Դենի Ռոդրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Ռոդրիկ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 14, 1957(1957-08-14)[1][2][3] (66 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն Թուրքիա և  ԱՄՆ[5]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Ռոբերթ քոլեջ և Հարվարդի քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան[6], Կոլումբիայի համալսարան, Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
 Dani Rodrik Վիքիպահեստում

Դենի Ռոդրիկ (անգլ.՝ Dani Rodrik, օգոստոսի 14, 1957(1957-08-14)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք տնտեսագետ, զարգացող երկրների տնտեսության և ինստիտուցիոնալ բարեփոխումների մասնագետ, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի միջազգային քաղաքական տնտեսության պրոֆեսոր։ Նախկինում եղել է Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հասարակական գիտությունների պրոֆեսոր։ Լայնորեն հրապարակել է միջազգային տնտեսագիտության, տնտեսական զարգացման և քաղաքական տնտեսության ոլորտներում։ Նրա հետազոտությունը կենտրոն այն հարցի շուրջ, թե ինչպես է սահմանվում լավ տնտեսական քաղաքականությունը և ինչու որոշ կառավարություններ ավելի հաջողակ են այդ բնագավառում, քան մյուսները։ Հիմնական աշխատանքներն են ՝ «Economic Rules: The Rights and Wrongs of the Dismal Science» և «The Globalization Paradox: Democracy and the Future of the World Economy»: Global Policy գիտական ամսագրի համահեղինակն է[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիկը սերում է սեփհարդ հրեաների ընտանիքից[11]։ Ստամբուլի Ռոբերտ քոլեջն ավարտելուց հետո[12] արվեստի բակալավրի (summa cum laude) աստիճան է ստացել Հարվարդի քոլեջից, այնուհետև՝ տնտեսագիտության բնագավառում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ պաշտպանելով Studies on the Welfare Theory of Trade and Exchange-rate Policy թեզը։ Փրինսթոնի համալսարանից ստացել է բիզնես կառավարչի մագիստրական աստիճան։ 2009-2016 թթ. տնտեսագիտական հոդվածներ է գրել թուրքական Ռադիկալ օրաթերթի համար։ 2011 թվականին միացել է նորաստեղծ Տնտեսագետների համաշխարհային ընկերակցությանը որպես գործադիր կոմիտեի անդամ։

Ռոդրիկն ամուսնացել է Հարվարդի Քենեդի դպրոցի հանրային քաղաքականության դասախոս Փինար Դողանի հետ[13], որը թուրք պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի դուստրն է։ .

Դենի Ռոդրիկի անունը կապված է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (Լոնդոն), Գլոբալ զարգացման կենտրոնի, Պետերսոնի անվան միջազգային տնտեսագիտության ինստիտուտի և Արտաքին հարաբերությունների խորհրդի հետ, Review of Economics and Statistics-ի համախմբագիրն է։ Դրամաշնորհների է արժանացել Քարնեգի, Ֆորդ և Ռոքֆելլեր հիմնադրամների կողմից։

Ընտրյալ հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rodrik, Dani (2017). Straight Talk on Trade: Ideas for a Sane Economy. Princeton University Press. ISBN 978-0691177847.
  • Rodrik, Dani (2015). Economics Rules: The Rights and Wrongs of the Dismal Science. Norton & Company, Inc. ISBN 978-0-393-24641-4.
  • Rodrik, Dani (2011). The Globalization Paradox. Norton & Company, Inc. ISBN 978-0-393-07161-0.
  • Rodrik, Dani (2007). One Economics, Many Recipes. Princeton University Press. ISBN 0-691-12951-7.
  • McMillan, Margaret; Horn, Karen; Rodrik, Dani (2004). «When Economic Reform Goes Wrong: Cashews in Mozambique». Brookings Trade Forum 2003: 97–165.
  • Rodrik, Dani (ed) (2003). In Search of Prosperity: Analytic Narratives on Economic Growth. Princeton University Press. ISBN 0-691-09268-0. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  • Rodrik, Dani (2001). «The Global Governance of Trade As If Development Really Mattered» (PDF). UNDP. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  • Rodrik, Dani (1999). The New Global Economy and Developing Countries: Making Openness Work. Overseas Development Council. ISBN 1-56517-027-X.
  • Rodrik, Dani (1997). Has Globalization Gone Too Far?. Institute for International Economics. ISBN 0-88132-241-5.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Լեոնտևի մրցանակ` տնտեսական մտքի սահմանների ընդլայնման համար, Global Development and Environment Institute (2002 թ.)
  • Ջոն վոն Նյումանի մրցանակ (2018 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Ռոդրիկ» հոդվածին։