Jump to content

Գենադի Դուդնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Դուդնիկ
Ծնվել էհունիսի 8, 1924(1924-06-08)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 1, 1993(1993-03-01) (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, performance artist և նմանակող
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Գենադի Միխայլովիչ (Գիրշ Մոիսեևիչ) Դուդնիկ (ռուս.՝ Генна́дий Миха́йлович (Гирш Моисе́евич) Ду́дник, հունիսի 8, 1924(1924-06-08), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 1, 1993(1993-03-01), Մոսկվա, Ռուսաստան), սովետական դերասան, փոփ արտիստ, ծաղրերգու, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1984):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Դուդնիկը ծնվել է 1924 թվականի հունիսի 8-ին Մոսկվայում։ Իսկական անուն-հայրանունը՝ Գիրշ Մոիսեևիչ:

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (1945-1949, ուսուցիչ՝ Ն. Ս. Պլոտնիկով), որից հետո ընդունվել Է Մոսկվայի նեֆտյանիկների դրամատիկական թատրոն, որը ղեկավարում էր Մ. Ֆ. Աստանգովը (ավելի ուշ՝ Մոսկվայի կոմեդիայի հյուրախաղային թատրոն)։ Այստեղ խաղացել է Տելյատևի դերը (Ա. Ն. Օստրովսկու «Խելագար փողեր», 1951), բեմադրել է Ս. Տ. Ակսակովի «Ալվան ծաղիկը» (1954):

Թատրոնում աշխատելու ընթացքում նա բեմում հանդես է եկել «Արտիստները կենդանաբանական այգում» պարոդիական համարով, որտեղ մարմնավորել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի շատ հայտնի դերասանների: Իր իսկ խոստովանությամբ՝ նա սկսել է հետաքրքրվել պարոդիայով, երբ դեռ ինստիտուտում է սովորել. նրա խաղացած դերերի հերոսները խոսել են հայտնի դերասանների ձայներով, ինչը առիթ է տվել դասախոսներից մեկին ասելու. «Ի՞նչ եք դուք բոլորդ «ինչ-որ մեկին նման», անընդհատ «ինչ-որ մեկին նման». Իսկ երբևէ կլինի՞ «Դուդնիկի նման»»[1]։

Գրավել է Նիկոլայ Սմիրնով-Սոկոլսկու ուշադրությունը, որը նրան հրավիրել է Մոսկվայի էստրադայի նորաբաց թատրոն (1954 թվական)։

Առաջին ներկայացման մեջ՝ «Նրա ծննդյան օրը» (1954 թվական), նա կատարել է «Արտիստները մարզադաշտում» պարոդիան և «Տարազամոլը» համարը[2]։

Մասնակցել է 1963/1964 թվականների ամանորյա «Երկնագույն օգոնյոկ»-ին։

Յուրի Լևիտանը հիշել է, որ երբ (Ստալինի կենդանության օրոք) սրտի կաթված է ստացել, Դուդնիկը ռադիոյի ուղիղ եթերում կարդացել է կենտրոնական կոմիտեի նոր որոշման տեքստն այնպես, որ հաղորդավարին թվացել է, թե լսում է «իր սեփական ձայնը»։ «Կասկած չկա, ես եմ: Ամեն ինչ իմն է: Եվ տեմբրը, և ձայնի ելևէջները, և դադարները, և նույնիսկ իմ շունչը...»[3]։

Որոշ ժամանակ Դուդնիկը հանդես է եկել Եվգենի Վեսնիկի հետ, իսկ ավելի ուշ ստեղծել է իր խումբը։ Առաջին ներկայացումը («Ամուսինը, կինը և կոնֆերանսիեն» լեհ գրող Ստեֆանիա Գրոձենսկայայի մանրապատումների հիման վրա) բեմադրել է ռեժիսոր Ա. Վովսին։ Հետագայում Դուդնիկը հանդես է եկել կնոջ՝ Ելենա Առնոլդովայի (1928-2013) հետ՝ խաղալով երգիծական տեսարաններում։ 1980-ականներին նրանց է միացել որդին՝ Անատոլին։ Նրանք երեքով խաղացել են Ա.Տրուշկինի «Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ» պիեսում, որը հեղինակը գրել է հատուկ նրանց համար։

Գենադի Դուդնիկը մահացել է 1993 թվականի մարտի 1-ին Մոսկվայում[4]։ Թաղված է Վոստրյակովյան գերեզմանատանը (44-րդ տեղամաս):

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1951 թվական․ «Խելագար փողեր» Ա. Ն. Օստրովսկի՝ Տելյատև[5]։

Թատրոնի ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1954 թվական․ Ս. Տ. Ակսակովի «Ալվան ծաղիկը»:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1965 թվական․ «Ճանապարհ դեպի ծով»՝ կոնֆերանսիե[6]։

Պարոդիայի օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1951 թվական․ Սիրո ֆանֆարներ (Գերմանիա)՝ Հանս
  • 1956 թվական․ Սրբազան արյուն՝ Շակասիմ (Նաբի Ռահիմովի դերը)
  • 1957 թվական․ Եվան ուզում է քնել (Լեհաստան)
  • 1958 թվական․ Մենք հրաշամանուկներ ենք (Գերմանիա)
  • 1959 թվական․ Մարդն անցնում է պատի միջով (Բուքսբաում, Հայնց Ռյումանի դերը) (Արևմտյան Բեռլին)
  • 1962 թվական․ Ալեքսանդր Պարխոմենկո (նոր ռեժիսորական խմբագրություն)՝ Վասյա Գայվորոն (Պյոտր Ալեյնիկովի դերը)[9]
  • 1966 թվական․ Ծարավից տառապածները՝ Մարյուտին (Պյոտր Ալեյնիկովի դերը)[10]

Մուլտֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոհաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1981 թվական․ Միջադեպ Մուլտի-Պուլտի երկրում («Մելոդիա» ձայնագրման ընկերության արտադրւթյուն)՝ Կոկորդիլոս Գենա
  • 1983 թվական․ Ուրիշի համար փոս մի՛ փորիր, դու ինքդ կընկնես դրա մեջ (Գվինեա-Բիսաուի ժողովուրդների հեքիաթներ) («Մելոդիա» ձայնագրման ընկերության արտադրւթյուն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 «Геннадий Дудник — Видео@Mail.Ru». Վերցված է 2013 թ․ մարտի 05-ին.
  2. «úÎÁÊ ÎÁÛÉÈ - ÉÚ×ÅÓÔÎÙÅ Å×ÒÅÉ - Центральный Еврейский Ресурс. …». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Дудник Геннадий Михайлович». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Российская анимация в буквах и фигурах Персоналии Дудник Геннадий Михайлович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 09-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Знай наших — известные евреи — Центральный Еврейский Ресурс. Сайт русскоязычных евреев всего мира. Еврейские новости. Еврейские фамилии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  6. «YouTube». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 05-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Геннадий Дудник Пародии - YouTube». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 05-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Терем-теремок. Телевизионная передача, 1971 г. | Спектакли онлайн». Արխիվացված է օրիգինալից 2013 թթ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 05-ին.
  9. «Жизнь Вани Курского». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Интервью Геннадия Дудника в передаче «Вокруг смеха», выпуск 9, «Любовь» (1980 թ․ նոյեմբերի 23).
  11. «Мастер: Вячеслав Котеночкин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]