Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածաշրջան
수도권
Seoul-Cityscape-03.jpg
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Կարգավիճակտարածաշրջան
Մտնում էՍեուլ
Ներառում էՀատուկ կարգավիճակ ունեցող Սեուլ քաղաք
Մետրոպոլիտ-քաղաք Ինչոն
Սուվոն
Գոյանգ
Սոնգնամ
Բուչոն
Հիմնական լեզուկորեերեն
Բնակչություն
25 620 000
(49 %)
Sudogwon.svg
Ժամային գոտի+9
ՀապավումՍԱՄՏ/ՍՄՏ
Կոորդինատներ: 37°34′0.0012001000089074″ հս․ լ. 126°58′41.001600099983″ ավ. ե. / 37.566667000027777589821° հս․. լ. 126.97805600002777737° ավ. ե. / 37.566667000027777589821; 126.97805600002777737

Սեուլի Մայրաքաղաքային Տարածաշրջան (ՍՄՏ), տարածաշրջան Հարավային Կորեայի հյուսիսարևմտյան մասում։ Հայտնի է նաև որպես Սուդոգվոն (հանգըլ՝ 수도권, հանջա՝ 首都圈, կոր․ նոր․ ռոմ․՝ Sudogwon ― [sʰudoɡwʌn]) կամ Գյոնգի տարածաշրջան (հանգըլ՝ 경기 지방, հանջա՝ 京畿地方, կոր․ նոր․ ռոմ․՝ Gyeonggi Jibang)։ Բաղկացած է 3 վարչական շրջաններից՝ Սեուլ, Ինչոն և Գյոնգիդո։

Բնակչությունը կազմում է 24,2 միլիոն (2015 թվականի տվյալներ) և համարվում է ագլոմերացիայով աշխարհում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[1]։ Տարածաշրջանը ձևավորում է Հարավային Կորեայի մշակութային, առևտրական, ֆինանսական, արդյունաբերական և բնակելի կենտրոնը։

Սեուլը երկրի խոշորագույն քաղաքն է՝ 10.49 մլն․ բնակչությամբ, այնուհետև հետևում է Ինչոնը՝ 2.8 մլն․ բնակչությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը զբաղեցնում է Հանգան գետի հովտի համեմատաբար հարթ մասը։ Պարունակում է Կորեական թերակղզու բերրի հողի առավել մեծ մասը, չնայած, որ ներկայումս այդ հողերը հողագործության համար չեն օգտագործվում։ Գիմփո հարթավայրերը վարելահողի համար ազատ տարածություններից մեկն է, որն ընդգրկում է Կիմփո և Պուչոն քաղաքների մեծ մասը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը զբաղեցնում է ամբողջ երկրի 12%-ը։ Ներկայումս այն մարդկանց կեսը, ովքեր տեղափոխվում են մի նահանգից մյուսը, տեղափոխվում են մայրաքաղաքային շրջան[2]։ Ենթադրվում է, որ 2020 թվականին բնակչության ավելի քան 52%-ը (ավելի քան 25 520 000) կբնակվի մայրաքաղաքային տարածաշրջանում[3]։

Ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանը բաժանված է Հատուկ կարգավիճակ ունեցող Սեուլ քաղաքի, Մետրոպոլիտան Ինչոնի և Գյոնգի նահանգի։ Սեուլն ունի 25 գու (համայնքային շրջաններ, որոնք ունեն ինքնակառավարման կարգավիճակ), Ինչոնը՝ 8 գու և 2 գավառ, Գյոնգի նահանգը՝ 27 քաղաք և 4 ենթակայության գավառ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/world/Agglomerations.html
  2. Рю Босэн (류보선) (2005-08-23). "수도권 인구 편중현상 계속" (կորեերեն)։ Կորեական ազգային վիճակագրական ծառայություն։
  3. Հունգ, Դոկ Յոնգ (홍용덕) (2005-06-01). "각종 분산 정책 불구 하고 수도권 은 '인구 블랙홀" (կորեերեն)։