Բադբիի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադբիի վանք
վրաց.՝ ბოდბის მონასტერი
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍիղնաղ և Կախեթի մարզ
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Հիմնադրված9-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Bodbe Monastery, Sighnaghi Վիքիպահեստում
sighnaghitravel.com/sighnaghi/cultural-monuments/bodbe-monastery
Նոր եկեղեցի
Բադբեի վանքը

Բադբիի Սուրբ Նինո վանք կամ ուղղակի Բադբիի վանք (վրաց.՝ ბოდბის მონასტერი), վրաց ուղղափառ եկեղեցու Բադբիի թեմի կուսանոց վանք, Վրաստանում, Կախեթի մարզի Սիղնաղ քաղաքից 2 կմ հեռավորության վրա[1]։

Այնտեղ են գտնվում Վրաստանում քրիստոնեության լուսավորիչ սուրբ առաքյալ Նունեի մասունքները, որը 35 տարվա ճգնավորությունից հետո, մահացել է հենց այստեղ 347 թվականին՝ 67 տարեկան հասակում[1]։

Եկեղեցական տոնը նշվում է հունվարի 14ին և ավանդաբար հավաքվում են բազմաթիվ ուխտագնացներ[1]։

Վանքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մահից առաջ Սուրբ Նունեն առանձնացել է Բադբի վայրում և հենց այնտեղ, որոշ ժամանակ ծառայելով, մահացել է ու տեղում հուղարկավորվել։ Շուտով Միհրան թագավորի խնդրանքով, Սուրբ Նունեի գերեզմանի վրա կառուցվում է Վրաստանի երկնայի հովանավոր Սուրբ Գևորգի եկեղեցին, իսկ կողքն էլ վանքը։

Ժամանակի հետ մենաստանը վերածվեց Բադբիի թեմի ու մշակութային կենտրոնի։ Սակայն Սուրբ Նունեի վանքը իր իսկական վերելքը ապրեց XV դարում։ Կախեթական թագավորության թագավորները միշտ էլ բարեհաճ են եղել մենաստանի նկատմամբ, և նույնիսկ ընտրել են որպես իրենց թագադրության վայր։ Նշանակալի է, որ Թեյմուրազ I (Կախեթի արքա) թագավորի թագադրման ժամանակ ներկա էր ինքը Աբբաս I Սեֆի, որը չնայած չխոչընդոտեց նրան մի քանի տարի հետո մենաստանը սնանկացնելու[2]։ XVII դարեսկզբին վանքը թալանվել է պարսիկ շահ Աբբաս I Սեֆիի զորքերի կողմից։ Սրբանոցը վերականգնել է Կախեթի Թեյմուրազ I (Կախեթի արքա) թագավորի կողմից XVII դարի կեսին։ Բադբիում ճգնավորական կյանքի վերականգնումից հետո բացվեց հոգևոր սեմինարիա, այստեղ էր գտնվում Վրաստանի խոշորագույն գրապահոցներից մեկը։ Իակ XVIII դարում վանքը ձևափոխվեց տղամարդկանց մենաստանի։ XIX դարի կեսին Բադբիի թեմը ղեկավարում էր հոգևոր քահանա միտրոպոլիտ Հովհաննեսը (աշխարհիկ կյանքում Մակաշվիլի)։ Նրա օրոք 1823 թվականին վերականգնվել և կրկին նկարազարդվել է վանքը, տեղադրվել է նոր պատկերակալ(ուղղափառների), որը մինչ այժմ գոյություն ունի։ Ավելի ուշ ծայրագույն վարդապետ Նիկոլոզա Միկելաձեի ղեկավարությամբ կառուցվել է եռահարկ զանգակատունը[2]։

Սակայն հետագա տասնամյակներում Վրաց եկեղեցու Ինքնուրույնության արգելումից հետո ( 1811 թ.) վանքը կամաց-կամաց անկում ապրեց։ Այն սկսեցին վերականգնել XIX դարի երկրորդ կեսից։ Այդ ժամանակ սրբանկարիչ Միխայիլ Պավլովիչ Սաբինինը բավականին չարչարվեց, նա վերանորոգվեց այն մենաստանը, որտեղ պահվում էին Սուրբ Նունեի մասունքները (1880 թ.): Նրա անխոջ գործունեությամբ այստեղ հիմնադրվեց կանացի մենաստան։ Շուտով վերականգնված մենաստան ժամանեցին առաջին տասներկու բակիչները տարբեր մենաստաններից[2], բացվեց ձեռագործության և գեղանկարչության դպրոցները։ 1902—1906 թվականներին մենաստանի մայրապետը Յուվենալիա II-ն էր, (աշխարհիկ կյանքում Թամարա Ալեքսանդրովնա Մարջինաշվիլի, սքեմով մատուշկա Ֆամար (Մարջանովնա)), վրաց հայտնի ռեժիսոր Կոտե Մարջանաշվիլիի քույրն էր, որը հետագայում իր գործունեությամբ հռչակվեց Ռուսաստանում։ XX դարի սկզբին քույրերի թիվը հասավ 300-ի։ Մենաստանի բացման հենց առաջին տարում այնտեղ բացվեց միադասարան դպրոց, որը շուտով վերածեց երկդասարանանոցի, հետագայում՝ եռադասարանանոցի, երբ Բադբիի ուսումնարանում սկսեցին դասավանդել մանկավարժական կուրսեր, այն սկսեց պատրաստել ուուցչուհիների նախնական դպրոցների համար։ 1906 թվականի Նիկոլայ II կայսեր հրամանով նրան շնորհվեց առաջակարգ մենաստանի կոչում։ Սըր Օլիվեր Ուորդրոպի խոսքերով, ով 1919 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու ինքնուրույնության վերականգնումից (1918 թ.) հետո այցելել էր մենաստան, կարելի էր ենթադրել, թե ինչպիսին էր եղել մենաստանը XX դարեսկզբին։ Նա մեծ ոգևորվածությամբ գրել է այդ մասին իր կնոջը՝

