Բահամյան կատվային շնաձուկ
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բահամյան կատվային շնաձուկ | |
Բահամյան կատվային շնաձուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կռճիկային ձկներ (Chondrichthyes) |
Կարգ | Կարխարինանմաններ (Carcharhiniformes) |
Ընտանիք | Կատվային շնաձկներ (Scyliorhinidae) |
Ցեղ | Կատվային շնաձուկ (Scyliorhinus) |
Տեսակ | Բահամյան կատվային շնաձուկ (S. meadi) |
Միջազգային անվանում | |
Scyliorhinus meadi | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Բահամյան կատվային շնաձուկ[1] (լատին․՝ Scyliorhinus meadi) — քիչ ուսումնասիրված տեսակ կռճիկային ձկների ընտանիքից։ Ատլանտյան օվկիանոսի էնդեմիկ։ Բնակվում է հատակում, պատված ջրի խորքում ապրող բուստերով 329—548մ խորության վրա։ Սնվում է գլխոտանիներով, մանր ծովախեցգետիններով, և ոսկրային ձկներով։ Այս շնաձկան գլուխը և մարմինը լայն են։ Մեջքի վրա կան թամբաձև նշաններ։ Բացի այդ, նրա մարմինը պատված է հետքերով, որոնք դառնում են դեղին կապույտ լուսավորության դեպքում։ Մեծ տեսակներ հայտնաբերված չեն եղել։ Առավել խոշոր չհասունացած տեսակը ունեցել է 49սմ երակրություն։ Եզրակացվում է, որ, այլ կատվային շնաձկների, Բահամյան կատվային շնաձուկը բազմանում է` ձվեր դնելով։ Այս տեսակը մարդու համար վտանգ չի ներկայացնում, առևտրական նշանակություն չունի։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը առաջին անգամ նկարագրվել է «United States Fish and Wildlife Service Fishery Bulletin» բյուլետենում 1966թ-ին[2]։ Տիպային նմուշները իենցից ներկայացնում են իրենից ներկայացնում է չհասունացած արուի 24,7սմ երկարությամբ, բռնված` Կանավերալի հրվանդան, Ֆլորիդա, 329մ խորության վրա 1962թ-ին[3]
Արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահամյան կատվային շնաձուկը հանդիսանում է Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասի էինդեմիկ, հանդիպում է հյուսիսային Կալիֆոռնիայի, Ֆլորիդայի, Բահամյան Կղզիների և Կուբայի ափերում, Ճամայկայի և Մեքսիկական ծոցի հյուսիսում[4]։ Այս տեսակը բնակվում է ջրի հատակում, ծածկված խոր ջրերում ապրող բուստերով en:Lophelia pertusa[5]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր բռնված բահամյան կատվային շնաձկները եղել են չհասունացած։ Արուի առավելագույն չափը կազմում է 49սմ, իսկ էգերը` 43սմ[4]։ Բահամյան կատվային շնաձկան գլուխը և մարմինը լայն են, որը դեպի պոչը նեղանոմ է։ Քթածակերը շրջապատված են մաշկի ծալքերով։ Վերին ծնոտի ատամները երևում են, անգամ երբ բերանը փակ է։ Ստորին ծնոտի անկյուններում առկա են ակոսներ։
Մեջքի երկրորդ լողաթևը առաջինից փոքր է։ Առաջին լողաթևի հիմքը սկսում է որովայնային լողաթևերի մեջտեղից, իսկ երկրորդ լողաթևի հիմքը սկսում է սրբանային լողաթևերի մեջտեղից։ Պոչային լողաթևը ձգված է համարյա թե հորիզոնական։ Բավականին հարթ մաշկը պատված է փոքրիկ հարթ թեփուկներով։ Մեջքը ծածկում են 7 կամ 8 մուգ թամբաձև նշաններ։ Մեջքի վրայի փոքրիկ հետքերը կապույտ լույսում սկսում են փոխվել դեղինի[6]։
Բահամյան կատվային շնաձկները սնվում են մանր ծովախեցգետիններով, գլխոտանիներով և ոսկրային ձկներով[7]։ Ներիքին կառուցվածքով կարելի է եզրակացություն անել, որ, նման ուրիշ ներկայացուցիչների կատվային շնաձկների ընտանիքից, նրանք բազմանում են, ձվեր դնելով։ Դատելով չհասունացած տեսակի չափերից, հասունացած շնաձկները կարող են լինել բավականին մեծ չափերի[4]։.
Մարդու հետ ներգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակը մարդու համար վտանգ չի ներկայացնում, առևտրական նշանակություն չունի։ Այս տեսակի համար պահպանման ստատուսի տվյալները բավարար չեն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Книга:Пятиязычный словарь названий животных. Рыбы|страницы=27}}
- ↑ Springer S. 1966 A review of western Atlantic cat sharks, Scyliorhinidae, with descriptions of a new genus and five new species. Bulletin of the Scripps Institution of Oceanography of the University of California v. 65 (no. 3): 581—624
- ↑ «http://shark-references.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sherrill-Mix, S.A. & Burgess, G.H. 2006. Scyliorhinus meadi. In: IUCN 2012. IUCN Red List of Threatened Species. Version 2012.1. <www.iucnredlist.org>. Downloaded on 21 September 2012.
- ↑ Ross, S.W., K.J. Sulak and M.S. Nizinski (2003). «Deep Coral Bank Fishes on the Southeastern United States Slope: Is There a Deep Water Primary Reef Ichthyofauna?» Eos Transactions AGU 84 (52): Ocean Sciences Meeting Supplement, Abstract OS52J-07.
- ↑ Barbarite, G. (July 22, 2009). Bioluminescence 2009: July 22 Log. NOAA Ocean Explorer. Retrieve on July 29, 2009.
- ↑ Parsons, G.R. (1985). «Notes on the life history of the catshark, Scyliorhinus meadi». Fishery Bulletin 83 (4): 695—696.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահամյան կատվային շնաձուկ» հոդվածին։ |
|