Գեորգի Տուսուզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Տուսուզով
Георгий Тусузов.jpg
Ծնվել է 18891889 մարտի 28
Ծննդավայր Նոր Նախիջևան (Ռուսաստան) Ռուսաստան
Մահացել է փետրվարի 2, 1986(1986-02-02) (տարիքը 96)
Մահվան վայր Մոսկվա (Ռուսաստան) Ռուսաստան
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1915-1985
Պարգևներ և մրցանակներ «Պատվո նշան» շքանշան և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
ԿինոՊոիսկ ID 0878269

Գեորգի Բարոնի Տուսուզով, ի ծնե Գևորգ Լույսպարոնի Թուսուզյան (մարտի 28 1889 թ. - փետրվարի 2 1986 թ.), հայազգի խորհրդային թատրոնի և կինոյի դերասան է, ՌՍՖՍՀ վաստակավոր դերասան (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Տուսուզովը ծնվել է Նոր նախիջևանում 1986 թ.։ 1915 թ. ավարտում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատում է երդվյալ ատենակալ, ապա իրավաբան։ Ակտիվ պայքարում է թափառաշրջիկության և գողության դեմ։

Տուսուզովին միշտ գրավել է բեմը, ուսանողական տարիներից նա մասնակցում է ներկայացումներին։ Ռոստովում ընդունվում է «Թատերական արվեստանոցներ» թատերախումբը, ծանոթանում և ընկերանում է Եվգենի Շվարցին։ Ավելի ուշ մեկնում է Մոսկվա, ուր ելույթ է ունենում «Не рыдай!» պանդոկի բեմում, որպես կոնֆերանսիե։ 1924 թ. աշխատում է «Синяя блуза» թատրոնում։

1934 թվականի հունվարի 1-ին Տուսուզովը ընդունվում է «Սատիրայի թատրոն» և դառնում նրա լեգենդար «էպիզոդի արքա» - դերասանը։ Իր երկարատև կյանքում (95 տարի) նա չի խաղացել է և ոչ մի գլխավոր դեր, բայց խաղացել է (իր հաշվարկով) 2847 երկրորդական դեր։ Շատ է նկարահանվել կինոյում՝ դարձյալ երկրորդական դերեր[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1937 - Միայնակ առագաստը (Белеет парус одинокий)
  2. 1957 - Աղջիկը առանց հասցեի
  3. 1960 - Կուսական գարուն (Девичья весна), խոհարար Բեզնոգովը
  4. 1961 - Մարդը ոչ մի տեղից
  5. 1962 - Ուրախ պատմություններ - ապուրից տուժածը
  6. 1963 - Տուգանային հարված
  7. 1964 - Տվեք բողոքի գիրքը - Կուզմիչ
  8. 1964 - Թեթև կյանք
  9. 1965 - Բարև, ես եմ
  10. 1967 - Արթնացրեք Մուխինին - Աքսինի
  11. 1968 - Յոթ ծերուկ և մեկ աղջիկ
  12. 1969 - Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար
  13. 1969 - «13 աթոռ» պանդոկը - պան Պեպուսևիչ
  14. 1969 - Ռեզիդենտի սխալը - Մարդ ձիարշավարանում
  15. 1970 - Ռեզիդենտի ճակատագիրը - ապահովագրության գործակալ Կուտուզով
  16. 1970 - Երկու ժպիտ
  17. 1971 - Հեռագիր
  18. 1971 - Ռուսական կայսրության թագը - Էքսկուրավար
  19. 1974 - Կեռնեխն ու տավիղը
  20. 1974 - Լև Գուրիչ Սինիչկին - Տրիֆոն
  21. 1976 - Վերջին զոհը - վաշխառու
  22. 1976 - «Հարյուր գրամ» քաջության համար
  23. 1980 - Կրոշի արձակուրդները
  24. 1980 - Գիշերային պատահար
  25. 1982 - Ռեզիդենտի վերադարձը - ռադիոսիրող Կուտուզով

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, 1956

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]