Դավիթ I (Կախեթի արքա)
Դավիթ I | |
---|---|
Ծնվել է՝ | 1569 |
Մահացել է՝ | հոկտեմբերի 21, 1602 |
Երկիր | Կախեթի թագավորություն |
Տոհմ | Բագրատիոնիներ |
թարգմանիչ | |
Հայր | Ալեքսանդր II |
Մայր | Tinatin Amilakhvari? |
Երեխաներ | Թեյմուրազ I և Princess Marta of Kakheti? |
Դավիթ I (1569 - հոկտեմբերի 21, 1602), եղել է Կախեթի (Արևելյան Վրաստան), թագավոր։ Բագրատունիների արքայատոհմից է։ Գահակալել է 1601 թվականի օգոստոսից մինչև իր մահը՝ 1602 թվականի հոկտեմբերի 2-ը[1]։
Դավիթը Կախեթի թագավոր Ալեքսանդր II-ի որդին էր, որի կինն էր Թինաթինը։ Օգտագործելով առիթը, որ հայրը հիվանդ է, նա որոշ ժամանակ արդյունավետորեն կառավարում է երկիրը՝ անտեսելով կրտսեր եղբորը։ Ապաքինվելուց հետո հայրը ուզում է շարունակել երկրի կառավարումը, սակայն Դավիթը հրաժարվում է զիջել իշխանությունը և 1601 թվականի հոկտեմբեր ամսին թագադրվում է որպես Կախեթի թագավոր։ Եղբայրը՝ Գեորգին, չի կարողանում պահպանել իրեն բաժին հասած կալվածքը, որն աստիճանաբար քայքայվում է, իսկ ինքը հալածանքների է ենթարկվում և ձերբակալվում է եղբոր կողմից իր 17 կողմնակիցների հետ։ Եվ մինչ նա բանտում էր, եղբայրը մահապատժի է ենթարկում նրա համախոհներին։ Դավիթն արտաքին քաղաքականության մեջ շարունակում է հոր ուղին։ Նա երկրում վերահաստատում է ռուսաական դեսպանատունը և արտահայտում իր հավատարմությունը ռուսական ցարի հանդեպ։ Նա հետո ընդդիմանում է Նուգզարին՝ Արագվի իշխանին, և ստիպում ենթարկվել իրեն։ Դավիթը հանկարծամահ է լինում 1602 թվականի օգոստոսի 2 –ին։ Ալեսանդրը վերահաստատվում է գահին։ Դավիթը նաև հիշվում է որպես պարսկական հեքիաթների որոշ մասի թարգմանիչ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթը ամուսնացել է 1581 թվականին Քեթևանի՝ Մուխրանիի իշխան Աշոտ I-ի դստեր հետ։
Նրանք եղել են ծնողները.
Կախեթի թագավոր Թեյմուրազ I-ի․ Վախթանգ իշխանի (մահացել է 1604 թ.) Արքայադուստր Հելենի, ամուսնացել է Պարսկաստանի Աբբաս I-ի հետ[2][3]։ Արքայադուստր Մարթայի, ամուսնացել է Պարսկաստանի Աբբաս I-ի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Давид Багратиони (Давид I, Царь Кахети) –1602». nobility.pro (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Mikaberidze, Alexander (ed., 2007). David I (of Kakheti) Dictionary of Georgian National Biography. Accessed October 5, 2007.
- ↑ (in Russian) Вахушти Багратиони (Vakhushti Bagrationi) (1745). История царства грузинского. Возникновение и жизнь Кахети и Эрети. Ч.1 Archived September 5, 2010, at the Wayback Machine. Accessed October 5, 2007.