Ալբերտ Նիկոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Նիկոլյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`բռնցքամարտիկ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 9, 1959(1959-10-09) (59 տարեկան)
Ծննդավայր`Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ալբերտ Խաչատուրի Նիկոլյան (հոկտեմբերի 9, 1959(1959-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ առաջնության կրկնակի հաղթող (1979, 1981), Եվրոպայի չեմպիոն (1979), 1979 թվականին ծանր քաշայինների կարգում մասնակցել է աշխարհի գավաթի եզրափակիչին։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Նիկոլյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1971 թվականից՝ Կիմա Եգոյանի ղեկավարությամբ։ Իր կարիերայի ամենահաջողակ տարին եղել է 1971 թվականը, երբ նա դարձավ ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային խաղերի արծաթե մեդալակիր, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, հասավ աշխարհի գավաթի եզրափակչին։ Եվրոպաի եզրափակչում հաղթեց հարավսլավիացի բռնցքամարտիկի՝ օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ Տադիա Քաչարին։

1985 թվականին Ալբերտ Նիկոլյանը ավարտել է իր մարզական կարիերան։ Հետագայում նա զբաղվում է մարզչական աշխատանքով, 1996-2005 թվականներին եղել է Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականը: 2009 թվականից նա եղել է մրցավարական հանձնաժողովի նախագահ և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]