Գորդոն Բենքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն Բենքս
անգլ.՝ Gordon Banks
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1937(1937-12-30)[1][2]
Ծննդավայր Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 12, 2019(2019-02-12)[3] (81 տարեկան)
Մահվան վայր Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Գորդոն Բենքս (անգլ.՝ Gordon Banks (դեկտեմբերի 30, 1937(1937-12-30)[1][2], Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 12, 2019(2019-02-12)[3], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ, 1966 թվականի աշխարհի չեմպիոն, 1962 և 1970 թվականների աշխարհի առաջնության մասնակից։ Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված վիճակագրության, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի մասնագետներ Գորդոն Բենքսը զբաղեցրել է 2-րդ տեղը, 20-րդ դարի լավագույն դարպասապահների մեջ՝ Լև Յաշինից հետո[4]։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսի ծնողները եղել են աշխատավոր մարդիկ։ Բենքսը նույնպես վաղ տարիքում զբաղվել է բանվորությամբ, եղել է ածխագործ։ Ֆուտբոլում հայտնվել է պատահական․ «Միլլսպաուտ» բանվորական թիմի խաղին ներկա է եղել որպես հանդիսատես, դարպասապահը չի ժամանել խաղին և մարզչի առաջարկով Բենքսը հսկել է դարպասը։ Մարզիչը գիտեր, որ Բենքսը մասնակցել է դպրոցականների առաջնություններին, եղել է դարպասապահ։ Մեկ տարի անց Բենքսը տեղափոխվում է «Ռոումարշ Վելֆեր» բանվորական ակումբ, որը մասնակցում էր տարածքային սիրողական լիգայի խաղերին։ Դա արդեն առաջխաղացում էր նրա համար։ «Ռոումարշ Վելֆեր» ակումբից նրան շուտափույթ հեռացրեցին․ առաջին երկու խաղում նա բաց թողեց 15 գնդակ։

1955 թվականին նա հրավեր է ստանում Անգլիայի երրորդ խմբում հանդես եկող «Չեստերֆիլդ» ակումբից։ Շուտով ակումբը հասնում է երրորդ խմբի գավաթի եզրափակիչ։ «Չեստերֆիլդում» նա ստանում է ֆուտբոլում իր առաջին աշխատավարձը՝ շաբաթական 2 ֆունտ ստերլինգ։

18 տարեկանում Բենքսը զորակոչվում է բանակ, ծառայությունն է անցնում է Գերմանիայում։ Այնտեղ նա ծանոթանում է Ուրսուլա անունով աղջկա հետ, որը հետագայում դառնում է իր կինը։ Երկու տարի ծառայելուց հետո նա վերադառնում է նորից «Չեստերֆիլդ» ակումբ, որտեղ ստանում է արդեն շաբաթական 17 ֆունտ ստերլինգ[6]։

1959 թվականին 7000 ֆունտ ստերլինգով նրան ձեռք է բերում «Լեսթեր Սիթի» ակումբը, որն այդ ժամանակ Պրեմիեր Լիգայում[7] հանդես եկող թիմ էր։

Արդեն 1962 թվականին Բենքսը դասվում էր Բրիտանական կղզիների («Մառախլապատ Ալբիոն») երեք ուժեղագույն դարպասահների շարքին։

1967 թվականին Գորդոն Բենքսը տեղափոխվում է «Սթոք Սիթի» ակումբ, իսկ «Լեսթեր Սիթիում» նրա տեղը զբաղեցրեց Պիտեր Շիլթոնը։ Հետագայում այս երկու նշանավոր դարպասապահների գործունեությունը կապվեցին այն փաստի հետ, որ 1975 թվականին Բենքսը հեռանում է «Սթոք Սիթիից» և նրան փոխարինում է Պիտեր Շիլթոնը։ Բենքսին Շիլթոնը փոխարինեց նաև այն ժամանակ, երբ Բենքսը հեռացավ հավաքականից։ Այսպես Շիլթոնը երեք անգամ եղել է Բենքսի «իրավահաջարդը»։

1978 թվականի հոկտեմբերի 22-ին 34 ամյա Բենքսը ենթարկվում է ավտովթարի, որի արդյունքում կորցնում է աջ աչքը։ Վիրահատությունից հետո Բենքսին համեմատեցին անգլիացի ծովակալ Հորացիո Նելսոնի հետ, որը 1794 թվականի Կալվիի ճակատամարտում կորցրել էր աջ աչքը և հետագայում այդ կարգավիճակով ջախջախել էր ֆրանսիական նավատորմը։ Բենքսի նոր մականունը փոխարնիվեց հնով՝ «Ֆեռնանդել»։ Դեռևս երիտասարդ տարիներին նրան այդպես էին անվանում՝ նմանեցնելով նրա կերպարը ֆրանսիացի կատակերգու Ֆեռնանդելի կերպարի հետ։

