Jump to content

Գրիգորի Լեպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Լեպս
Բնօրինակ անունվրաց.՝ გრიგორი ლეპსი
Ի ծնե անունվրաց.՝ გრიგორი ლეპსი
Նաև հայտնի է որպեսГригорий Лепс
Ծնվել էհուլիսի 16, 1962(1962-07-16) (62 տարեկան)
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերռուսական շանսոն, ռուսական պոստշանսոն, էստրադա, ռոք, շանսոն, փոփ ռոք, հիփ հոփ[1] և հարդ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, թմբկահար և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներհարվածային գործիք, դրամ-մեքենա և վոկալ
ԼեյբլUnited Music Group, Նիկիտին, Gala Records, Мистерия звука և Moon Records Ukraine
Պարգևներ
Կայքgrigoryleps.ru
 Grigory Leps Վիքիպահեստում

Գրիգորի Վիկտորովիչ Լեպսվերիձե (ռուս.՝ Григо́рий Ви́кторович Лепсвери́дзе, վրաց.՝ გრიგორი ვიქტორის ძე ლეფსვერიძე), հայտնի է որպես Գրիգորի Լեպս (ռուս.՝ Григо́рий Лепс), ծագումով վրացի ռուս երգիչ, երգահան, պրոդյուսեր, Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության անդամ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2011)[3]: «World Music Awards»-ի, «Տարվա երգ»-ի, «Ոսկե գրամոֆոն»-ի մրցանակակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1962-1992)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Վիկտորովիչ Լեպսը ծնվել է 1962 թվականի հուլիսի 16-ին Սոչիում։ Հայրը՝ Վիկտոր Անտոնովիչը, աշխատել է Սոչիի մսի փաթեթավորման գործարանում, մայրը՝ Նաթելլա Սեմյոնովնան, հացի գործարանում։ Հարազատ քույրը Էթերի Ալավիձեն է։ Սովորել է Սոչիի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ Նա իր իսկ խոստովանությամբ ուսման մեջ նշանակալի հաջողություններով աչքի չէր ընկնում, ուսուցիչներն անգամ նրան «գրողի տարած ծույլիկ» էին անվանում։ Դեռ մանկուց նա լրջորեն զբաղվում էր երաժշտությամբ և ֆուտբոլով, նվագում էր դպրոցական նվագախմբում։

14 տարեկանում ընդունվում է երաժշտական ուսումնարան, որտեղ ավարտում է հարվածային գործիքների բաժինը։ Խաբարովսկի բանակում ծառայելուց հետո աշխատել է Սոչիի «Ռիվիերա» զբոսայգու պարահրապարակում[4], երգել Սոչիի ռեստորաններում, նվագել ռոք խմբերում։ 1980 թվականների վերջին «Ինդեքս-398» խմբի մենակատարն էր[5]։

1990-ական թվականների սկզբին Գրիգորին Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցի «1.3.7» ռեստորանում ռոմանսներ էր կատարում։ Վաստակած ամբողջ գումարը նա ծախսում էր խաղատների, խմիչքի և կանանց վրա։ Իսկ այդ ժամանակաշրջանի համար նա բավականին շատ էր վաստակում։ Ինչպես նա հիշում է. «Օրական լինում էր 150 ռուբլի էի վաստակում։ Լինում էր նաև ավելի շատ»։

Կարիերայի սկիզբը (1992-1999 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

30 տարեկանում տեղափոխվում է Մոսկվա

․․․ ես չէի գնացել փառքի հետևից։ Ուղղակի արդեն հասկանում էի, որ եթե շարունակեմ երգել Սոչիի ռեստորաններում, ապա որպես արտիստ կվերանամ։ Գիշերուզօր աշխատում էի։ Իսկ հոգնածությունը հաղթահարում էի ալկոհոլով․․․

Բացի այդ, շատ հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Ալեքսանդր Կալյանովը, Օլեգ Գազմանովը, Միխայիլ Շուֆուտինսկին, Ալեքսանդր Ռոզենբաումը, ճաշելով այն ռեստորանում, որտեղ երգում էր Լեպսը, խորհուրդ տվեցին նրան գնալ Մոսկվա։

1995 թվականին թողարկեց «Храни Вас Бог» ալբոմը, որի «Натали» երգը արագորեն հայտնի դարձավ։ Լսողները պարբերաբար պատվիրում էին այն ռադիոկայաններից։ Լեպսը անմիջապես սկսեց նկարահանել երկու տեսահոլովակ («Նատալի», «Աստված օրհնի քեզ»): Փորձերի և համերգների բուռն ռիթմի պատճառով նրա առողջական վիճակը վատթարացավ, ինչի պատճառով չկարողացավ ելույթ ունենալ «Տարվա երգ - 95» փառատոնին:

