Բաքվի օլիմպիական մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքվի օլիմպիական մարզադաշտ
Bakı Olimpiya Stadionu
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԱդրբեջան, Բաքու
Երկիր Ադրբեջան[1]
Հիմնադրվածհունվարի 6, 2011
Անվանված էմարտի 6, 2015
Բացվածմարտի 6, 2015
ՃարտարապետHeerim Architects & Planners Co.?
ՍեփականատերԱդրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցացիա
Տարողություն69 870 հանդիսական
Տնային թիմԱդրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքական
Ծածկույթի տեսակըխոտածածկ
Կայքbos.az/en/
Քարտեզ
Քարտեզ
 Baku Olympic Stadium Վիքիպահեստում

Բաքվի օլիմպիական մարզադաշտ (ադրբ.՝ Bakı Olimpiya Stadionu), 69 870 տեղանոց ֆուտբոլային մարզադաշտ, որը խոշորագույնն է Ադրբեջանական Հանրապետությունում[2]։ Մարզադաշտի արտաքին կառուցվածքը համապատասխանում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) սահմանած չափանիշներին։ 650.000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մարզադաշտի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2015 թվականի փետրվարին։ Մարզադաշտի գլխավոր վարձակալը Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականն է, որը նախքան ստադիոնի հիմնադրումը իր մարզումներն անցկացնում էր Թոֆիկ Բահրամովի անվան Հանրապետական մարզադաշտում։ 2015 թվականի հունիսին մարզադաշտը հյուրընկալել է համաեվրոպական առաջին սպորտային խաղերի բացման և փակման արարողություններն ու մարզական խաղերը։ Նախատեսված է 2020 թվականին այստեղ անցկացնել նաև Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երեք հանդիպումներ (ինչպես նաև մեկ քառորդ եզրափակիչ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստական և շինարարական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին սկսվում է մարզադաշտի նախագծման սկզբնական աշխատանքները։ Այդ ամենի համար երկրում անցկացվում է ազգային մրցույթ, որի ընթացքում քննարկվում է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ընկերությունների առաջարկները։ Տնտեսական շահութաբերության, արդիականության, բարենպաստ գործառական առանձնահատկությունների, քաղաքային ճարտարապետության, ինչպես նաև տեխնիկական բնութագրերի տեսանկյունից կազմակերպիչները հավանություն են տվել նախագծային հայեցակարգին, որը տրամադրվել է թուրքական ընկերություններից մեկի կողմից։ Այս հասկացության հիման վրա կատարվել են նախագծային աշխատանքներ։

Նախագիծն իրականացվել է Ադրբեջանական Հանրապետության պետական նավթային արդյունաբերության ընկերության ֆինանսավորմամբ։ Վերջինիս դրամական միջոցներով կատարվել են նաև մարզադաշտի կանաչապատումն ու ստորերկրյա հենապատերի տեղակայումը։

Սա իրոք, որ շատ գեղեցիկ և հիանալի կառույց է։ Այս մարզադաշտին են մոտենում ավելի քան 60 հազար ֆուտբոլասերեր, որոնք կարող են վայելել ֆուտբոլը շքեղ հարկի տակ
- Զեպպ Բլատերի ելույթից մի հատված

2012 թվականի նոյեմբերին սկսվեց մարզադաշտի շինարարական աշխատանքները։ Նախագծողները արտաքին տեսքն ու տարողությունը սահմանելիս հաշվի են առնում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) սահմանած չափանիշները, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության պետական կանոնները[3]։

2014 թվականի փետրվարի 28-ին Օլիմպիական մարզադաշտի ձևաչափին ծանոթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը[4]։ Այդ օրը Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը նախագահին է ներկայացնում օլիմպիական մարզադաշտի նախորդ ժամանակահատվածում նախագծի հիման վրա կատարված աշխատանքների մասին։ Բաքվի օլիմպիական մարզադաշտի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 6-ին՝ Իլհամ Ալիևի մասնակցությամբ[5]։

Բացման արարողություն և հյուրընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի օլիմպիական մարզադաշտի ներքին կահավորանքը

2011 թվականի հունիսի 6-ին՝ ադրբեջանական ֆուտբոլի 100-ամյակի տոնակատարության ժամանակ, տեղի ունեցավ մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը։ Այդ հանդիսավոր արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ինչպես նաև մի շարք նշանավոր ֆուտբոլային պաշտոնյաներ։ Նրանցից կարելի է առանձնացնել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին։ Հրավիրված հյուրերի շարքում էին նաև համաշխարհային ֆուտբոլային համայնքի անվանի անդամներ, տարբեր ֆուտբոլային ֆեդերացիաների նախագահներ, ֆուտբոլային վետերաններ և այլ հյուրեր։ Այդ արարողության ժամանակ Իլհամ Ալիևը տեղեկացրել է մարզադաշտի շինարարության հետագա պլանների մասին։ 2013 թվականի փետրվարի 2-ին՝ Իլհամ Ալիևի նախագահության տարիներին, Բաքվում անցկացվում է Եվրոպական խաղերի կազմկոմիտեի առաջին նիստը, որտեղ քննարկվում է 2015 թվականի սպորտային խաղերի կազմակերպման աշխատանքները[6]։ Հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ նախատեսվում է օլիմպիական մարզադաշտում անցկացնել առաջին եվրոպական խաղերի պաշտոնական բացման և փակման արարողությունները։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած հանդիպման ժամանակ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Բաքվի օլիմպիական մարզադաշտը կհյուրընկալի նաև 2020 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երեք հանդիպումներ և մեկ քառորդ եզրափակիչ[7]։ 2015 թվականի հունիսի 12-ին օլիմպիական մարզադաշտում տեղի է ունենում Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությունը, իսկ հունիսի 28-ին՝ փակման արարողությունը։ Բացի այդ, խաղերի շրջանակներում մարզադաշտում կայացան աթլետիկայի մրցումներ։

