Դավիդ Կրտսեր Տենիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Կրտսեր Տենիրս
հոլ.՝ David Teniers II
Ծնվել էմոտ դեկտեմբերի 15, 1610(1610-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրԱնտվերպեն, Բրաբանտ, Իսպանական Նիդերլանդներ[4]
Վախճանվել էապրիլի 25, 1690(1690-04-25)[5][6][1][…] (79 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բրաբանտ, Իսպանական Նիդերլանդներ[4]
ԱզգությունՖլամանդացիներ
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ, ծաղկարար, նկարիչ-փորագրող, գծագրող և գծանկարիչ
Ոճբարոկկո[7]
Ժանրդիմապատկեր[4], պատմական գեղանկարչություն[4], ժանրային նկարչություն[4], այլաբանություն[4], բնանկար[4], նատյուրմորտ[4] և դիցաբանական գեղանկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն և ճարտարապետություն[8]
Ուշագրավ աշխատանքներThe Fat Kitchen?, The Alchemist?, Country Inn?, Yard of a Peasant House? և Archduke Leopold Wilhelm in his Gallery?
ՈւսուցիչԴավիդ Տենիրս Ավագ
Ներշնչվել էՊիտեր Պաուլ Ռուբենս և Ադրիան Բրաուվեր
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ՀայրԴավիդ Տենիրս Ավագ
ԱմուսինԱննա Բրեյգել
ԶավակներԴավիդ Տենիրս III[9]
ԱզգականներՅուլիան Տենիրս և Յան Բրեյգել Ավագ
 David Teniers the Younger Վիքիպահեստում

Դավիդ Կրտսեր Տենիրս (հոլ.՝ David Teniers, մոտ դեկտեմբերի 15, 1610(1610-12-15)[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Իսպանական Նիդերլանդներ[4] - ապրիլի 25, 1690(1690-04-25)[5][6][1][…], Բրյուսել, Բրաբանտ, Իսպանական Նիդերլանդներ[4]), ֆլամանդացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է հոր՝ Դավիդ Տենիրս Ավագի մոտ։ 1651 թվականին տեղափոխվել է Բրյուսել, դարձել Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատական նկարիչն ու պատկերասրահի տնօրենը։ Անտվերպենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման (1665) նախաձեռնողը։

Բազմազան թեմաներով Տենիրսի գործերը (կենցաղային, կրոն, պատկերներ, կապիկներով հումորիստական տեսարաններ, բնանկարներ, դիմանկարներ) առանձնանում են բաց, արծաթավուն երանգներով, վիրտուոզ, երբեմն մաներային ջանադիր կատարմամբ։ Տենիրսին հատկապես բնորոշ են գեղջկական կենցաղի իդեալականացված, հովվերգական տեսարանները («Գյուղական տոն», 1646, «Գեղջկական հարսանիք», 1652, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Տենիրսի «Կեգլի խաղացողներ» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 652
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Կրտսեր Տենիրս» հոդվածին։