Ֆրանչեսկո Պարմիջանինո
Ֆրանչեսկո Պարմիջանինո իտալերեն՝ Francesco Parmigianino | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Girolamo Francesco Maria Mazzola |
Ծնվել է | հունվարի 11, 1503[1] |
Ծննդավայր | Պարմա, Պապական մարզ[2] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1540[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա[2] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա[3] |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և գծագրող |
Ոճ | Բարձր վերածնունդ և մաներիզմ[4] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[4] և դիմապատկեր[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Circumcision?, Ինքնապատկեր, Portrait of a Man in a Red Beret? և Երկար պարանոցով Տիրամայրը |
![]() |
Ֆրանչեսկո Պարմիջանինո (Parmigianino, իսկականն՝ Մացցոլլա, Mazzola) (հունվարի 11, 1503[1], Պարմա, Պապական մարզ[2] - օգոստոսի 24, 1540[1], Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա[2]), իտալացի նկարիչ։ Պարմինջաիննոյի ստեղծագործությունը ձևավորվել է Կոռեջոյի արվեստի ազդեցությամբ։ Նրա վաղ շրջանի գործերին (Պարմայի Սան Ջովաննի էվանջելիստա եկեղեցու որմնանկարները, 1522, «Ուռուցիկ հայելու անդրադարձումով ինքնանկարը», 1524, Գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Երկար պարանոցով Տիրամայրը» (1534-40, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) արդեն բնորոշ են մարմինների համամասնությունների ձգվածությունը, համարձակ կրճատումները, օպտիկական էֆեկտները։ Յուրովի վերաիմաստավորելով Միքելանջելոյի և Ռաֆայելի ստեղծագործությունը՝ Պարմիջանինոն դարձել է մաներիզմի առաջատար ներկայացուցիչներից։
Նրա նրբագեղ գծանկարն ու գունապատկերը օգնել են կյանքից հեռու, խորհրդավոր, սառը զգայական գեղեցկության իդեալի մարմնավորմանը («Երկար պարանոցով Տիրամայրը»)։ Պարմիջանինոյի դիմանկարները տոգորված են ազնվական ներփակվածության ու ներքին տագնապի ոգով և մեծ դեր են խաղացել այդ ժանրի սուբյեկտիվ-հուզական ուղղության զարգացման գործում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 203)։ ![]() |