Կրթություն ստացել է Պարսկաստանում, դաստիարակվել Շահ Աբասի արքունիքում։ Կատարելապես տիրապետել է պարսից գրական լեզվին։ Հետևելով պարսիկ որոշ բանաստեղծների գրելակերպին՝ չափազանց տարվել է ձևական կողմով և ստեղծել լիրիկական պոեմ (Մաջամա), որն ամբողջովին բաղկացած է արհեստական, խրթին համահնչյուն տողերից։ Նա քննադատվել է իր ժամանակակցի (Արչիլ Բագրատունի) կողմից իր պոեզիայի հեքիաթայնության և հնարովիության համար[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 168)։