Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1829 թվական)։ Կոմպոզիցիա պարապել է Լ․ Քերուբինիի մոտ։ 1842 թվականից Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն, 1857 թվականից նաև պալատական կապելմայստեր։ Հեղինակ է ավելի քան 40 օպերայի, գլխավորապես կատակերգական (դրանցից մի քանիսը Ֆ․ Հերոլդի, Ա․ Բուալդյոյի և այլոց հետ)։ Նրա մշտական լիբրետիստը Է․ Սկրիբն էր։ Մեծ օպերայի ժանրում գրված Դանիել Օբերի օպերաներից պատմականորեն կարևոր է «Համրը Պորտիչիից» (կամ «Ֆենելլա», 1828 թվական)։ Բռնակալության դեմ ուղղված նրա սյուժեն (17-րդ դարի Նեապոլի ձկնորսների ապստամբությունը իսպանական նվաճողների դեմ) համապատասխանում էր Ֆրանսիայում 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության նախօրեի հասարակական տրամադրություններին։ Դանիել Օբերի կոմիկական օպերաներից առավել ճանաչում են գտել՝ «Ֆրա-Դյավոլո» (1830 թվական), «Բրոնզե ձի» (1835 թվական), «Սև դոմինո» (1837 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 507)։