Jump to content

Բենկուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բենկուլու
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ՀամայնքBengkulu?[1]
Ներքին բաժանումGading Cempaka?[2], Kampung Melayu?[2], Muara Bangka Hulu?[2], Ratu Agung?[2], Ratu Samban?[2], Selebar?[2], Singaran Pati?[2], Sungai Serut?[2] և Teluk Segara?[2]
Հիմնադրված էմարտի 18, 1719 թ.
Մակերես151,7 կմ²
ԲԾՄ2±1 մետր
Բնակչություն360 495 մարդ (2015)[3]
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքbengkulukota.go.id
Բենկուլու (Ինդոնեզիա)##
Բենկուլու (Ինդոնեզիա)

Բենկուլու[4] (հին անվանումը՝ Բենկուլեն[5], Բանկախուլու[4]), քաղաք Ինդոնեզիայի Սումատրա կղզում։ Համարվում է նույնանուն նահանգի կենտրոնը և ամենամեծ քաղաքը։ 2015 թվականի փետրվարի դրությամբ բնակչությունը կազմում է 360 495 մարդ։ Քաղաքում կա բուսաբանական այգի։

Մալբորո ամրոց

13-րդ դարի կեսերից մինչև 16-րդ դարը ժամանակակից Բենկուլուի շրջակայքում գտնվել են Սունգայ Սերուտ և Կելեբար իշխանությունները։ 1685 թվականին այդ հողերը գրավել են անգլիացիները, որոնք դրանց վրա հիմնել են առևտրի կենտրոններ։ Արտահանման հիմնական ճյուղները եղել են մշկընկույզը և հարակից տնկարկների վրա աճեցվող պղպեղը։ 1710 թվականին[6][7] իր առևտրային շահերը պաշտպանելու համար Բրիտանական արևելահնդկական ընկերությունն այստեղ կառուցել է Մալբորո ամրոցը, որը անվանվել է անգլիացի հրամանատար Ջոն Չերչիլի՝ Մալբորոյի առաջին դուքսի պատվին։ Բերդը կառուցվել է արհեստական բլրի վրա, և դրա շինարարությունը տևել է մի քանի տարի։ Շատ շուտով ամրոցը դարձել է Հնդկական օվկիանոսի այս հատվածի անգլիական գաղութային քաղաքականության կարևոր հենակետ։ 1760 թվականին՝ Յոթնամյա պատերազմի ժամանակ, ֆրանսիական նավատորմը Շարլ Էկտոր դե Էսթենի հրամատարաությամբ գրավել է ամրոցը և այն օգտագործել որպես հենարան Սումատրայի արևմտյան ափում ուրիշ անգլիական բնակավայրերի ոչնչացման համար։ Սակայն ֆրանսիական նավատորմի հեռանալուց հետո անգլիացիները ամրոցը վերադարձրել են իրենց վերահսկողության տակ։ 1824 թվականին քաղաքը և ամրոցը, անգլո-հոլանդական պայամանագրի պայմանների համաձայն, հանձնել է Օստ-Ինդիա հոլանդական ընկերությանը[8]։ Ճապոնիայի օկուպացիա ժամանակ (1942-1945) ամրոցում տեղակայվել է ճապոնական կայազորը։ 1977 թվականին վերականգնելու և մշակութային ժառանգություն դառնալու համար Մալբորո ամրոցը հանձնվել է Ինդոնեզիայի կրթության և մշակույթի նախարարությանը։

1938 թվականին Ինդոնեզիայի ապագա առաջնորդ Սուկառնոն հոլանդական ապստամբություններին մասնակցելու համար աքսորվել է Բենկուլու[7]։ 1942 թվականին Բենկուլուն, ինչպես ամբողջ Ինդոնեզիան, գրավվել է ճապոնական զորքերի կողմից։ 1945 թվականին ճապոնացիները վտարվել են, իսկ Ինդոնեզիան հռչակել է անկախությունը[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքը սկսել է բարգավաճել։ 1968 թվականին քաղաքը դարձել է գավառական կենտրոն։ 1986 թվականին քաղաքի տարածքը 17,6 կմ²-ից մեծացել է մինչև 144,52 կմ²[6]։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հնդկական օվկիանոսի ափերին, Պալեմբանգից 289 կմ հարավ-արևմուտք[7]։ Կլիման հասարակածային է[9]։

Քաղաքային այգին

Ժամանակակից Բենկուլուում նշանակալից դեր են խաղում սպասարկման ոլորտը և կենցաղային սպասարկումը, իսկ քաղաքի ամենամեծ եկամուտը բերում են հյուրանոցները, ռեստորանները և պանդոկները[10]։ Առաջին հերթին արտահանվում է ոսկի, արծաթ, սուրճ, պղպեղ, եգիպտացորեն և քինածառ։ Քաղաքում զարգացած են նաև փայտամշակումը, մետաղամշակման արդյունաբերությունը, կավագործության ապրանքների արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը, ինչպես նաև գործվածքների վրա նկարազարդումը[7]։ Առկա են նավթի և արմավենու յուղի վերամշակում, ռետինի արտադրություն։ Ըստ միջին վիճակագրության՝ կյանքի մակարդակը քաղաքում շատ ավելի բարձր է, քան մարզում (2007 թվականին գրեթե 75%-ով)[10]։

Քաղաքում կան բազմաթիվ տուրիստական օբյեկտներ՝ Մոլբորո ամրոցը, անգլիական գաղութային շրջանի շենքերը, քաղաքի կենտրոնում գտնվող Համիլթոնի և Թոմաս Պարրի հուշարձանները, տուն, որտեղ ապրել է աքսորում գտնվող երկրի ապագա նախագաը՝ Սուկառնոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 1144.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
  4. 4,0 4,1 Бенкулу // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 46.
  5. օգտագործվել է ռուական, սովետական քարտեզներում և տեղեկագրքերում
  6. 6,0 6,1 6,2 Sejarah Kota (индон.). Selamat Datang di Website Pemerintah Kota Bengkulu. Дата обращения 21 октября 2010. Архивировано 2 июля 2012 года.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Bengkulu (англ.). Britannica Online Encyclopedia. Дата обращения 21 октября 2010. Архивировано 2 июля 2012 года.
  8. Roberts, Edmund. Embassy to the Eastern Courts of Cochin-China, Siam, and Muscat (англ.). — New York: Harper & Brothers (англ.)русск., 1837. — P. 34.
  9. Географический атлас. — М.: Производственное картосоставительское объединение "Картография" ГУГК, 1980. — С. 42. — 238 с. — 100 000 экз., доп. тираж - 50 000 экз.
  10. 10,0 10,1 «Ekonomi» (ինդոնեզերեն). Selamat Datang di Website Pemerintah Kota Bengkulu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենկուլու» հոդվածին։