Բոյուքշոր լճի էկոլոգիական վիճակի բարելավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ միջազգային փորձագետների գնահատականի՝ Բոյուքշոր լիճը, որի հարևանությամբ գտնվում է Բաքվի օլիմպիական մարզադաշտը, համարվում է աշխարհի ամենաաղտոտված լճերից մեկը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպական սպորտային առաջին խաղերը ընթանցել են Բոյուքշոր լճի աջ աձին՝ ուր գտնվում է օլիմպիական մարզադաշտը, վերակառուցողական աշխատանքների ժամանակ, որպես հիմնախնդիր ներկայացվեց նաև Բոյուքշոր լճի էկոլոգիական վիճակի բարեփոխումը։ Դա հատկապես կարևոր էր այն պատճառով, որ խաղերի ընթացքում այն գտնվելու էր արտասահմանից ժամանած մարզիկների և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։ Բոյուքշոր լճի էկոլոգիական վիճակի բերալավման խնդիրը ներկայացվեց Ադրբեջանական Հանրապետության էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարություն։

Լճի էկոմաքրման գործընթացը նախատեսվում էր իրականացնել երկու հիմնական փուլերով։ Առաջին փուլը պետք է տեղի ունենար 2014-2015 թվականներին։ Այս փուլի ընթացքում նախատեսվում էր վերականգնել լճի հարակից 300 հեկտար տարածությունը, որտեղ էլ պետք է կառուցվեր օլիմպիական մարզադաշտը։ Այս փուլի ընթացքում Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը ներկայացվեց նավթարդյունաբերության թափոնների արտանետման հետևանքով լճում ստեղծված բնապահպանական ծայրահեղ ծանր իրավիճակը։ Այս փուլի շրջանակներում մարզադաշտում տեղադրվում է սանիտարական կոյուղի։ Երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում էր 2015-2020 թվականներին ամբողջովին վերականգնել Բոյուքշոր լիճը՝ վերականգնելով ջրի մակարդակի էկոհամակարգը[8]։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտում կառուցված են տարբեր առանձնահատկություններով տրիբունաներ, վազող ուղեգորգեր և այլ ենթակառուցվածքներ։ Վեցհարկանի մարզադաշտի բարձրությունը կազմում է 62 մետր։ Մարզադաշտը կարող է տեղավորել 68 700 հանդիսականի[9]։

Ներքին տարածքը կազմում է 120 830 մ²։ Կառույցն ապահովված է լրագրողների համար նախատեսված սրահով (2000 քառակուսի կմ)։ Մարզադաշտի հարևանությամբ գտնվում է ևս 82 մ² կանաչապատ տարածք։ Մարզադաշտում գործում է վերելակ և ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին խոշորագույններից մեկն է Ադրբեջանում, որը կարող է իր հարկի տակ տեղավորել մինչև 3078 ավտոմեքենա։

Բաքվի օլիմպիական մարզադաշտ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. ՈւԵՖԱ Եվրո 2020 զարգացած հաշվետվություն(անգլ.) // Uefa.com. — 2015.
  3. Իլհամ Ալիևը վերանայել է Բաքվի օլիմպիական մարզադաշտի շինարարությունը // Ադրբեջանական Հանրապետության նախագահի պաշտոնական կայք. — փետրվարի 28, 2014.
  4. Իլհամ Ալիևը ներկա է գտնվել Բաքվի օլիմպիական մարզադաշտի շինարարական աշխատանքների ժամանակ // Ադրբեջանական Հանրապետության նախագահի պաշտոնական կայք. — հունիսի 6, 2011.
  5. Իլհամ Ալիևը հնարավորինս կփորձի արագացնել Բաքվի օլիմպիական մարզադաշտի շինարարական աշխատանքները // Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք. — 24 июля 2014.
  6. Իլհամ Ալիևի նախագահության տարիներին Ադրբեջանում անցկացվեց առաջին Եվրոպական խաղերի կազմկոմիտեի հանդիպումը, 2015 թվական // ԱՀ նախագահի պաշտոնական կայքի հավաստում. — 2 февраля 2013.
  7. ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն 2020-ը հյուրընկալող քաղաքներ՝ Բաքու, օլիմպիական մարզադաշտ (անգլերեն) // UEFA.com. — 19/09/14.
  8. Իլհամ Ալիևը ծանոթացել է Բեյուքշոր լճի և հարակից տարածքների էկոլոգիական վիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին // Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք. — 28 февраля 2014.
  9. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020 ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի օլիմպիական մարզադաշտ» հոդվածին։