1997-ին թողարկվեց հաջորդ՝ «Целая жизнь» ալբոմը, որը ձայնագրվել էր մեկ տարի առաջ «Նոտա» ստուդիայում (այն ներառում էր՝ «Целая жизнь», «Качок», «Чижик» և «Гололёд» երգերը): Լեպսն առաջին անգամ մասնակցել է «Տարվա երգ - 97» փառատոնին «Раздумья мои» երգով։ Նույն թվականին կայացավ նրա առաջին պրոֆեսիոնալ մենահամերգը[6]։

1998-ին Լեպսը Ալլա Պուգաչովայից հրավեր ստացավ երգելու Մոսկվայի «Олимпийский» համալիրում:

Ճանապարհ դեպի «մեծ բեմ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունիսի 1-ին թողարկվեց նոր՝ «Спасибо, люди...» ալբոմը։ Նույն թվականին Լեպսը կատարեց Դավիթ Թուխմանովի «Чистые пруды» երգի նոր տարբերակը։

2001 թվականին Լեպսը մի քանի խոշոր համերգներ է ունեցել Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում։

2002 թվականի ապրիլին Կրեմլում Լեպն առաջին անգամ արժանացավ «Տարվա շանսոն» մրցանակին՝ «Танго разбитых сердец» երգի համար։

2005 թվականի գարնանը Լեպսը մի քանի համերգներ ունեցավ Ռոսիայի պետական ​​համերգասրահում «10 լավագույն տարիներ» ծրագրով և թողարկեց երգերի ժողովածուն, որը ներառում էր իր 10 ամենահաջողված երգեր։ Նույն թվականին Լեպսը դադարեց համագործակցել իր պրոդյուսեր և գործիքավորող Եվգենի Կոբիլյանսկու հետ[7][8]

Լեպսին Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել 2022 թվականի հուլիսի 15-ին: Նույն օրը կայացել է նաև նրա հոբելյանական համերգը, որը տևել է երեք ժամ և ներկա է եղել ավելի քան 60,000 հանդիսաստես:[9]

  • Առաջին կին՝ Սվետլանա Դուբինսկայա։ Հանդիպել է Սոչիի երաժշտական ​​դպրոցում։ Ամուսնացած են եղել 1982-1987 թվականներին։[7]
    • Առաջեկը՝ Ինգա (ծնվ.՝ 1984թ. դեկտեմբերի 23)
      • Թոռ՝ Կոնստանտին (ծնվ.՝ 2022թ. սեպտեմբերի 18)[10]
  • Երկրորդ կին՝ Աննա Շապլիկովա: Ամուսնալուծվել են 2021 թվականին՝ 20 տարվա ամուսնությունից հետո:[11]
    • Աղջիկ՝ Եվա (ծնվ.՝ 2002թ. փետրվարի 23)
    • Աղջիկ՝ Նիկոլ (ծնվ.՝ 2007թ. մայիսի 12)
    • Տղա՝ Իվան (ծնվ.՝ 2010թ. մայիսի 6)[8]
  • 2024 թվականին նա հանրորեն ներկայացրեց մոդել Ավրորա Կիբային, որպես իր հարսնացու[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Григорий Лепс и Артём Лоик — ПленYT, 2013.
  2. https://blr.belta.by/president/view/lukashenka-uruchyu-lepsu-spetsyjalnuju-uznagarodu-praz-mastatstva-da-miru-i-uzaemarazumennja-133440-2024/
  3. «Указ Президента РФ от 18.10.2011 № 13730 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Интервью в журнале «Шансонье» (октябрь 2006) Արխիվացված 2011-09-18 Wayback Machine
  5. Игорь Сандлер музыкант, продюсер, бизнесмен
  6. Григорию Лепсу — 60! Сегодня вечером. Выпуск от 30.07.2022 (ռուսերեն), Վերցված է 2024-08-30-ին
  7. 7,0 7,1 ««Григорий Лепс. По наклонной вверх». Документальный фильм к 55-летию (2017)». www.youtube.com. Արխիվացված է օրիգինալից 2022-10-16-ին. Վերցված է 2024-08-30-ին.
  8. 8,0 8,1 ««Григорий Лепс. Печаль моя смешна». Документальный фильм к 60-летию (2022)». www.youtube.com. Արխիվացված է օրիգինալից 2022-08-02-ին. Վերցված է 2024-08-30-ին.
  9. «Григорий Лепс встретил свой юбилей на сцене в "Лужниках" - ТАСС». TACC (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2024-08-30-ին.
  10. «У Григория Лепса родился внук». 2022-09-18. Վերցված է 2024-08-30-ին.
  11. «Григорий Лепс официально развелся со второй женой». WWW.KP.RU. 2021-12-20. Վերցված է 2024-08-30-ին.
  12. «Невестой Григория Лепса оказалась 18-летняя девушка из обеспеченной семьи». www.thevoicemag.ru (ռուսերեն). Վերցված է 2024-08-30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Լեպս» հոդվածին։