Բարտոլոմեո Պասերոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարտոլոմեո Պասերոտի
Ծնվել էհունիսի 28, 1529(1529-06-28)[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[3]
Վախճանվել էհունիսի 3, 1592(1592-06-03)[4][1][5] (62 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և ուսուցիչ
Ոճմաներիզմ
Ժանրդիմապատկեր և կրոնական նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներԱգոստինո Կարաչի
ԶավակներTiburzio Passarotti?[6]
 Bartolomeo Passerotti Վիքիպահեստում

Բարտոլոմեո Պասերոտի (անգլ.՝ Bartolomeo Passerotti, հունիսի 28, 1529(1529-06-28)[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3] - հունիսի 3, 1592(1592-06-03)[4][1][5], Բոլոնիա, Պապական մարզ), Մաներիզմի դարաշրջանի բոլոնյացի նկարիչ, իտալական նկարչությունում, Նատյուրմորտ ժանրի հիմնադիրը։ Նկարել է ինչպես նկարներ, այնպես էլ կրոնական կոմպոզիցիաներ։ Նրա «Պասերոտի» ազգանունը հաճախ շփոթում են «Պասարոտի» ազգանվան հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոլոնյա քաղաքում։ 1551-1560 թվականներին աշխատել է Հռոմում, նախ ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլայի մոտ, իսկ հետո նկարիչ Թեոդոր Ցուկարիի արվեստանոցում։ 1560 թվականին նկարիչը վերադարձել է Բոլոնյա, որտեղ կառուցել է արվեստի ստուդիա, չխզելով կապերը Հռոմի հետ։ Ստեղծագործել է կրոնական թեմաներով, հետևելով հռոմեական մաներիզմի ավանդույթներին։ Չափազանց ազատ է եղել իր նկարներում։ Չի վախեցել իր նկարներում ներառել կենդանիներին կենցաղային տարբեր դիրքերում։ Հետագայում, երբ նրա կողմից նկարված անձանց անունները կորչում են, սա պատճառ է հանդիսանում որպեսզի նրա նկարները անվանվեն «Բուսաբանը», «Նվագախմբի քարտուղարը», «Վինահարը»։ Նա իտալացի նկարիչներից առաջինն էր, ով ստեղծել է նատյուրմորտներ ժանրային բծավորումով («Ձկների խանութ», «Վաճառողները մսի խանութում», «Որսամսերի խանութ»), որոնք հիշեցնում էին հոլանդացի վարպետների նմանատիպ աշխատանքներ, որոնցից էին Պիտեր Արտսենը և Յոակիմ Բեկելարը։ Նրա աշակերտներից են եղել`

Ամուսնացած է եղել և ունեցել է չորս որդի ովքեր հոր նկարչական արվեստանոցում եղել են հոր օգնականները և նույնպես եղել են նկարիչներ։ Բարտոլոմեո Պասերոտիի կենցաղային գծին հետևել է Անիբալե Կարաչին, ով ստեղծել է իր սեփական տարբերակներով «Մսի խանութ» նկարի շարքը։ Որոշ արվեստագետներ նրան են վերագրում նաև «Շախմատ խաղացողները» նկարը, որը նկարվել է 1590 թվականին և գտնվում է Բեռլինյան պատկերասրահում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jane Turner (a cura di), The Dictionary of Art. 24, pp. 232–234. New York, Grove, 1996. ISBN 1-884446-00-0
  • Альбом «Музеи Рима. Галерея Боргезе. Национальная галерея», М., «Изобразительное искусство», 1971.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմեո Պասերոտի» հոդվածին։