Գիհի կազակական
Գիհի կազակական | |
Գիհի կազակական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գիհի (Juniperus) |
Վերնատեսակ | 'Sabina' |
Տեսակ | Գիհի կազակական (J. sabina) |
Միջազգային անվանում | |
Juniperus sabina | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Գիհի կազակական (լատին․՝ Juniperus sabina), նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար մերկասերմ թփատեսակ, որն ունի 0,6-1 մ բարձրություն, հարթ կեղև, բուն և ճյուղեր։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ընձյուղները կլոր և մուգ կանաչ են։ Տերևները ասեղանման են կամ թեփուկանման։ Ունի կլոր կոներ։ Երկտուն բույս է։ Դա նշանակում է, որ արակական հասկիկները գտնվում են մեկ, իգական կոները այլ բույսերի վրա։ Ծաղկում է ապրիլին, իսկ կոները հասունանում են հոկտեմբերին։
Հիմնականում տարածված է Կովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և Մեղրիում, մեծ մասամբ չոր լանջերում, վերին լեռնային գոտում։ Աճում է ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա։ Ցրտադիմացկուն և շոգադիմացկուն բույս է։ Պահանջկոտ չէ խոնավության և հողի հանդեպ։
Կազակական գիհին թունավոր բույս է, որովհետև տերևներում պարունակում է սաբինոլ յուղը, որն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Բազմանում է սերմերի և կտրոնների միջոցով։ Հրաշալի բուսատեսակ է քարապարտեզների, ալպինարիաների, թեք լանջերի և ծաղկապարտերային ձևավորումների համար[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածր, սովորաբար հողի վրա փռված թուփ է, որն ունի մինչև 50 սմ բարձրություն։ Փայլուն, վառ կանաչ, նշտարաձև-գծային և սրացած տերևները մեջքի կողմից ուռուցիկ են և կեսի մոտ փոս ընկած օվալ գեղձով։ 4-6 մմ տրամագծով կոները մանր են[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Սևանի (Փամբակ, Դարանակ), Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք) և Մեղրու (Վահրավար, Գողթան լեռնագագաթի լեռնաճյուղեր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Կովկասի այլ շրջաններում, Հարավային և Միջին Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Մոնղոլիայում և Միջին Ասիայում[2]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2400-2500 մ բարձրությունների վրա, հազվադեպ թփուտների մացառուտներում, ինչպես նաև քարաթափվածքային և մանրաքարոտ լանջերին։ Պտղաբերում է հուլիս-հոկտեմբեր ամիսներին։ Լավ է բազմանում վեգետատիվ ճանապարհով և առատ պտղաբերում է[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի կազակական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի կազակական» հոդվածին։ |
|
|