Գաբրիել Յուրկիչ
Գաբրիել Յուրկիչ բոս․՝ Gabrijel Jurkić | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիվնո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina |
Վախճանվել է | փետրվարի 25, 1974[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լիվնո, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Գաբրիել Յուրկիչ (խորվ.՝ Gabrijel Jurkić. մարտի 24, 1886[1][2][3][…], Լիվնո, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina - փետրվարի 25, 1974[1][2][3][…], Լիվնո, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), բոսնիացի նկարիչ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1886 թվականի մարտի 24-ին Լիվնոյում։ Ծննդավայրում տարրական դպրոցն ավարտելուց հետո հաճախել է առևտրական դպրոց։ 1902-1905 թվականներին սովորել է Սարաևոյի միջնակարգ տեխնիկական դպրոցի շինարարական ֆակուլտետում[5], 1907-1908 թվականներին ուսանել Զագրեբի արվեստների ու արհեստների ժամանակավոր դպրոցում, 1908-1909 թվականներին՝ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ Յուրկիչին միանգամից փոխադրել են կերպարվեստի ընդհանուր ֆակուլտետի չորրորդ կուրս։ 1909-1911 թվականներին հաճախել է Կազիմիր Պոխվալսկու հատուկ դասընթացներին, խորացել Բոսնիայի արվեստագիտության պատմության մեջ։ Վերադարձել է Սարաևո, որտեղ էլ 1911 թվականին կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Մոտ կես դար Սարաևոյում ապրելուց ու ստեղծագործելուց հետո կնոջ՝ կաթոլիկ ճանաչված գրող Շտեֆանյայի հետ տեղափոխվել է հայրենի Լիվնո, աշխատել Գորիցեի ֆրանցիսկյան վանքի համեստ արվեստանոցում[5]։ Այդ վանքին էլ կտակել է իր աշխատանքները։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբից ևեթ Յուրկիչի կտավները ներթափանցված են եղել հեզությամբ ու քնարականությամբ։ Նրան բնութագրել են որպես 1911—1921 թվականների ականավոր դեմքերից մեկի։ Այդ ժամանակաշրջանում նա վրձնել է ռոմանտիկ ոգեշնչումով հագեցած բնապատկերներ։ Ապա ստեղծել է հիանալի դիմանկարներ, որոնցում կարողացել է վարպետորեն արտացոլել իր հերոսների ներաշխարհը։ 20-ական թվականներից Յուրկիչն ազատվել է ակադեմիական կողմնորոշումից, անցում կատարել իմպրեսիոնիզմին, կիրառել պուանտիլիստական տեխնիկան և իր կտավներն ավելի շատ ողողել լույսով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիվնոյում կա Յուրկիչի ստեղծագործությանը նվիրված պատկերասրահ, իսկ նրա լուսանկարներն էլ ներկայացված են Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարանում։
- 1993 թվականին թողարկվել է Գաբրիել Յուրկիչի դիմապատկերով փոստային դրոշմանիշ։
- Խորվաթ արվեստի պատմաբան Իվանկա Ռեբերսը գրել է Յուրկիչի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը նվիրված մենագրություն[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Lončarević, Vladimir. 2016. Gabrijel Jukić — slikar Božje ljubavi. Glas koncila (print edition). 2016-03/04. Nr. 14 (2016.), p. 21
- ↑ «Institut za povijest umjetnosti». Արխիվացված է օրիգինալից 29. studenoga 2013.-ին. Վերցված է 28 марта 2012.-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Galerija Kaptol Արխիվացված 2007-05-17 Wayback Machine
- Galerija Mona Lisa Արխիվացված 2006-06-14 Wayback Machine
- Matica Hrvatska – Članak u Vijencu, 2005. Արխիվացված 2007-08-27 Wayback Machine
|