Կարո Մուրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Մուրատ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1983(1983-09-02) (39 տարեկան)
ԾննդավայրԻրաք
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Կայքkaro-murat.com
Commons-logo.svg Karo Murat Վիքիպահեստում

Կարապետ Մուրադյան (սեպտեմբերի 2, 1983(1983-09-02), Իրաք) առավել հայտնի որպես Կարո Մուրատ, Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Մուրատն հանդես է գալիս կիսածանրքաշային դիվիզիոնում։ Եվրոպայի նախկին երկրորդ միջինքաշային չեմպիոնն է, իսկ ներկայումս համարվում է WBO վարկածով միջցամաքային կիսածանրքաշային չեմպիոն։ Հասակն է 179 սմ։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերին Մուրատը պրոֆեսիոնալ ռինգում ելույթ է ունեցել ծանրքաշային կարգում։ Առաջին տարին դուրս է եկել ռինգ ցածր վարկանիշ ունեցող բռնցքամարտիկների դեմ։

2007 թվականի օգոստոսին հաղթել է բահամյան բռնցքամարտիկի՝ Ջերեմի Մեկիին (15-1)։ 2007 թվականի դեկտեմբերին նոկաուտի է ենթարկել դոմինիկյան բռնցքամարտիկ Էմիլյանո Ցեյտանոյին (16-1)։

2008 թվականի փետրվարին Կարոն նոկաուտի է ենթարկել ռուս Սերգեյ Խարչենկոյին և նվաճել է թափուր EBU-EE տիտղոսը։

2008 թվականի ապրիլին Կարո Մուրատը ռինգ է դուրս եկել փորձառու հակառակորդի՝ իտալացի Քրիստյանո Սանավիի դեմ (40-3-1) և նվաճել է EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

2008 թվականի սեպտեմբերի 20-ին տիտղոսի առաջին պաշտպանման ժամանակ հանդիպել է իսպանացի Գաբրիել Կամպիլիոյին։ Պայքարը բավականին ուժեղ էր, սակայն մի փոքր առավելությամբ Մուրատը հաղթել է և պահպանել իր դիրքը։

2009 թվականին իտալացիների հետ երկրորդ հանդիպման ժամանակ Կարոն նոկաուտի է հասցրել Քրիստյան Սանավին, իսկ սեպտեմբերին նվաճել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը՝ հաղթելով ռուս ծագմամբ իտալացի Սերգեյ Դեմչենկոյին։

Երկու անգամ պաշտպանել է տիտղոսը, իսկ 2009 թվականի սեպտեմբերին մարտի է դուրս եկել WBO վարկածով անպարտելի բրիտանացի Նատան Կլևերլին դեմ (19-0)[1][2][3]։ 10-րդ հերթամարտում Կլևերլին նոկաուտի է հասցրել Մուրատին, ինչը նրա գործունեությունան մեջ առաջին պարտությունն էր։

Մուրատը կրկին հաղթել է երկու առաջատար բռնցքամարտիկների։ IBF վարկածով պարտադիր թեկնածուի կոչման պայքարում նա հանդիպել է նախկին մրցակցին՝ իսպանացի Գաբրիել Կամպիլոյին։ Մենամարտն ավելի մրցակցային էր, քան առաջինը, մարտն ավարտվել է ոչ-ոքի։ Որոշվել է, որ երկու մարտիկներն էլ կանցկացնեն չեմպիոնական մարտեր, սակայն կոչման համար առաջինը կպայքարի Կամպիլիոն։ Այդ ընթացքում Մուրատը անցկացրել է Սանդրո Սիպորոշվիլի դեմ վարկանիշային մենամարտ և 7-րդ փուլում նոկաուտով նվաճել է հաղթանակը։

2018 թվականի մարտի 24-ին 12-րդ փուլում տեխնիկական նոկաուտով հաղթել է ամերիկացի Տրևիս Ռիվզին և արժանացել է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]