Յոնգին
Քաղաք | ||
---|---|---|
Յոնգին | ||
용인시 龍仁市 | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ղեկավար | Սո Ջոնսոկ | |
Առաջին հիշատակում | 475 թվական | |
Մակերես | 591 360 000 քառակուսի մետր | |
Բնակչություն | ▲1 042 229 մարդ (2019)[1] | |
Խտություն | 1380 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Հեռախոսային կոդ | +82 31 | |
Փոստային ինդեքսներ | 446505-449935 | |
Պաշտոնական կայք | yongin.go.kr | |
| ||
Յոնգին (կոր.՝ 용인시, 龍仁市), քաղաք Գյոնգի նահանգում, Հարավային Կորեա, մոտավորապես 40 կիլոմետր հարավ երկրի մայրաքաղաքից՝ Սեուլից: Յոնգինը համարվում է պետության տուրիստական կենտրոններից մեկը, քանի որ այստեղ են գտնվում ամենախոշոր թանգարաննեից և խաղային զբոսայգիներից մի քանիսը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնգինը գրեթե այնքան մեծ քաղաք է, որքան Սեուլը, կազմված բարձր քաղաքակենտրոնացված Suji-gu և Giheung-gu մարզերից և կիսաքաղաքակենտրոնացված Cheoin-gu շրջանից: Քաղաքակենտրոնացված մարզերը մոտ են գտնվում մայրաքաղաքից, և շատերը Սեուլի կենտրոնից այնտեղ են հասնում 30-40 րոպեում, օգտագործելով ավտոմայրուղիներ կամ էլ Bundang Line և Shinbundang Line մետրոները: 2011 թվականի հունվարին The Shinbundang մայրուղին 110 կմ/ժ առավելագույն արագությամբ ընդարձակել են մինչև Suji-gu: The Bundang երկաթուղին ձգվում է մինչև հարավ ՝ Giheung կայարան, սկսած 2011 թվականի դեկտեմբերից, միանալով EverLine երկաթուղուն, որը տարածվում է մինչև Everland կայարան: 2013 թվականին Bundang մայրուղին տարածվեց մինչև Սեուլի կայարան:
Կան վկայություններ, որ այստեղ բնակվել են դեռ հինգերորդ դարից: Յոնգինը քաղաքի կարգավիճակ ստացավ միայն 1996 թվականի մարտին:
Դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնգինը հայտնի է մի շարք համալսարաններով ինչպիսիք են ՝ Yong-In University, Hankuk University of Foreign Studies, Yongin Campus, the Police University, Kangnam University, Yong-in Songdam College, և Dankook University: Աչքի է ընկնում սպորտային դասընթացներով: Gyeonggi Suwon International և IB World դպրոցները ունենալով հատուկ կրթական ծրագիր օտարերկրյա ուսանողների համար, գտնվում է Յոնգինի և Սուվոնի սահմանին:
Վարչական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը բաժանվում է երեք շրջանների՝
- Cheoin շրջան
- Giheung շրջան
- Suji շրջան
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոնգինը իր գնացքներով սպասարկում է Seoul Metropolitan կայարանին: Bundang Line երկաթգիծը ձգվում է մինչև Յոնգին անցնելով Jukjeon, Bojeong, Guseong, Singal, Giheung և Sanggal կայարաններով: Սկսած 2013 թվականի մայիսից բացվեց մի նոր երկաթգիծ EverLine Rapid Transit System անունով, որը գործում է և կապված է Giheung կայարանում գտնվող Bundang երկաթգծին, որտեղ կարելի է անցնել երկաթգծերի միջև առանց դուրս գնալու: 2016 թվականից վերադարձված Սուջի գոտին նույնպես կսպասարկվի Shinbundang Line-ի չորս նոր կայարաններով, որը թույլ կտա Սուջիի բնակիչներին հասնել Գանգնամի կայարան ոչ ավելի քան 30 րոպեում:
Քաղաքի կենտրոնում գտնվում է միջքաղաքային ավտոբուսային տերմինալ, չնայած հյուսիսային շրջանների խիտ բնակչությունը ավելի լավ սպասարկվում է Yatap-dong, Seongnam տերմինալներով:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաք | Շրջան | Պետություն | Թվական |
---|---|---|---|
Ֆուլերտոն | ![]() |
![]() |
|
Յանչոնջու | ![]() |
![]() |
|
Ֆերգանի շրջան | ![]() |
![]() |
2008 |
Կոտա-Կինաբալու | Սաբահ | ![]() |
2000 |
Կայսերի | ![]() |
![]() |
|
Redland քաղաք | ![]() |
![]() |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Everland զբոսայգի
- Կորեական ազգային գյուղ
- Munhwa Broadcasting Corporation (MBC) Dramia գտնվում է Cheoin-gu-ում, պատմական դրամաներ նկարահանման հիմնական հարթակն է, որտեղ նկարահանվել են մի շարք դրամաներ ինչպիսիք են Moon Embracing the Sun, Jumong, Queen Seondeok և Dong Yi: Հասանելի են նաև ընդհանրացնող խաղաշրջաններ, որոնց մեջ մտնում են ազգային ավանդական խաղեր, պատմական պալատական հագուստ և նետաձգություն[2]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://search.naver.com/search.naver?sm=top_hty&fbm=0&ie=utf8&query=용인+인구수
- ↑ Lee Cin Woo (մարտի 16, 2012)։ «Beyond Seoul: 19 reasons to explore Korea»։ CNN Go։ Վերցված է մայիսի 6, 2012
|