Սուվոն (Հարավային Կորեա)
Բնակավայր | ||
---|---|---|
Սուվոն | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Gwonseon-gu?, Yeongtong-gu?, Jangan-gu? և Paldal-gu? | |
Մակերես | 121 100 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 66 մետր | |
Բնակչություն | 1 234 300 մարդ (2020)[1] | |
Պաշտոնական կայք | suwon.go.kr | |
| ||
Սուվոն, Կյոնգիդո շրջանի ամենամեծ քաղաքը և կենտրոնը, ամենաշատ բնակեցված նահանգը, որը շրջապատում է Սեուլը՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքը: Սուվոնը գտնվում է Սեուլից 30 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ: Ավանդաբար, այն հայտնի է «Որդիական բարեպաշտություն» անունով: Չնայած նրա բնակչությունը գրեթե 1,2 միլիոն է, որով նա գերազանցում է Ուլսանը, այն չունի մեգապոլիսի կառավարման ձև: Կորեայի պատմության ընթացքում Սուվոնը փոքր բնակավայրից վերածվել է խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոնի: Սուվոնը Հարավային Կորեայի միակ քաղաքն է, որը մինչև այժմ պարսպապատված է: Այդ պարիսպը Կյոնգիդո շրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է: Սամսունգ էլեքտրոնիքսի R&D կենտրոնը և Սամսունգի գլխավոր գրասենյակները գտնվում են Սուվոնում: Քաղաքը սպասարկում են 2 մայրուղի, ազգային երկաթուղային ցանցը և Սեուլի մետրոպոլիտենը: Ունենալով 11 համալսարան՝Սուվոնը համարվում է կրթական կենտրոն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն ցեղային ժամանակներում Սուվոնը հայտնի էր Մոսու- գուկ (Հանգուլ: 모수국) անվամբ: Երեք թաբավորությունների ժամանակաշրջանում, այնուամենայինվ, տարածքը որը համապատասխանում է ժամանակակից Սուվոնին և Հվանսուն քաղաքին կոչվում էր Մեհոլ-գուն: 757 թվականին Գյոնգդոկ արքան փոխեց անունը Սուսոն-գուն: 940 թվականին Գորյո արքայատոհմի որոք անունը նորից փոխվեց և դարձավ Սուջու: Ջոսոն արքայատոհմի արքա Տեջոնը վերանվանեց քաղաքը Սուվոն 1413 թվականին[2]:
Հվանսոնի շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի ուշ, Ջուսոն դինաստօայի օրոք, 1796 թվականին Ջօնգջոի արքան Սուվոնը երկրի մայրաքաղաք դարձնելու անհաջող փորձ արեց: Այս ծրագրի մի մաս էր նաև Հվանսոն բերդի կառուցումը, որը իրենից ներկայացնում էր ուժեղացված պատ, որը կշրջապատեր ամբողջ քաղաքը և նաև կպաշտպաներ իր հոր՝ արքայազն Սադոյի դամբարանը, որը նա տեղակայել էր այնտեղ[3]: Պատերի կառուցումը Կորեայում առաջին վճարվող աշխատանքի օրինակն են: Պատերը մինչև այժմ գոյություն ունեն, չնայած դրանք և ամրոցը մեծապես վնասվել են Կորեական պատերազմի ժամանակ: Հվանսոնի կառուցումը ղեկավարվել է փիլիսոփա Ջուն Յագ-Յոնգի կողմից: Արքա Ջօնգջոի մահվանից հետո՝1800 թվականին, հրապարակվել է փաստաթուղ՝ որը նկարագրում էր ամրոցի կառուցումը: Այդ փաստաթուղթը անգնահատելի համարվեց 1970-ականներին ամրոցի վերակառուցման ժամանակ: Ժամանակին պատերը շրջապատում էին ամբողջ քաղաքը, բայց հիմա քաղաքը լայնանալով անցել է պատերի սահմանը: Պատերը հիմա համարվում են Յունեսկոյի Համաշխարհային ժառանգություն և հաճախ են օգտագործվում քաղաքը գովազդելու համար[3]:
