Jump to content

Բռնցքամարտը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ենգիբարյանը (ձախից) Մելբուրնի օլիմպիական խաղերի ժամանակ

Բռնցքամարտը Հայաստանում, մրցումները հանրապետությունում անցկացվել են 1929 թվականից, անհատական անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել 1930 թվականին, անհատական թիմայինը՝ 1933 թվականին։ Հայ բռնցքամարտիկներից միութենական և միջազգային մրցաշարերում հաջողությունների են հասել սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի (1956), աշխարհի (1956), Եվրոպայի (1953, 1957, 1959), ԽՍՀՄ (1955, 1956, 1958) չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, Եվրոպայի չեմպիոն (1979) Ալբերտ Նիկոլյանը, Եվրոպայի չեմպիոն (1985) և աշխարհի գավաթի խաղարկության (1985) հաղթող Իսրայել Հակոբկոխյանը, Բարի կամքի խաղերի (1986) և Եվրոպայի (1987) չեմպիոն Մեխակ Ղազարյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը (Հայաստան), Արթուր Աբրահամը, Կարո Մուրատը, Սյուզի Կենտիկյանը (երեքն էլ՝ Գերմանիա) և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։