Հվասոն (քաղաք)
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Գյոնգի |
Չխվե Յոնգին | |
Հիմնական լեզու | կորեերեն |
Բնակչություն (2006) | 305 000 մարդ |
Տարածք | 688 կմ² |
Հիմնադրված է | 2001 թ. |
Ժամային գոտի | UTC+9 |
Հեռախոսային կոդ | +82 31 |
hscity.net/english/ |
Հվասոն (կոր. 화성시, 華城市), քաղաք Գյոնգի նահանգում, Հարավային Կորեա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոգուրեո պետության ժամանակներում այստեղ գտնվում էին երկու գավառներ՝ Տանսոն (Տանսոնգուն) և Մեխոլը (Մեխոլգուն)։ Կորեական թերակղզու և Սիլլա պետության միավորումից հետո, 757 թվականին այդ գավառները վերանվանվեցին համապատասխանաբար Սուսոն (Սուսոնգուն) և Տանգին (Տանգինգուն)։ 822 թվականին նրանք միավորվեցին Սուսոն գավառի մեջ։ Վան Սունջոնի կառավարման օրոք տեցի ունեցավ վարչական վերփոխություն, որի արդյունքում ներկայիս Հվասոնի տարածքում հայտնվեցին Սուջու և Տանսուն վարչական միավորումները։ Ավելի ուշ այդ տարածքը բաժանվեց Սուվոն և Նամյան գավառների միջև։ Այն բանից հետո, երբ Սուվոնը 1949 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ, Հվասոնը Հվասոնը գավառի (կուն կամ գուն) կարգավիճակով դարձավ առանձին վարչական միավոր։ Քաղաքի (սի) կարգավիճակ ստացավ 2001 թվականին[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է Գյոնգի նահանգի հարավ-արևմտյան մասում։ Հյուսիսում Հվասոնը սահմանակից է Անյանգ, Անսան և Սիհին քաղաքների հետ, արևելքում՝ Օսանի, Սուվոնի և Յոնգինի հետ, հարավում՝ Պիոնթեքի հետ։ Արևմուտքից ողողվում է Դեղին ծովով։ Քաղաքի բնապատկերը ձևավորվում է հյուսիս-արևելքի բավականին բարձր լեռնաշղթայով և կենտրոնի ոչ բարձր բլուրներով։ Դեղին ծովին հարակիցարևմտյան մասը հարթավայր է։ Քաղաքի տարածքը հատում են երկու գետեր՝ Հվանգուջիչխոնը և Պարանչխոնը[1]։
Զբոսաշրջությունը և տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յոնգուսա բուդդայական տաճար. Տաճարային համալիրի առաջին շենքերը թվագրվում են Միացյալ Սիլա պետության դարաշրջանում (IX դար)։ Տաճարում պահվում են բարձր գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող մի քանի իրեր։ Դրանք ներառում են տաճարի մեծ զանգակ (Ազգային գանձերի ցուցակում 120 համար), ինչպես նաև Գյոնգի նահանգի 9 մշակութային ժառանգության օբյեկտներ։
- Սուրբ Մարիամի հուշահամալիրը. Հարավային Կորեայի կաթոլիկ եկեղեցու կողմից կանգնեցված հուշահամալիր է ՝ ի հիշատակ կորեացի կաթոլիկների, ովքեր զոհվել են 1866 թվականին հակաքրիստոնեական ջարդերի ժամանակ։
- Հվասոն տաք աղբյուրներ։ Քաղաքում կան մի քանի տաք աղբյուրներ, որոնք 20-րդ դարի վերջին վերածվեցին սպա-առողջարանների։ Այժմ դրանք զբոսաշրջային գոտիներ են, որտեղ տեղակայված են հյուրանոցներ, շոգեբաղնիքներ, լողավազաններ և արևելյան բժշկության կենտրոններ։
- Մետաքսի թանգարան. Թանգարանը բաժանված է երեք ցուցադրական գոտիների` նվիրված մետաքսե որդին, միջատների ցուցահանդեսային գոտի և բնապատմական գոտի։ Բացօթյա ցուցահանդեսը տարածված է 12 ար հողատարածքի վրա։
- Սոշինմյոն մշակույթի և արվեստի կենտրոնը` արվեստի դպրոց է, որը դասավանդում է ավանդական կորեական արհեստներ և ունի դպրոցի ուսուցիչների ու աշակերտների աշխատանքների ցուցահանդես[2]։
- 1999 թվականին Կոջոննիի տարածքում հայտնաբերված դինոզավրերի բրածոներ։ Այս բրածոները Կորեայում նշված են որպես Բնական հուշարձաններ 414 համարով։ Դինոզավրի ձվերի բեկորները ցուցադրվում են զբոսաշրջիկների համար։
- Տանսոն ամրոց (Կորեայի պատմական վայրերի ցուցակում՝ 217 համարով)։ Բերդը կառուցվել է Երեք պետությունների դարաշրջանում, ապա Միացյալ Սիլայի դարաշրջանում այն վերակառուցվել է։ Բերդի պարիսպների բարձրությունը 2,5 մետր է, պատի պարագիծը՝ 1.2 կիլոմետր։
- Անկախության հուշահամալիր, կանգնեցվել է 1959 թվականին՝ ի հիշատակ XX դարի սկզբին Ճապոնիայից Կորեայի անկախության շարժման մասնակիցների։ Ընդլայնվել է 2000 թվականին։ Կորեայի պատմական վայրերի ցուցակում ընդգրկված է 299 համարով։ Այստեղ թաղված են անկախության շարժման 23 անդամներ[3]։
Սիմվոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառ. գինգկո - խորհրդանշում է ազնվությունը։
- Ծաղիկ. ոսկեզանգ - խորհրդանշում է քաղաքացիների պայքարի և միավորման ոգին։
- Թռչուն. աղավնի - խաղաղության սիմվոլ։
- Կերպարներ. միստեր և միսիս Ֆայն ուրախ մարդուկներ։
Քաղաք-եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հվասոնն ունի մի շարք քաղաք-եղբայրներ[4].
Չինաստան, Սինտայ - 2001 թվականից
Վիետնամ, Ֆուտխո - 2004 թվականից
Վիետնամ, Դանանգ - 2005 թվականից
Կանադա, Բերնաբի - 2007 թվականից
Վիետնամ, Վետհայ - 2007 թվականից
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Информация с официального сайта города Archived 2012-08-02 at Archive.is Archived 2012-08-02 at Archive.is(անգլ.)
- ↑ Центр искусств в Сосинмёне. Archived 2008-07-24 at the Wayback Machine.(կոր.)
- ↑ Мемориал борцов за независимость в Хвасоне. Archived 2006-02-03 at the Wayback Machine.(կոր.)
- ↑ Города-побратимы Хвасона Archived 2008-05-09 at the Wayback Machine.(կոր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- պաշտոնական կայք(անգլ.)
- Քաղաքի էջը Galbijim վիքի-հանրագիտարանում(անգլ.)