Բիթսի Թալլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիթսի Թալլոք
Ծննդյան թիվ՝հունվարի 19, 1981(1981-01-19)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Սան Դիեգո, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
IMDb։ID 1128780

Էլիզաբեթ (Բիթսի) Անդրեա Թալոք (անգլ.՝ Elizabeth Andrea Tulloch, հունվարի 19, 1981(1981-01-19)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է NBC հեռուստատեսային ցանցի «Գրիմ» հեռուստասերիալում՝ Ջուլիետա Սիլվերտոնի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիթսին ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում, սակայն մեծացել է Իսպանիայում, Ուրուգվայում և Արգենտինայում։ Բիթսի անունը Էլիզաբեթ անվան կրճատ ձևը չէ, այլ նրա պապի՝ արտասովոր մականունը[2]։ Նրա հայրը, Էնդրյու Թալոքը աշխատում է բանկիր Լատինական Ամերիկայի երկներում, և հենց դրա համար էլ Բիթսին մեծացել է Եվրոպայում և Հարվային Ամերիկայում։ ԱՄՆ վերադառնալուց հետո, Թալոքը հաճախել է Նյու Յորքի Բեդֆորդ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը։ Նա ընդունվել և ավարտել է Հարվարդի համալսարանը։ Համալսարանը ավարտել է երկու հիմնական առարկաներով՝ անգլերեն և ամերիկյան գրականություն ու տեսողական և բնապահպանական ուսումնասիրությւոններ[3]։ Թալոքը հայրական կողմից ունի շոտլանդական արմատներ, իսկ մայրական կողմից՝ իսպանական արմատներ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերին եղավ պաշտոնական հայտարարություն, որ Թալոքը հանդիպում է Գրիմ հեռուստասերիալի, իր գործընկեր Դևիդ Ջինտոլիի հետ[5]։ 2016 թվականի հուլիսին Ջինտոլին հայտարարեց, որ նրանք նշանադրվել են նույն թվականի ապրիլին[6][7]։ 2017 թվականի Հունիսին նրանք ամուսնացել են[8][9]։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Վիվիան Ջինտոլի[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2015 Պաշտպանը Concussion Կինա Ստրելչիկ
2013 Պարկլենդ Parkland Մերլին Սիտսմեն
2011 Արտիստը The Artist Նորմա
Կորցնելով հսկողությունը Losing Control Թրուդի
Կերոլեինն ու Ջեկին Caroline and Jackie Ջեկի
Riding the Pine Թրուդի
2010 Ալֆա և Օմեգա։ Ժանիքավոր եղբայրություն Alpha and Omega Սվիթս
2008 Բարի գալուստ Լեիկվյու Lakeview Terrace Նադին
Մի դիպչիր աստղերին Uncross the Stars Կորին
2007 Ring Tone Մոլլի
2006 Կյանքը կարճ է Life is Short Մարսի
Զենտ Sent Էնջըլ

Հոռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2016 Սուպերգրլ Supergirl Լոիս Լեին 3 սերիա
2016 Պորտլանդիա Portlandia 1 սերիա
2011-17 Գրիմ Grimm Ջուլետա Սիլվերտոն/Եվա
2010 Most Likely to Succeed Կուպեր Սերիա՝ «Օդաչու»
Օրենքից դուրս Outlaw Բետանի Ուիթմոր 2 սերիա
Տիրանի Tyranny Ալեքսանդրա Հաբարդ 4 эпизода
2009 Washingtonienne Էիպռիլ Սերիա՝ Օդաչու»
2008 Quarterlife Դիլան Կրիգեր Գլխավոր դեր
Բժիշկ Հաուս House Ուիտնի Սերիա՝ «Ուրախություն աշխարհին»
Լուսնի լույսը Moonlight Սելեստա Սերիա՝ «Մահացու դեղամիջոց»
2007 lonelygirl15 Ալեքս 15 սերիա
2006 Դետեկտիվ Ռաշը Cold Case Տառա Կոզլովսկի Սերիա՝ «Պատերազմ տանը»
2004 Արևմտյան թևը The West Wing Սյուզան Սերիա։ «Պատմություն երրորդ օրվա մասին»
2001 R2-D2: Beneath the Dome Բիթսի Թալոչ

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին առաջադրվել է Լոս Անջելեսի 28-րդ ամենամյա թատերական մրցանակի՝ Սեմ Ֆորմանի "Quarterlife" պիեսում իր դերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. The Block With Tim Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  3. «Global Business Institute | Whats New». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Craig Ferguson 11/2/11E Late Late Show Bitsie Tulloch — YouTube
  5. 'Grimm' couple Bitsie Tulloch and David Giuntoli are 'going out' — all over Portland Արխիվացված 2014-12-25 Wayback Machine, reference.
  6. Vulpo, Mike (2016 թ․ հուլիսի 23). «Bitsie Tulloch and David Giuntoli Confirm Their Engagement During Comic Con». Eonline.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  7. Warner, Kara; Kimble, Lindsay (2016 թ․ հուլիսի 23). «David Giuntoli and Bitsie Tulloch Engaged». People.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  8. «Instagram post by Elizabeth Tulloch • Jul 6, 2017 at 9:27pm UTC». Instagram (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  9. «Instagram post by David Giuntoli • Jul 6, 2017 at 9:25pm UTC». Instagram (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  10. Bitsie Tulloch and David Giuntoli recently welcomed daughter Vivian.