Բանալի (մուլտֆիլմ)
Բանալի ռուս.՝ Ключ | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | Կատակերգական, հեքիաթ և ֆանտաստիկա |
Ռեժիսոր | Լև Ատամանով |
Սցենարիստ | Միխայիլ Վոլպին |
Հնչյունավորում | Աննա Կոմոլովա[1], Գեորգի Վիցին, Ռինա Զելյոնայա, Տատյանա Պելտցեր, Գենադի Դուդնիկ, Վերա Օռլովա, Ելենա Պոնսովա, Վլադիմիր Գրիբկով, Լարիսա Պաշկովա, Վլադիմիր Լեպկո, Սերգեյ Մարտինսոն և Գեորգի Տուսուզով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 57 րոպե |
Թվական | 1961 |
«Բանալի», խորհրդային լիամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծվել է 1961 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լև Ատամանովի կողմից։ Երգիծական հեքիաթը քննում է երջանկության հասկացությունը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնյա Նիկոլայ Զախարովն ու նրա կինը` Լյալան, որդի են ունենում։ Երբ նրանք երեխային տուն են բերում, նրանց մոտ հանկարծակի հայտնվում են երեք փերիներ` Տյուլպինան, Գիացինտան և Լիլիանան, որոնք երեխային նվեր են բերում` «երջանկության կծիկի» տեսքով։ Նրանց խոսքով, երբ տղան մեծանա, պետք է գնա բաց դաշտ և, արտասանելով կախարդական «թռի՛ր կծիկ, ինչպես թռչնակ, միայն թե ուղիղ, այլ ոչ աջ ու ձախ» խոսքերը և «գնա գտնելու իր երջանկությունը»։ Նվերը մատուցելով` նրանք ուրախանում ու պարում են երիտասարդ ծնողների հետ։ Որոշ ժամանակ անց նրանց հյուր է գալիս Լյալայի հայրը` Սիմյոն Տուլյակովը, ով փորձառու փականագործ էր։ Նրա բերած նվերները աշխատանքային գործիքներ էին։ Իմանալով երեխայի ապագա երջանկության վերաբերյալ ծնողների ծրագրերը` նա զայրանում է` հայտարարելով, որ նրանք երեխային անգործունյա են մեծացնելու և որոշում է դեն նետել կծիկը։ Փերիները, նրան որևէ չարիք չցանկանալով, հասցնում են կանգնեցնել Տուլյակովին` նրան պատի վրայի նկարի վերածելով, որը հետո Զախարովը տանում է Տուլյակովի բնակարան։ Տանը Տուլյակովի գործիքները կենդանանում են և օգնում են փականագործին ազատվել պաստառից։ Նորմալ դրության վերադառնալով` Տուլյակովը որոշում է օգնություն խնդրել իր գիտնական-գյուտարար-ակադեմիկոս ընկեր Պյոտր Վոլշեբնիկովից։ Խորհրդակցելով` փականագործն ու գիտնականը որոշում են, որ Տուլյակովը պետք է հետախուզության գնա «Երջանկության երկիր»։ Տուլյակովի ափի մեջ «երջանկության կծիկի» մասնիկներ գտնելով` Վոլշեբնիկովը լաբորատորիայի պայմաններում սինթեզում է դրանք և ստեղծում ևս մեկ «երջանկության կծիկ»։
Գալով «Երջանկության երկիր» և այնտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո` Տուլյակովը վերադառնում է և հայտարարում գիտնականին, որ տղային այնտեղ թողնել չի կարելի. «երջանկության երկիրը» դրախտ է անգործների համար, որտեղ մարդը մինչև իր կյանքի վերջին օրերն անկարող է սրտում պահպանել անգամ սերը։ Միևնույ ժամանակ փերիների օգնությամբ տղան սկսում է մեծանալ ոչ թե օրերով, այլ ժամերով (և արդեն եսասիրության նշաններ է ցուցաբերում), ինչն ստիպում է փականագործին ու գիտնականին ավելի արագ մտածել։ Ի վերջո նրանք լուծում են գտնում և «Երջանկության երկրի» դարպասի մոտ են ուղարկում փոքրիկ ռոբոտի (երիտասարդ փերու կերապարանքով), որը դարպասի վրա կողպեք է դնում։ Որոշ ժամանակ անց տղան ինքն է գալիս դարպասի մոտ և պահանջում է ծեր պահակ փերուց իրեն ներս թողնել։ Պահակը պատասխանում է, որ դարպասը կարող է բացվել միայն մեկ բանալիով, որը տղան կստանա «Արագ սխրանքների և հեշտ հաղթանակների թագավորությունում»` մի քանի փորձության դիմաց։ Տղան լսում է պահակի խորհուրդը, գնում է «Արագ սխրանքների թագավորություն», որտեղ «անցնում է» բոլոր փորձությունները (որոնք «հեշտացված էին» ծույլերի համար)։ Ի վերջո նա բարձր ծափահարությունների տակ ստանում է բանալին ու վերադառնում է «Երջանկության երկրի» դարպասի մոտ, սակայն անգամ այս բանալին չի կարողանում բացել կողպեքը։ Փոքրիկ ռոբոտ-փերին խորհուրդ է տալիս գնալ կողպեքը պատրաստած վարպետի մոտ, որպեսզի նա տղային սովորեցնի բանալիներ պատրաստել, քանի որ կողպեքը կբացվի միայն տղայի ձեռքով սարքված բանալիով։
