Jump to content

Գաբրիել Յուրկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Յուրկիչ
բոս․՝ Gabrijel Jurkić
Ծնվել էմարտի 24, 1886(1886-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրԼիվնո
Վախճանվել էփետրվարի 25, 1974(1974-02-25)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրԼիվնո, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[4]
 Gabrijel Jurkić Վիքիպահեստում

Գաբրիել Յուրկիչ (խորվ.՝ Gabrijel Jurkić. մարտի 24, 1886(1886-03-24)[1][2][3][…], Լիվնո - փետրվարի 25, 1974(1974-02-25)[1][2][3][…], Լիվնո, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա),  բոսնիացի նկարիչ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականի մարտի 24-ին Լիվնոյում։ Ծննդավայրում տարրական դպրոցն ավարտելուց հետո հաճախել է առևտրական դպրոց։ 1902-1905 թվականներին սովորել է Սարաևոյի միջնակարգ տեխնիկական դպրոցի շինարարական ֆակուլտետում[5], 1907-1908 թվականներին ուսանել Զագրեբի արվեստների ու արհեստների ժամանակավոր դպրոցում, 1908-1909 թվականներին՝ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ Յուրկիչին միանգամից փոխադրել են կերպարվեստի ընդհանուր ֆակուլտետի չորրորդ կուրս։ 1909-1911 թվականներին հաճախել է Կազիմիր Պոխվալսկու հատուկ դասընթացներին, խորացել Բոսնիայի արվեստագիտության պատմության մեջ։ Վերադարձել է Սարաևո, որտեղ էլ 1911 թվականին կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Մոտ կես դար Սարաևոյում ապրելուց ու ստեղծագործելուց հետո կնոջ՝ կաթոլիկ ճանաչված գրող Շտեֆանյայի հետ տեղափոխվել է հայրենի Լիվնո, աշխատել Գորիցեի ֆրանցիսկյան վանքի համեստ արվեստանոցում[5]։ Այդ վանքին էլ կտակել է իր աշխատանքները։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբից ևեթ Յուրկիչի կտավները ներթափանցված են եղել հեզությամբ ու քնարականությամբ։ Նրան բնութագրել են որպես 1911—1921 թվականների ականավոր դեմքերից մեկի։ Այդ ժամանակաշրջանում նա վրձնել է ռոմանտիկ ոգեշնչումով հագեցած բնապատկերներ։ Ապա ստեղծել է հիանալի դիմանկարներ, որոնցում կարողացել է վարպետորեն արտացոլել իր հերոսների ներաշխարհը։ 20-ական թվականներից Յուրկիչն ազատվել է ակադեմիական կողմնորոշումից, անցում կատարել իմպրեսիոնիզմին, կիրառել պուանտիլիստական տեխնիկան և իր կտավներն ավելի շատ ողողել լույսով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
  4. ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 1 2 3 Lončarević, Vladimir. 2016. Gabrijel Jukić — slikar Božje ljubavi. Glas koncila (print edition). 2016-03/04. Nr. 14 (2016.), p. 21
  6. ↑ «Institut za povijest umjetnosti». Արխիվացված է օրիգինալից 29. studenoga 2013.-ին. Վերցված է 28 марта 2012.-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Յուրկիչ» հոդվածին։