Jump to content

Բըրնաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեռնաբիից)
Քաղաք
Բըրնաբի
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿանադա Կանադա
ՀամայնքՄետրո Վանկուվեր
Հիմնադրված է1892 թ.
Մակերես90 610 000 քառակուսի մետր
ԲԾՄ370 մետր
Բնակչություն249 125 մարդ (2021)[1]
Ժամային գոտիPDT?
Պաշտոնական կայքburnaby.ca(անգլ.)
Բըրնաբի (Կանադա)##
Բըրնաբի (Կանադա)

Բըրնաբի (անգլ.՝ Burnaby), քաղաք Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում։ Բնակչության թվով նահանգի երրորդ քաղաքն է։ Վանկուվերի արևելյան արվարձանն է։ Հիմնադրվել է 1892 թվականին, հիմնադրումից 100 տարի անց ստացել է քաղաքի կարգավիճակ։

Բըրնաբիի առաջացման առաջին 30-40 տարիների ընթացքում նրա աճը պայմանավորված էր այնպիսի բուռն զարգացող և տնտեսապես կարևոր քաղաքների միջև հարմարավետ տեղադրությամբ, ինչպիսիք են Վանկուվերը և Նյու Վեսթմինսթըրը։ Սկզբում քաղաքը գյուղատնտեսական շրջան էր, որը արտադրանք էր մատակարարում տեղական շուկաներին։ Հետագայում Բըրնաբին դարձավ, և մինչ օրս մնում է կարևոր տրանսպորտային միջանցք՝ Վանկուվերի, Ֆրեյզեր գետի հովտի և նահանգի ներքին շրջանների միջև։

Քաղաքի ձևավորման ժամանակ բնակիչները միաձայն որոշել են այն կոչել ի պատիվ օրենսդիր, մասոնի և Կանադայի հետազոտող Ռոբերտ Բըրնաբիի, որը գնդապետ Ռիչարդ Մուդիի անձնական քարտուղարն էր, 19-րդ դարի կեսերին Բրիտանական Կոլումբիայի առաջին լեյտենանտ նահանգապետը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնում է 98,6 կմ² տարածք։ Տեղակայված է Մեծ Վանկուվերի ագլոմերացիայի աշխարհագրական կենտրոնում՝ Վանկուվերի և Պորտ-Մուդի արևմուտքում, Կոկուիթլամի և Նյու Վեսթմեսթըրի արևելքում[2]։ Բարձր կետը Բըրնաբի լեռն է՝ ծովի մակարդակից 370 մ բարձր։

Բառնաբի (Սիմոն Ֆրասեր Համալսարա]]) 1981−2010, 365 մետրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.5
(61.7)
18.5
(65.3)
23.0
(73.4)
28.0
(82.4)
33.0
(91.4)
31.1
(88)
34.0
(93.2)
33.9
(93)
34.5
(94.1)
26.5
(79.7)
19.4
(66.9)
16.1
(61)
34.5
(94.1)
Միջին բարձր °C (°F) 5.8
(42.4)
6.8
(44.2)
9.3
(48.7)
12.4
(54.3)
15.6
(60.1)
18.2
(64.8)
21.2
(70.2)
21.2
(70.2)
18.0
(64.4)
12.0
(53.6)
7.5
(45.5)
5.1
(41.2)
12.7
(54.9)
Միջին օրական °C (°F) 3.6
(38.5)
4.3
(39.7)
6.2
(43.2)
8.7
(47.7)
11.8
(53.2)
14.4
(57.9)
17.0
(62.6)
17.2
(63)
14.6
(58.3)
9.5
(49.1)
5.3
(41.5)
2.9
(37.2)
9.6
(49.3)
Միջին ցածր °C (°F) 1.4
(34.5)
1.7
(35.1)
3.1
(37.6)
4.9
(40.8)
7.9
(46.2)
10.5
(50.9)
12.7
(54.9)
13.2
(55.8)
11.1
(52)
7.0
(44.6)
3.0
(37.4)
0.8
(33.4)
6.5
(43.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −13.9
(7)
−14
(7)
−8
(18)
−3.3
(26.1)
−0.5
(31.1)
3.9
(39)
5.0
(41)
3.3
(37.9)
2.0
(35.6)
−7
(19)
−14
(7)
−19.4
(−2.9)
−19.4
(−2.9)
Տեղումներ մմ (դյույմ) 280.9
(11.059)
178.4
(7.024)
182.1
(7.169)
154.4
(6.079)
120.0
(4.724)
101.4
(3.992)
64.7
(2.547)
64.5
(2.539)
92.2
(3.63)
210.1
(8.272)
311.6
(12.268)
249.8
(9.835)
2009,9
(79,13)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 256.5
(10.098)
163.2
(6.425)
171.2
(6.74)
152.7
(6.012)
119.9
(4.72)
101.4
(3.992)
64.7
(2.547)
64.5
(2.539)
92.2
(3.63)
209.8
(8.26)
303.6
(11.953)
220.8
(8.693)
1920,7
(75,618)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 24.3
(9.57)
15.1
(5.94)
10.9
(4.29)
1.7
(0.67)
0.1
(0.04)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.08)
8.0
(3.15)
29.0
(11.42)
89.3
(35.16)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 20.5 16.2 18.9 16.1 14.9 13.5 7.4 6.8 10.3 17.1 21.6 19.8 183.1
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 18.1 14.7 18.3 16.0 14.9 13.5 7.4 6.8 10.3 17.0 21.0 17.3 175.4
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) 4.0 2.5 2.0 0.54 0.04 0.0 0.0 0.0 0.0 0.09 1.8 4.5 15.5
աղբյուր: Environment Canada[3]

հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը զբաղեցնում է Վանկուվերի քաղաքային ագլոմերացիայի տարածքի մոտավորապես 4%-ը։ Համարվում է Բրիտանական Կոլումբիայի երրորդ խոշոր քաղաքը։ Բըրնաբին միշտ աչքի է ընկել ներգաղթացների մեծ թվով։ Հյուսիսիային Բըրնաբիում գտնվող Հեյսթինգս փողոցը համարվում է իտալացիների բնակավայր, այնտեղ շատ են իտալական ռեստորանները։ Քաղաքի հարավային մասում շատ են Չինաստանից, Հարավային Կորեայից, նախկին Հարավսլավիայից եկածները։ Համաձայն 2006 թվականի մարդահամարի՝ բնակչության 54%-ի համար անգլերենը և ֆրանսերենը չի համարվում մայրենի լեզու[4]։

Բնակչության կրոնական պատկանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

35,3% — չեն նշել կրոնը կամ աթեիստ են,21,3%-ը՝ կաթոլիկ, 19,9 %՝ բողոքական, 6,1%՝ քրիստոնյա, 4,9%՝ բուդդիստ; 4,8%՝ իսլամ; 7,7%՝ այլ։

  • Սայմոն Ֆրեյզերի համալսարան
  • Բրիտանական Կոլումբիայի տեխնոլոգիական համալսարան

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կանադայի մարդահամար (2021)
  2. [1]
  3. «Burnaby, British Columbia». Canadian Climate Normals 1981–2010. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  4. [2]
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.burnaby.ca/About-Burnaby/Sister---Friendship-Cities.html
  6. http://www.ezhejiang.gov.cn/wenzhou/2021-08/25/c_655426.htm
  7. http://www.ezhejiang.gov.cn/wenzhou/sistercities_2.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բըրնաբի» հոդվածին։