզմիրովիչը և Պետար Ռաջիչը[4]:

Առաջին տարիներին կազմակերպությանն անդամակցել է 50 մարդ, որի կեսից ավելին եղել են առևտրականներ: Նրանց թվում են եղել նաև մտավորականության, հոգևորականության ու ազնվականության ներկայացուցիչներ: Կազմակերպությունը գոյատևել է անդամավճարների ու նվիրատվությունների հաշվին: Այն դարձել է սերբական ազգային առաջին հաստատությունը:

1835 թվականին կազմակերպության գործունեությունը դադարեցվել է հունգարական իշխանությունների ճնշմամբ, որոնք պատճառ են բերել պաշտոնական թույլտվության բացակայությունը: 1837 թվականին Սերբական մատիցան պաշտոնապես գործելու իրավունք է ձեռք բերել, նույն թվականին էլ հաստատվել է կազմակերպության նախագահի հաստիքը: Առաջին նախագահ է նշանակվել Տեոդոր Պավլովիչը[3]:

1864 թվականին կազմակերպությունը տեղափոխվել է Նովի Սադ:

19-րդ դարի առաջին կեսին Եվրոպայում դադարել է այսպես կոչված մատիցայի շարժումը: Սերբական մատիցայի օրինակով ստեղծվել են մշակութային-լուսավորչական կազմակերպություններ, որոնց նպատակը հարավսլավոնական ու արևմտասլավոնական ժողովուրդների շրջանում ազգային մշակույթի զարգացումն էր և պայքարը Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Թուրքիայի վարած ուծացման քաղաքականության դեմ: Մատիցաները ստեղծվել են թե՛ որպես ընդհանուր մշակութային, թե՛ որպես գրական, կրթական, երաժշտական կազմակերպություններ: Այս կազմակերպությունները հիմնադրել են գրադարաններ, հրատարակել ամսագրեր, նոտաներ, կազմակերպել դասընթացներ ու մշակութային այլ գործունեություն ծավալել: Նրանք լուծել են իրենց ժողովուրդների պատմության, բանահյուսության ուսուցման, ազգային գրականության զարգացման հարցերը[5]:

Սերբական մատիցայի օրինակով ստեղծվել են Չեխական մատիցան Պրահայում, Խորվաթական մատիցան Զագրեբում և այլն: Գերմանիայում հիմնադրվել է Վերին Սորբերի մատիցան Բուդիշինում (1847): Չեխիայում հիմնադրվել է «Glasbena Matica» կազմակերպությունը Լայբախում (1871) և «Կենտրոնական դպրոցական մատիցան» (չեխ․՝ Usiredni Macce školskà)[6]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական մատիցան եղել է Նովի Սադի համաձայնագրի նախաձեռնողներից մեկը: Այն երկրորդ համաձայնագիրն էր սերբախորվաթերեի միասնության մասին: 1953 թվականի սեպտեմբերին ակադեմիական «Սերբական մատիցայի տարեգրություն» (սերբ.՝ Летопис Матице српске) ամսագրում հրապարակվել է հարցաթերթիկ՝ «Սերբախորվաթերեն գրական լեզվի ու ուղղագրության հարցեր»: 1854 թվականի դեկտերմբերի 8-10 տեղի է ունեցել Նովի Սադի համաժողովը, որի ավարտից հետո էլ կնքվել է համաձայնագիրը:

Միավորումը առաջատար դեր է խաղացել սերբախորվաթերենի ուղղագրության մշակման հարցում (աշխատանքն ավարտվել ու հրապարակվել է 1960 թվականին): 1967-1976 թվականներին ստեղծվել է գրական սերբերենի կանոնակարգված բառարան՝ վեց հատորով:

Ներկայումս կազմակերպությունը շարունակում է «Տարեգրություն» ամսագրի հրատարակությունը, որը մշտապես հրատարակվող ամենահին ամսագրերից է: Այն տպագրում է նաև տարբեր ամսագրեր՝ «Зборник за друштвене науке» (1950 թվականից), «Зборник за историjy» (1970 թվականից), գիտական տարբեր հրապարակումներ:

1826 թվականին կազմակերպությանը կից ստեղծվել է գրադարան, որը 1838 թվականի օգոստոսի 26-ին դարել է հասարակական: Այն ներկայումս մոտ երեք միլիոն գիրք ունի:

Սերբական մատիցան հանձնում է ամենամյա մրցանակ «Змајеву награду» սերբերենով պոեզիայի համար, «Бранкову награду», «Пупинову награду», «Стојковићеву награду» ուսանողական աշխատանքների համար տարբեր ոլորտներում, ինչպես նաև երեք տարին մեկ շնորհում է «Младен Лесковац» մրցանակ գրականության պատմության մեջ մեծ ձեռքբերումների համար[7]:

Ներկայումս կազմակերպության գործունեությունը կարգավորվում է «Սերբական մատիցայի մասին» օրենքով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Матица сербская // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. 2,0 2,1 Закон о Матици српској (сербск.) // Службени гласник РС". — 1992. — № 49.
  3. 3,0 3,1 Инна Лещиловская Матица Сербская // Журнал "Родина". — 2006. — № 6. Архивировано из первоисточника 26 Հունվարի 2013.
  4. Историја Матице српске I део : 1826-1864. — Нови Сад: Матица српска, 1986. — С. 108-138.
  5. Олексив И. В. К галицко-сербским культурным связям (история и современность) [Электронный ресурс] // Б-ки нац. акад. наук: пробл. функционирования, тенденции развития. — К.: Электрон. дан. (1 файл), 2005. — В. 3.
  6. Матица // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона (Энциклопедия Брокгауза и Ефрона). — Петербург: акционерное издательское общество Ф. А. Брокгауз — И. А. Ефрон, 1890—1907.
  7. «Матица српска данас» (սերբերեն)։ Матица српска։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-31-ին։ Վերցված է 20100111 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]