Տղան գալիս է վարպետի (այսինքն` իր պապիկի) մոտ և չարչարվելով իր ձեռքով բանալի է պատրաստում։ Աշխատանքի ընթացքում նրա բնավորությունը փոխվում է, և վերադառնալով «Երջանկության երկիր», նա սկսում է տանջվել կասկածներից։ Այդ ժամանակ Տուլյակովի մոտ է գալիս Վոլշեբնիկովը` բերելով կոտրված ռոբոտ Փոքրիկին, որին գցել էր հարբած ռոբոտ-պոետը։ Սակայն տուլյակովը չի կարողանում այն վերանորոգել. կամ արդեն վատ է տեսնում, կամ էլ շատ էր վշտացած թոռան հետ բաժանումից։ Այդ ժամանակ «Երջանկության երկրից» վերադառնում է տղան և հիշեով պապիկի սովորացրածը, ինքն է վերանորոգում ռոբոտը։
Մուլտֆիլմի ավարտին գյուտարարը հարցնում է Փոքրիկ ռոբոտին. «Եվ ի՞նչ է երջանկությունը»։ Եվ բոլոր գլխավոր հերոսները միասին ձևակերպում են մուլտֆիլմի հիմնական միտքը. «Երջանկությունն այն է, երբ մարդը շատ բան գիտի, շատ բան է կարողանում և այդ ամենը տալիս է մարդկանց»։ Վերջում տղան կծիկը դեն է նետում պատուհանից։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Միխայիլ Վոլպին
- Բեմադրող ռեժիսոր` Լև Ատամանով
- Բեմադրող նկարիչներ` Ալեքսանդր Վինոկուրով, Լեոնիդ Շվարցման
- Կոմպոզիտոր` Լև Սոլին
- Նկարիչ-դեկորատորներ` Դմիտրի Անպիլով, Պյոտր Կորաբաև
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ֆեոդոր Խիտրուկ, Անատոլի Պետրով, Կոնստանտին Չիկին, Ելենա Խլուդովա, Գալինա Բարինովա, Մարինա Ոսկանյանց, Գալինա Զոլոտովսկայա, Ելիզավետա Կոմովա, Ռենատա Միրենկովա, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Տարանովիչ, Իգոր Բերյոզին, Ալեքսանդր Դավիդով, Վալենտին Կարավաև, Գալինա Կարավաևա, Կիրիլ Մալյատնովիչ, Մարիա Մոտրուկ, Իգոր Պոդգորսկի, Լև Պոպով, Վիկտոր Շևկով
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր` Նիկոլայ Պրիլուցկի
- Մոնտաժող` Լիդիա Կյակշտ
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Ռեժիսորի օգնականներ` Վ. Շիլինա, Ե. Տուրանովա
- Նկարիչի օգնական` Բ. Կորնեև
- Օպերատորի օգնական` Ն. Նայաշկովա
- Երգավար` Էմին Խաչատրյան
- Մուլտֆիլմի տնօրեն` Ֆյոդր Իվանով
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը վերաթողարկվել է VHS ձևաչափով, «Խոշոր պլան» և «Սոյուզ վիդեո» ընկերությունների կողմից, 1990-ական թվականներին։ Մուլտֆիլմը թողարկվել է նաև DVD ձևաչափով։ Պատկերի և ձայնի թվային վերականգնում չի եղել։ Տեսաերիզում ներառված է եղել նաև «Մարդուկին ես եմ նկարել» մուլտֆիլմը։
Ձայն-ռուսական Dolby Digital 1.0 Mono, Տարածաշրջանային կոդ-0 (All), Պատկեր-Standart 4:3 (1,33:1), Գույն-PAL, Ներկայացուցիչ-«Խոշոր պլան»
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Լ. Ատամանովը և սցենարիստ Մ. Վոլպինն օգտագործել են հեքիաթային ձևը` իրենց «Բանալի» մուլտֆիլմում շոշափելու դաստիարակության կենսական հարցեր։ Իսկական վարպետությամբ ու տակտով նրանք ավանդական հեքիաթային կերպարներին տվել են նոր, ժամանակակից բովանդակություն։ Ի՞նչ է երջանկությունը, ինչպե՞ս հասնել դրան, ի՞նչ բանալիով է բացվում դրա ցանկալի դուռը. այս թեմաներին, որոնք հավասարապես հետաքրքիր են և՛ մեծահասակների, և՛ երեխաների համար, նրանք նվիրել են իրենց մուլտֆիլմը
- Ասենին Ս. Վ. Էկրանի հրաշագործները. Восьмое искусство. Вымысел — крылья сказки 3d-master.org
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Наталья Василькова. Лев Атаманов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аниматор.ру կայքում
- «Բանալի» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Բանալի» մուլտֆիլմը YouTube կայքում
|