«Երբ մենք մոտեցանք մենաստանին, հայտնվեց ծաղիկներից և տերևներից հյուսված հաղթական կամարը։ Մեզ ընդունեց մենաստանի մայրապետը՝ իշխանուհի Վաչանձեն։ Մենաստանի քույրերը բոլորը սև հանդերձանքով էին, բարձր վեր խոյացող գլխի ծածկոցներով, մենաստանի դպրոցի աղջիկները սպիտակ շորերով էին...Քահանան ինձ հրավիրեց ոչ այնքան մեծ մի եկեղեցի, որը կառուցվել էր դեռևս IV դարում և փոքրիկ ծառայություն մատուցեց՝ ազոթելով Աստծո ծառա Օլիվերի համար, իսկ միանձնուհիները այդ ժամանակ երգում էին։ Հետո Մայրապետը ինձ ցույց տվեց աղջիկների սենյակները, դասարանները, ճաշարանը, խոհանոցը, ինչպես նաև ձեռագործի սենյակները, որտեղ հյուսվում էին գորգեր, ձեռագործեր, պատրաստվում էին եկեղեցական շուրջառներ և սրբապատկերներ։ Մենք այնտեղ տեսանք նաև մի մեծ այգի, որը հարում էր մենաստանին, այգու ծաղիկներից աղջիկները մեզ փնջեր նվիրեցին, ու ծափահարելով և ողջույնի բացականչություններով, մեզ ճանապարհեցին դեպի Սիղնաղի։»

Այս նամակը փոխանցվել է մենաստանի ներկայիս մայրապետ Ֆեոդորային Օլիվեր Ուոդրոպի աղջիկը[2]։ 1924 թվականին Խորհրդային իշխանությունը փակեց մենաստանը, և այդ ժամանակվանից այնտեղ հիվանդանոց էր գործում։ Բադբիի դպրոցի սանուհի սխրագործը, Խորհրդային իշխանության անկումից հետո (1991 թ.) սուրբ մենաստանում կրկին վերականգնեց եկեղեցական կյանքը։

Մենաստանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նունեի գերեզմանի վրա իսկզբանե կառուցված (IX—XI դդ.) եկեղեցին չի պահպանվել, և նրա տեղը ավելի ուշ կառուցվել է Սուրբ Գևորգի եռանավ մայր տաճարը, որի ներքին բաժնում էլ գտնվում է վրաց ազգային սրբավայր՝ Սուրբ Նունեի գերեզմանը։ Առանձին կանգնած եռահարկ զանգակատունը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։ Եկեղեցին հանդիսանում է նաև Սինղնաղյան թեմի կենտրոնը։ Եկեղեցու անմիջապես հետևից կարելի տեսնել Ալազանյան դաշտավայրի գեղեցիկ տեսարանը։ Եկեղեցուց կարելի է արահետով իջնել սուրբ նունեի աղբյուրի մոտ։ Այն գտնվում է Զավուլոնի և Սոսանի (Սուրբ Նունեի ծնողները) փոքրիկ մատուռի տակ, մենաստանից երեք կմ ներքև, որը կառուցվել է 1990-ականներին։ Աղբյուրը բուժիչ է համարվում։ Մենաստանը ունի հսկայական տնտեսություն, գործում են սրբանկարչական և ոսկեկարային արհեստանոցներ։ Մենաստանի տեսարժանություններից է համարվում Վրաստանի ամենից հայտնի հրաշագործ և հաշտարար Իվերական Մայր Աստվածածնի սրբապատկերը։ Այն պահվել էր մենաստանում նրա հիվանդանոցի վերածվելու ժամանակ, որտեղ օգտագործվել էր, նույնիսկ, որպես վիրահատական սեղան, և Աստվածածնի դեմքին կարելի է տեսնել վիրաբուժական դանակի հետքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Бодбийский монастырь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Бодбийский Монастырь» (ռուսերեն). PEMPTOUSIA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]