Բոշխ մանրագլխիկ
Բոշխ մանրագլխիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Բոշխազգիներ (Cyperaceae) |
Ենթաընտանիք | Բոշխայիններ (Cyperoideae) |
Տրիբա | Cariceae |
Ցեղ | Բոշխ (Carex) |
Տեսակ | Բոշխ մանրագլխիկ (C. capitellata) |
Միջազգային անվանում | |
Carex capitellata |
Բոշխ մանրագլխիկ (լատին․՝ Carex capitellata), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուխր ճիմ առաջացնող բույս է, որի բարձրությունը 8-20 սմ է։ Տերևները ցողուններից կարճ են, ունեն 1-1,5 (1,8) մմ լայնություն։ Ծաղկաբույլը կազմված է 1 գագաթնային հասկիկից։ Իգական ծաղիկների ծածկող թեփուկները դարչնագույն են։ Պարկիկները երկարավուն-ձվաձև են, նստադիր, ուռուցիկ-եռանիստ, կանաչ, վերին մասում դարչնագույն, գագաթին մասում՝ հազիվ նկատելի ուղիղ կտուցով, 2,5-3 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Իջևանի (Մրխուզի լեռներ), Զանգեզուրի (Մեղրու լեռնանցք) և Մեղրու (Վահրավար գետի ափ, Լիճք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Կովկասը, գրեթե ողջ Անդրկովկասը և Հյուսիսային Անատոլիան։ Ամենուրեք հանդիպում է հազվադեպ[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2100-2900 մ բարձրությունների վրա, խոնավ մարգագետիններում, խոնավացած ձորակներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Բացակայում է նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության նպատակով գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|