1977 թվականին Բենքսը իր խաղերը շարունակել է ԱՄՆ-ի «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերս» ակումբում։ Առաջին տարվա ընթացքում ճանաչվում է Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի լիգայի լավագույն ֆուտբոլիստ, սակայն Միացյալ Նահանգները հոգեհարազատ չէր ֆուտբոլիստի համար։

1978 թվականին Բենքսը Միացյալ Նահանգներից տեղափոխվում է Անգլիա։ Մինչև 1979 թվականի վերջը մարզել է «Պորտ Վեյլ» ակումբը, 1980 թվականին նշանակվում է «Թելֆորդ Յունայթեդ» ակումբի գլխավոր մենեջերը։ 1982 թվականին կարճ ժամանակով վերադառնում է «Սթոք Սիթի» ակումբ՝ աշխատում որպես դաարպասապահի մարզիչ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսի կնոջ անունը Ուրսուլա է, նրանք ունեն երեք երեխա, Ռոբերտը (1958), Ուենդին (1963) և Ջուլիան (1969)։ Ֆուտբոլիստի ընկերները Բենքսին բնութագրում են որպես «շատ հանգիստ, բարի, կատակասեր անձնավորություն»[8]։ Բենքսը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի արդյունքներից (2-րդ տեղը, 20-րդ դարի լավագույն դարպասապահների մեջ) գոհ էր, քանի որ համաձայն էր, որ «Լև Յաշինն ավելի լավ դարպասապահ էր»[9]։

Հավաքակաանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում առաջին խաղն անց է կացրել 1963 թվականի ապրիլի 6-ին, երբ թիմը խաղում էր Շոտլանդիայի հավաքականի հետ։ Նա թիմի կազմից դուրս մղեց դարպասապահ Ռոն Սպրինգետտին։ 1966 թվականի աշխարհի առաջնությունը, որը տեղի էր ունեցել իր հայրենիքում, իր աստեղային ժամերից էր․ ոսկե մեդալ նվաճելուց բացի նա ճանաչվեց մրցաշարի լավագույն դարպասապահ և գրանցեց նոր ռեկորդ՝ 441 րոպե պահելով դարպասն անառիկ[10][11]։ Առաջին գնդակը նա բաց է թողել կիսաեզրափակչի ժամանակ, տասնմեկ մետրանոց հարվածից՝ Պորտուգալիայի խաղի հետ։ Գոլի հեղինակը եղել է առաջնության ռմբարկու Էյսեբիոն[12]։ Բենքսն այդ ռեկորդը գերրազանցել էր բրազիլացի դարպասապահ Ժիլմարից, իսկ Բենքսից այդ ռեկորդը 12 տարի անց «խլել» էր գերմանացի Զեպ Մայերը։

Բենքսի վերջին խաղը հավաքականում 1972 թվականի մայիսի 27 էր՝ Շոտլանդիայի հավաքականի հետ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20-րդ դարի աշխարհի 2-րդ դարպասապահ՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի
  • Ըստ՝ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, 1972
  • 2004 թվականին Պելեի կողմից ընդգրկվել է ՖԻՖԱ 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում
  • 1966 թվականին սահմանել է ռեկորդ՝ յոթ խաղ հավաքականում՝ առանց գնդակ բաց թողնելու
  • Դարպասի փրկում՝ Պելեի հարվածից հետո[13] 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Համարվում է ամենագեղեցիկ դարպասի փրկումը ֆուտբոլի պատմության մեջ
  • 1970 թվականին բրիտանական կառավարությունը որոշում է Բենքսին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան
  • 40 տարեկանում Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի լիգայի կողմից ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.stokesentinel.co.uk/sport/football/football-news/gordon-banks-dies-stoke-city-2531230
  4. IFFHS' Century Elections — rsssf.com — by Karel Stokkermans, RSSSF.(անգլ.)
  5. ФИФА 100
  6. Владимир, Малов. «ГОРДОН БЭНКС - 100 великих футболистов». www.e-reading.club. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «Чемпионат Англии по футболу 1959/1960, Премьер лига - турнирная таблица, расписание матчей, результаты игр, новости, статистика, видео - Soccer365.ru». soccer365.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. ««Адмирал Нельсон» в воротах - Footballplayers.ru - Футболисты мира». footballplayers.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. ««Я не видел человека самоотверженнее». История второго вратаря мира после Льва Яшина». Eurosport. 2017 թ․ հունվարի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «Герои чемпионатов мира». СПОРТ.UA (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. prospere_dolor (2012 թ․ հունիսի 11). «Лучшие вратари 20 века, немного истории». Интересное, невероятное, смешное!. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. «Чемпионат мира по футболу - 1966. Статистика. Бомбардиры - Турнирное положение - Футбол - СПОРТ-ЭКСПРЕСС». www.sport-express.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. Сэйв Гордона Бэнкса после удара Пеле
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Բենքս» հոդվածին։