Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան
Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ռազմական թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա և Սոֆիայի համայնք |
Հիմնադրվել է | 1916 |
Կայք | militarymuseum.bg |
Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան (բուլղար․՝ Национален военноисторически музей), ռազմական պատմությանը նվիրված թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Թանգարանն ընդգրկված է Բուլղարիայի պաշտպանության նախարարության համակարգի կազմում, և 1914 թվականի օգոստոսի 1-ից (գործնականում՝ 1916 թվականի հուլիսի 4-ից) թանգարանն ունեցել է տարբեր անվանումներ և գործել տարբեր կառույցների ենթակայության ներքո։ Թանգարանն ունի 5 000 մ² ներքին և 40 000 մ² (որից 500 մ² բնակելի) արտաքին ցուցահանդեսային տարածք, գրադարան, համակարգչային կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական պատմության ազգային թանգարանը ստեղծվել է 1916 թվականին, թանգարանի ռազմական-պատմական հանձնաժողովի ստեղծումից երկու տարի հետո, որի կազմում ընդգրկվեցին արխիվը, ցուցահանդեսներն ու գրադարանը։ Այն ժամանակ թանգարանը եղել է Բուլղարիայում գործող երեք թանգարաններից մեկը։
1949 թվականին թանգարանը վերանվանվել է Ազգային բանակի կենտրոնական թանգարան, 1950-1951 թվականներին տեղափոխվել է Գեներալ Սկոբլևի բուլվարի թիվ 23 շենք, որտեղ տարածքը զգալիորեն ընդլայնվել է։ 1952 թվականին թանգարանում բացվել է նոր ցուցահանդես։ 1956 թվականից թանգարանում գործել են արհեստանոցներ։
1967 թվականին Բուլղարիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ արտերկրում ստեղծվում է Առաջին բուլղարական բանակի թանգարանը։ 1971 թվականին թանգարանը սկսել է հրատարակել «Ռազմական պատմության ազգային թանգարանի աշխատություններ» գիտական հանդեսը։ 1975 թվականին գիտության, կրթության և մշակույթի բնագավառում գործունեության համար Ռազմական պատմության ազգային թանգարանը պարգևատրվել է Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի 1-ին աստիճանի շքանշանով։
2001 թվականից Ռազմական պատմության ազգային թանգարանը տեղափոխվել է Չերկովնա 92 հասցե[1]։
Ցուցադրություններ բաց երկնքի տակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի բացօթյա հատվածում գտնվում են հետևյալ ցուցադրությունները՝
Հրետանի
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Հրթիռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական մեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի մուտքը
-
8 դյույմանոց ռուսական ականանետ, 19-րդ դար
-
Զենիթային հրթիռ «2К11 Круг»
-
«Двина» զենիթային հրթիռային համալիր
-
«Ми-8» ուղղթիռ
-
«МИГ-19» կործանիչ
-
«МИГ-21» կործանիչ
-
«Торнадо» կործանիչ
-
БМП-30
-
«Ока-23» տակտիկական հրթիռ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History». National Museum of Military History. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Национальный музей военной истории Болгарии и Threeding.com переведут военные артефакты в формат 3D Արխիվացված 2016-04-19 Wayback Machine
- http://reports.travel.ru/letters/2011/09/193341.html
- http://www.votpusk.ru/country/dostoprim_info.asp?ID=12456
- http://www.excurser.ru/places/Buldaria/sofia/national_museum_of_military_history.html(չաշխատող հղում)
- http://www.destinations.ru/Buldaria/sofia/sights/3355(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան» հոդվածին։ |
|