Բրոնքս
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բրոնքս | |||||
անգլ.՝ The Bronx | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Նյու Յորք | ||||
Հիմնադրված է | 1898 թ. | ||||
Մակերես | 148±1 կմ² | ||||
ԲԾՄ | 90 մետր | ||||
Բնակչություն | ▲1 472 654 մարդ (2020)[1][2] | ||||
Ժամային գոտի | EDT? | ||||
Փոստային դասիչ | 10400–10499, 10400, 10404, 10406, 10407, 10409, 10411, 10412, 10418, 10415, 10422, 10424, 10427, 10428, 10431, 10433, 10437, 10439, 10442, 10445, 10447, 10448, 10452, 10456, 10457, 10463, 10460, 10464, 10469, 10471, 10473, 10477, 10481, 10484, 10487, 10491, 10495 և 10499 | ||||
Պաշտոնական կայք | bronxboropres.nyc.gov(անգլ.) | ||||
| |||||
Բրոնքս (անգլ.՝ The Bronx, Bronx[3]), Նյու Յորքի հինգ շրջաններից մեկը, միակը, որի տարածքը գտնվում է մայրցամաքային տարածքում։ Բնակչությունը՝ 1,408 մլն մարդ (2012 թվականի դրությամբ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարյա Բրոնքսի ողջ տարածքը գտնվում է ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքում։ Բրոնքսը տեղակայված է քաղաքի հյուսիսում, Մենհեթենից բաժանվում է Հարլեմ գետով, Քուինսից՝ Արևելյան գետով։ Հուդզոն գետը բաժանում է Բրոնքսը Բորո Ալպինայից (Նյու-Ջերսի նահանք Բերգեն երկրամաս) Լոնգ այլենդ նեղուցով Բրոնքսը բաժանվում է Նասսո շրջանից։ Բրոնքսից դեպի հյուսիս տեղակայված է Նյու Յորքի արվարձանները՝ Յոնկերսը, Մաունթ Վերնոնը, Պելեմ Մանորը և Նյու Ռոշելը։ Բրոնքսի հարավում տեղակայված է Մարբլ Հիլ շրջանը, որը ձևականորեն համարվում է Բորո Մենհեթենի մասը, չնայած, որ նրա փոստային և հեռախոսի կոդերը պատկանում են Բրոնքսին։ Բրոնքսի ամենաբարձր կետը տեղակայված է նրա հյուսիս-արևմուտքում՝ Վան Կորտլանդ այգում։ Նրա բարձրությունը կազմում է 85 մետր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անվանումը ստացել է 1640 թվականներին ժամանակակից Բրոնքսի տարածքում հողատեր, ծնունդով Շվեդիայից հոլանդական կապիտան Բրոնքսի պատվին։ 1639 թվականին նա ստեղծեց ագարակ Հարլեմ գետի ափին։ 1874 թվականին Բրոնքսի հարավային մասը Ուեստչեստեր շրջանից փոխանցվել է Նյու Յորքին (չէ որ դա Մենհեթենն է)։ 1895 թվականին Բրոնքսի հյուսիսային հատվածը տեղափոխվեց Նյու Յորք։ 1898 թվականինհաստատվեց Նյու Յորքի ժամանակակից սահմանները։ 1914 թվականին Բրոնքսը պատկանեց Նյու Յորքին և դարձավ Նյու Յորքի անկախ շրջան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2010 թվականի մարդահամարի, Բրոնքսի բնակիչների 53,5 %-ը լատինոամերիկացիներ էին, 30,1 %-ը՝ աֆրոամերիկացիներ, 10,9 %-ը՝ սպիտակամորթ ամերիկացիներ, 3,4 %-ը՝ ասիացիներ, 0,6 %-ը՝ մեկ այլ ռասայի ներկայացուցիչներ և 1,2 %-ը՝ երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ։ Այս եղանակով, Բրոնքսը համարվում է Նյու Յորքի միակ շրջանը, որի բնակչության մեծ մասը լատինոամերիկացիներ են։ Միևնույն ժամանակ, սպիտակամորթ բնակչությունը՝ 1940 թվականից (98,3 %) նվազել է 10 անգամ։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաթոլիկներ — 581 824 և 72 կրոնական համայնքներ
- Հուդայականներ— 83 700 և 44 կրոնական համայնքներ
- Մուսուլմաններ— 12 164 և 8 կրոնական համանքներ
- Բապտիստներ — 11 498 և 26 կրոնական համայնքներ
- Քաղաքի ասամբլեա (ավետարանականներ) — 10 968 և 41 կրոնական համայնքներ
- Ուղղափառ - 5750 և16 կրոնական համայնքներ
- Բոլոր հավատացյալներ — 756 411 и 442 կրոնական համայնքներ
- Ամբողջ բնակչություն — 1 408 452[4]
Ժամանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնքսի կենդանաբանական այգի և Բուսաբանական այգի։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://public.tableau.com/shared/3ZDY8K6RS
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Merriam-Webster Pronunciation». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «The Association of Religion Data Archives | Maps & Reports». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Weekly Bronx Report from Inner City Press
- Discovering The Bronx
- NYC MTA Transit Bus Map of The Bronx
- Bronx population (pdf file)
- The Bronx: A Swedish Connection
- The Bronx River Alliance
- The New York Botanical Garden
- Bronx River Art Center
- Forgotten New York: Relics of a Rich History in the Everyday Life of New York City
- Wave Hill: New York Public Garden and Cultural Center
- The Bronx County Historical Society
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնքս» հոդվածին։ |
|