Կորեական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորեական պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի վրա, քանի որ այդ ընթացքում քաղաքը փոխել է 4 իշխանություն: Պատերազմի բռնկումից հետո Միացյալ Նահանգների օդուժը Ճապոնիայից ուղարկվեց Կորեա՝ Սուվոնի և Գիմփոի բնակչությանը էվոկուացնել համար:Բայց շուտով քաղաքը ընկավ հյուսիսկորեացիների ձեռքը: Պատերազմի ավարտին Սուվոնը նորից միացավ Հարավային Կորեային:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուվոնը գտնվում է Գյունգի հարթավայրի հյուսիսում, անմիջապես Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի հարավում: Նրան շրջապատում են հետևյալ քաղաքները. Ուիվանգ՝ հյուսիս-արևմուտքից, Յոնգին՝ արևելքից, Հվանսոն՝ հարավ-արևմուտքից, Անսան՝ արևելքից: Սուվոնի շրջակայքում կան մի քանի բլուրներ, որոնցից ամենաբարձրը Գվանգոսանն է հյուսիսում: Լեռը ունի ծովի մադարդակից 582 մետր բարձրություն[4]: Սուվոնով անցնող բոլոր ջրային հոսքերը սկիզբ են առնում Գվանգոսանից և մոտակայքում գտնվող այլ գագաթներից: Ջրային հոսքերը անցնում են Սուվոնի միջով և թափվում Դեղին ծով: Ինչպես Ամբողջ Հարավային Կորեայի տարածքում այնպես էլ Սուվոնում չկան բնական լճեր: Այնուամենայինիվ այնտեղ կան շատ փոքր ջրամբարներ: Սուվոնը գտնվում է 6 կիլոմետր հեռավորության վրա Դեղին ծովից:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուվոն (1981–2010, առավելագույնը 1964–ներկա)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.3 (59.5) |
19.3 (66.7) |
25.0 (77) |
30.5 (86.9) |
33.2 (91.8) |
33.9 (93) |
37.3 (99.1) |
37.4 (99.3) |
33.7 (92.7) |
29.0 (84.2) |
25.8 (78.4) |
17.8 (64) |
37.4 (99.3) |
Միջին բարձր °C (°F) | 2.1 (35.8) |
5.0 (41) |
10.6 (51.1) |
17.9 (64.2) |
23.0 (73.4) |
26.8 (80.2) |
28.8 (83.8) |
29.8 (85.6) |
25.9 (78.6) |
20.0 (68) |
12.0 (53.6) |
5.0 (41) |
17.2 (63) |
Միջին օրական °C (°F) | −2.9 (26.8) |
−0.3 (31.5) |
5.0 (41) |
11.6 (52.9) |
17.2 (63) |
21.7 (71.1) |
24.8 (76.6) |
25.6 (78.1) |
20.8 (69.4) |
14.0 (57.2) |
6.6 (43.9) |
0.0 (32) |
12.0 (53.6) |
Միջին ցածր °C (°F) | −7.4 (18.7) |
−5.0 (23) |
0.0 (32) |
5.9 (42.6) |
12.0 (53.6) |
17.4 (63.3) |
21.7 (71.1) |
22.1 (71.8) |
16.4 (61.5) |
8.8 (47.8) |
1.8 (35.2) |
−4.4 (24.1) |
7.5 (45.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −24.8 (−12.6) |
−25.8 (−14.4) |
−11.3 (11.7) |
−4.7 (23.5) |
2.3 (36.1) |
7.8 (46) |
13.2 (55.8) |
13.0 (55.4) |
3.6 (38.5) |
−3.6 (25.5) |
−12.6 (9.3) |
−24.4 (−11.9) |
−25.8 (−14.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 22.4 (0.882) |
24.2 (0.953) |
47.9 (1.886) |
61.3 (2.413) |
97.8 (3.85) |
129.2 (5.087) |
351.1 (13.823) |
299.8 (11.803) |
153.9 (6.059) |
53.1 (2.091) |
49.7 (1.957) |
21.8 (0.858) |
