Դենի Ռոդրիկ
| Դենի Ռոդրիկ | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 14, 1957[1][2][3] (68 տարեկան) |
| Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Կրթություն | Հարվարդի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Ռոբերթ քոլեջ և Հարվարդի քոլեջ |
| Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Հարվարդի համալսարան[5], Կոլումբիայի համալսարան, Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
| Պարգևներ և մրցանակներ | |
Դենի Ռոդրիկ (անգլ.՝ Dani Rodrik, օգոստոսի 14, 1957[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք տնտեսագետ, զարգացող երկրների տնտեսության և ինստիտուցիոնալ բարեփոխումների մասնագետ, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի միջազգային քաղաքական տնտեսության պրոֆեսոր։ Նախկինում եղել է Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հասարակական գիտությունների պրոֆեսոր։ Լայնորեն հրապարակել է միջազգային տնտեսագիտության, տնտեսական զարգացման և քաղաքական տնտեսության ոլորտներում։ Նրա հետազոտությունը կենտրոն այն հարցի շուրջ, թե ինչպես է սահմանվում լավ տնտեսական քաղաքականությունը և ինչու որոշ կառավարություններ ավելի հաջողակ են այդ բնագավառում, քան մյուսները։ Հիմնական աշխատանքներն են ՝ «Economic Rules: The Rights and Wrongs of the Dismal Science» և «The Globalization Paradox: Democracy and the Future of the World Economy»: Global Policy գիտական ամսագրի համահեղինակն է[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդրիկը սերում է սեփհարդ հրեաների ընտանիքից[11]։ Ստամբուլի Ռոբերտ քոլեջն ավարտելուց հետո[12] արվեստի բակալավրի (summa cum laude) աստիճան է ստացել Հարվարդի քոլեջից, այնուհետև՝ տնտեսագիտության բնագավառում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ պաշտպանելով Studies on the Welfare Theory of Trade and Exchange-rate Policy թեզը։ Փրինսթոնի համալսարանից ստացել է բիզնես կառավարչի մագիստրական աստիճան։ 2009-2016 թվականներին տնտեսագիտական հոդվածներ է գրել թուրքական Ռադիկալ օրաթերթի համար։ 2011 թվականին միացել է նորաստեղծ Տնտեսագետների համաշխարհային ընկերակցությանը որպես գործադիր կոմիտեի անդամ։
Ռոդրիկն ամուսնացել է Հարվարդի Քենեդի դպրոցի հանրային քաղաքականության դասախոս Փինար Դողանի հետ[13], որը թուրք պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի դուստրն է։ .
Դենի Ռոդրիկի անունը կապված է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (Լոնդոն), Գլոբալ զարգացման կենտրոնի, Պետերսոնի անվան միջազգային տնտեսագիտության ինստիտուտի և Արտաքին հարաբերությունների խորհրդի հետ, Review of Economics and Statistics-ի համախմբագիրն է։ Դրամաշնորհների է արժանացել Քարնեգի, Ֆորդ և Ռոքֆելլեր հիմնադրամների կողմից։
Ընտրյալ հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rodrik, Dani (2017). Straight Talk on Trade: Ideas for a Sane Economy. Princeton University Press. ISBN 978-0691177847.
- Rodrik, Dani (2015). Economics Rules: The Rights and Wrongs of the Dismal Science. Norton & Company, Inc. ISBN 978-0-393-24641-4.
- Rodrik, Dani (2011). The Globalization Paradox. Norton & Company, Inc. ISBN 978-0-393-07161-0.
- Rodrik, Dani (2007). One Economics, Many Recipes. Princeton University Press. ISBN 0-691-12951-7.
- McMillan, Margaret; Horn, Karen; Rodrik, Dani (2004). «When Economic Reform Goes Wrong: Cashews in Mozambique». Brookings Trade Forum 2003: 97–165.
- Rodrik, Dani (ed) (2003). In Search of Prosperity: Analytic Narratives on Economic Growth. Princeton University Press. ISBN 0-691-09268-0.
{{cite book}}:|author=has generic name (օգնություն) - Rodrik, Dani (2001). «The Global Governance of Trade As If Development Really Mattered» (PDF). UNDP. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- Rodrik, Dani (1999). The New Global Economy and Developing Countries: Making Openness Work. Overseas Development Council. ISBN 1-56517-027-X.
- Rodrik, Dani (1997). Has Globalization Gone Too Far?. Institute for International Economics. ISBN 0-88132-241-5.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլի Լեոնտևի մրցանակ` տնտեսական մտքի սահմանների ընդլայնման համար, Global Development and Environment Institute (2002 թ.)
- Ջոն վոն Նյումանի մրցանակ (2018 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bondarenko P. Encyclopædia Britannica
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #121942325 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.hks.harvard.edu/faculty/dani-rodrik
- ↑ http://ase.tufts.edu/gdae/about_us/leontief.html
- ↑ https://www.ssrc.org/fellowships/view/the-albert-o-hirschman-prize/2007-dani-rodrik/
- ↑ https://www.aaas.org/news/aaas-honors-accomplished-scientists-2018-elected-fellows
- ↑ https://www.uantwerpen.be/en/events/honorary-degrees/previous-editions/honorary-degrees-2009-2000/
- ↑ Staff writer. «Editorial Board». onlinelibrary.wiley.com. Wiley-Blackwell. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ NY Times Article
- ↑ Turkishtime Article (in Turkish) Արխիվացված 2007-07-19 Wayback Machine
- ↑
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dani Rodrik's home page
- Dani Rodrik's latest research
- Dani Rodrik's weblog Արխիվացված 2019-12-19 Wayback Machine
- "Roads to Prosperity" Արխիվացված 2011-10-11 Wayback Machine Dani Rodrik's op/ed column for Project Syndicate
- Roberts, Russ (2011 թ․ ապրիլի 11). «Rodrik on Globalization, Development, and Employment». EconTalk. Library of Economics and Liberty.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Ռոդրիկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Ռոբերտ քոլեջի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք տնտեսագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք ակադեմիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