Jump to content

Արևադարձային ներմայրցամաքային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևադարձային ներմայրցամաքային կլիմա, մերձարևադարձային կլիմայի տարատեսակ, որը բնորոշ է մերձարևադարձային լայնությունների մայրցամաքների ներքին շրջաններին (Ասիա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ

Ամռանը արևադարձները մայրցամաքների ներսում գտնվում են ցածր ճնշման ազդեցության տակ։ Այնտեղ կազմավորվում են բարձր ջերմաստիճանով մայրցամաքային արևադարձային օդային զանգվածներ, համեմատաբար ցածր խոնավության աստիճանով և ցածր հարաբերական խոնավությամբ։ Եղանակը քիչ ամպամած է, չոր և շոգ։ Ամռան ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է մոտ +30˚ կամ ավելի։ Ձմռանը այդ շրջաններում տարածվում է ցիկլոնային գործունեությունը։ Տեղումների տարեկան քանակությունը՝ ավելի քան 500 մմ։ Դա տափաստանային, կիսաանապատների և անապատների գոտի է։

Միջերկրածովյան կլիմայից մերձարևադարձային ներմայրցամաքային կլիման տարբերվում է ջրային տարածության բացակայությամբ, և հետևաբար, մեծ օրական տատանումներով։ Առանձին տարիներին հնարավոր են ուժեղ սառնամանիքներ կամ ձյան տեղումներ։

Օրինակ, Թեհրանում հունիսի միջին ջերմաստիճանը կազմում է +29˚, իսկ հունվարին՝ +1˚, առանձին տարիներին լինում են սառնամանիքներ մինչև -20˚: Տեղումների տարեկան քանակը 250 մմ, որոնցից հուլիսից սեպտեմբեր՝ 1 մմ, իսկ նոյեմբերից ապրիլ՝ 220 մմ։ Աշխաբադում՝ աշխարհի ամենաշոգ քաղաքներից մեկում, ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +45˚C: Տեղումների տարեկան քանակը՝ 199 մմ։

Ներմայրցամաքային մերձարևադարձային կլիման տարածվում է նաև Թուրանի դաշտավայրի անապատների մեծ (հարավային) մասում, որոնք գտնվում են կենտրոնասիական հետխորհրդային հանրապետությունների տարածքում։ Ձմռանը այստեղ գերակշռում են բևեռային օդային զանգվածները, այդ պատճառով ձմեռային ջերմաստիճանները զգալիորեն ցածր են, քան արևադարձային անապատներում։ Ամռանը այստեղ ձևավորվում են մայրցամաքային արևադարձային օդային զանգվածներ շատ բարձր ջերմաստիճաններով, ցածր հարաբերական խոնավությամբ, շատ ցածր ամպամածությամբ։ Ամռանը այստեղ շատ են առևոտ օրերը, ինչպես արևադարձային անապատներում։ Այսպես, Թերմեզում տարեկան 207 օր արևոտ է և ընդամենը 37 մառախլապատ։ Տաշքենդում հունիսի միջին ջերմաստիճանը կազմում է +27˚C, իսկ հունվարին՝ -1˚C: Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 350 մմ, որից հուլիսից սեպտեմբեր թափվում է ընդամենը 20 մմ։

Առանձին ամառային օրերին Թուրքմենստանի որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է +50˚C: Թուրանի դաշտավայրում ձմռանը սառնամանիքները կարող են հասնել -30˚C:

Այլ տարածաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայում մայրցամաքային մերձարևադարձերը պաշտպանված են արևմուտքից և արևելքից խոնավ օդային զանգվածների ներթափանցումից։ Ցամաքայնությունը և չորայնությունն արտահայտված են շատ կտրուկ (Մեքսիկա, ԱՄՆ, Արիզոնա, Արևելյան Կալիֆոռնիա, ՆևադաՅումայում հունիսի միջին ջերմաստիճանը +32˚ է, իսկ հունվարին՝ +12˚C: Տեղումների տարեկան քանակությունը՝ 90 մմ։

Հարավային Ամերիկայում, որտեղ մեծ է օվկիանոսային ազդեցությունը, այդ կլիմայի ամառային ջերմաստիճաններն ավելի ցածր են և տեղումներն ավելի շատ։ Սան Լուիսում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է +24˚C, իսկ հունիսին՝ +9˚C: Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 570 մմ։

Աֆրիկայում, Ավստրալիայում և Անտարկտիդայում այդ տիպի կլիմաներ չկան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Метеорология и климатология. Ленинград, 1968 г. Автор – Хромов С. П.
  • Атлас мира. ГНПП Картография, 2005 г.