1312,3 (51,665) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 7.3 | 6.2 | 7.6 | 7.8 | 8.7 | 9.4 | 15.4 | 14.1 | 8.7 | 6.2 | 8.7 | 8.1 | 108.2 |
Միջ. ձնառատ օրեր | 7.4 | 5.2 | 2.6 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 1.7 | 6.2 | 23.2 |
% խոնավություն | 65.1 | 64.3 | 64.2 | 62.5 | 67.6 | 72.3 | 80.1 | 78.3 | 74.5 | 71.0 | 68.6 | 66.4 | 69.6 |
Միջին ամսական արևային ժամ | 166.0 | 171.6 | 198.0 | 215.2 | 221.3 | 188.3 | 136.7 | 166.0 | 182.0 | 200.2 | 158.0 | 159.7 | 2162,8 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 54.0 | 56.2 | 53.4 | 54.6 | 50.4 | 42.8 | 30.5 | 39.5 | 48.8 | 57.4 | 51.6 | 53.4 | 48.6 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը ունի 4 վարչական տարածք:
Հայերեն | Կորեերեն | Հանջա | Բնակչ. (2015)[5] | Տարածք (m2) |
---|---|---|---|---|
1.Գվոնսոն-գու | 권선구 | 善|區 | 344,414 | 47,355,349.2 |
2.Ջանգան-գու | 장안구 | 安|區 | 300,007 | 33,119,867.5 |
3.Փալդալ-գու | 팔달구 | 區 | 201,142 | 13,077,959.4 |
4.Յոնգտոնգ-գու | 영통구 | 通|區 | 332,899 | 27,500,143.7 |
Ժողովրդագրական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության 50,2%-ը տղամարդիկ են: Միայն Փալդալ-գու տարածաշրջանում է որ կանայք քանակով գերազանցում են տղամարդկանց: Բնակչության 1,85%-ը արտասահմանցի են: Տեղեկությունները ժողովրդագրական տվյալների մասին ներկայացված են աղյուսակում:
Ամբողջ բնակչությունը | Կորեացի տղամարդիկ | Կորեացի կանայք | Կորեացիներ | Արտասահմանցի տղամարդիկ | Արտասահմանցի կանայք | Արտասահմանցիներ | |
---|---|---|---|---|---|---|---|
Սուվոն (Ընդհանուր) | 1,086,904 | 535,906 | 531,211 | 1,067,117 | 9,914 | 9,873 | 19,787 |
Գվոնսոն-գու | 315,512 | 156,783 | 154,004 | 310,789 | 2,314 | 2,411 | 4,725 |
Ջանգան-գու | 290,732 | 143,737 | 143,351 | 287,088 | 1,742 | 1,902 | 3,644 |
Փալդալ-գու | 224,194 | 107,929 | 108,926 | 216,855 | 3,652 | 3,687 | 7,339 |
Յոնգտոնգ-գու | 256,466 | 127,457 | 124,930 | 252,387 | 2,206 | 1,873 | 4,079 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://stat.suwon.go.kr/stat/index.do
- ↑ «Welcome to Suwon city»։ Suwon City Council։ Վերցված է 2007-11-27
- ↑ 3,0 3,1 «Hwaseong Fortress – UNESCO World Heritage Centre»։ UNESCO։ Վերցված է 2007-12-05
- ↑ «한국의 산하 - 광교산 (Hangugui Sanha - Gwanggyosan)»։ Korean mountaineering association website։ Վերցված է 2007-08-07
- ↑ «연령별 인구현황 (월간)» (Korean)։ rcps.egov.go.kr։ Վերցված է 2015-09-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սուվոն (Հարավային Կորեա) Վիքիպահեստում |
---|
- City government website (in Korean)
- Սուվոն (Հարավային Կորեա) հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Suwon : Official Seoul City Tourism
- Suwon Samsung Bluewings official site
- Official site of Hwaseong fortress
- Gyeonggi Suwon International School homepage
- Gyeonggi Daily Newspaper
- Gyeongin Daily Newspaper
|