Ֆրանչեսկո Բրիչի
| Ծնվել է | 1574[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
| Վախճանվել է | 1623[1][2][3][…] |
| Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
| Քաղաքացիություն | Իտալիա |
| Մասնագիտություն | նկարիչ և copper engraver |
| Ժանր | պատմական գեղանկարչություն |
| Թեմաներ | Կերպարվեստ[4] |
| Զավակներ | Filippo Brizzi? |
Ֆրանչեսկո Բրիչի ( իտալ.՝ Francesco Brizio,1574[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ - 1623[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ), հայտնի է նաև Նոսադելա (անգլ.՝ Nosadella) անունով, բարոկկոյի վաղ շրջանի իտալացի նկարիչ և փորագրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախ եղել է Բարտոլոմեո Պասերոտիի աշակերտը, ավելի ուշ սովորել է Ագոստինո Կարաչիի և Լյուդովիկ Կարաչիի մոտ։ 1607 թվականից ապրել է Բոլոնյայում և համագործակցել Լյուդովիկ Կարաչիի ուրիշ աշակերտների հետ։ Լեոնոլ Սպեդի հետ մասնակցել է լոջիաների համար պատմական կտավների ստեղծման գործին Պալացցոյում` Բենտիվոլիո կոմունայում։ Որմնանկար է նկարել Կոնտի Բոշետիի (անգլ.՝ Conti Boschetti) պալատի առաստաղին։ Բոլոնյայում նկարել է «Մադոննա դե Բորգոյի թագադրումը» կտավը Սան Պետրոնիո տաճարի համար, ինչպես նաև` որմնանկար Սան Միշել վանքի համար Բոսկում։

Ֆրանչեսկո Բրիչիի կտավներում երևում է Ագոստինո Կարաչիի ազդեցությունը և ըստ որոշ տեղեկությունների իր վարպետի որոշ կտավները ուղղել է հենց ինքը։ Մահացել Բոլոնյայում։
Նրա հայտնի աշխատանքներից և փորագրություններից են.
- «Մեծ կտավ»
- «Սուրբ Ռոխը նվիրատուի հետ» Ֆրանչեսկո Պարմիջանինոի նկարից
- «Վազք Եգիպտոսում» Լյուդովիկ Կարաչիի նկարից
- «Սուրբ ընտանիք» Կորեջիոյի նկարից
- «Ցինտի Ալդոբրենդինիի նկարը» Լյուդովիկ Կարաչիի նկարից
- «Սուրբ Մարիամի թագադրումը մանուկ Հիսուսի հետ» (1594)
- «Սուրբ Ֆրանցիսկը խոնարհված մանուկ Հիսուսի առաջ»
- «Սուրբ Հերոնիմոս» (վերջացրել է Ագոստինո Կարաչիի անավարտ նկարը)
- «Քրիստոսը և սամարացին» Անիբալե Կարաչիի նկարի հետ (1610) և ուրիշ աշխատանքներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brizzi, Francesco // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00026786
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բրիչի» հոդվածին։ |
| ||||||||||||||||