Արևադարձային ներմայրցամաքային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արևադարձային ներմայրցամաքային կլիմա, մերձարևադարձային կլիմայի տարատեսակ, որը բնորոշ է մերձարևադարձային լայնությունների մայրցամաքների ներքին շրջաններին (Ասիա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ):

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը արևադարձները մայրցամաքների ներսում գտնվում են ցածր ճնշման ազդեցության տակ: Այնտեղ կազմավորվում են բարձր ջերմաստիճանով մայրցամաքային արևադարձային օդային զանգվածներ, համեմատաբար ցածր խոնավության աստիճանով և ցածր հարաբերական խոնավությամբ: Եղանակը քիչ ամպամած է, չոր և շոգ: Ամռան ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է մոտ +30˚ կամ ավելի: Ձմռանը այդ շրջաններում տարածվում է ցիկլոնային գործունեությունը: Տեղումների տարեկան քանակությունը՝ ավելի քան 500 մմ: Դա տափաստանային, կիսաանապատների և անապատների գոտի է:

Միջերկրածովյան կլիմայից մերձարևադարձային ներմայրցամաքային կլիման տարբերվում է ջրային տարածության բացակայությամբ, և հետևաբար, մեծ օրական տատանումներով: Առանձին տարիներին հնարավոր են ուժեղ սառնամանիքներ կամ ձյան տեղումներ:

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ, Թեհրանում հունիսի միջին ջերմաստիճանը կազմում է +29˚, իսկ հունվարին՝ +1˚, առանձին տարիներին լինում են սառնամանիքներ մինչև -20˚: Տեղումների տարեկան քանակը 250 մմ, որոնցից հուլիսից սեպտեմբեր՝ 1 մմ, իսկ նոյեմբերից ապրիլ՝ 220 մմ: Աշխաբադում՝ աշխարհի ամենաշոգ քաղաքներից մեկում, ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +45˚C: Տեղումների տարեկան քանակը՝ 199 մմ:

Ներմայրցամաքային մերձարևադարձային կլիման տարածվում է նաև Թուրանի դաշտավայրի անապատների մեծ (հարավային) մասում, որոնք գտնվում են կենտրոնասիական հետխորհրդային հանրապետությունների տարածքում: Ձմռանը այստեղ գերակշռում են բևեռային օդային զանգվածները, այդ պատճառով ձմեռային ջերմաստիճանները զգալիորեն ցածր են, քան արևադարձային անապատներում: Ամռանը այստեղ ձևավորվում են մայրցամաքային արևադարձային օդային զանգվածներ շատ բարձր ջերմաստիճաններով, ցածր հարաբերական խոնավությամբ, շատ ցածր ամպամածությամբ: Ամռանը այստեղ շատ են առևոտ օրերը, ինչպես արևադարձային անապատներում: Այսպես, Թերմեզում տարեկան 207 օր արևոտ է և ընդամենը 37 մառախլապատ: Տաշքենդում հունիսի միջին ջերմաստիճանը կազմում է +27˚C, իսկ հունվարին՝ -1˚C: Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 350 մմ, որից հուլիսից սեպտեմբեր թափվում է ընդամենը 20 մմ:

Առանձին ամառային օրերին Թուրքմենստանի որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է +50˚C: Թուրանի դաշտավայրում ձմռանը սառնամանիքները կարող են հասնել -30˚C:

Այլ տարածաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայում մայրցամաքային մերձարևադարձերը պաշտպանված են արևմուտքից և արևելքից խոնավ օդային զանգվածների ներթափանցումից: Ցամաքայնությունը և չորայնությունն արտահայտված են շատ կտրուկ (Մեքսիկա, ԱՄՆ, Արիզոնա, Արևելյան Կալիֆոռնիա, Նևադա): Յումայում հունիսի միջին ջերմաստիճանը +32˚ է, իսկ հունվարին՝ +12˚C: Տեղումների տարեկան քանակությունը՝ 90 մմ:

Հարավային Ամերիկայում, որտեղ մեծ է օվկիանոսային ազդեցությունը, այդ կլիմայի ամառային ջերմաստիճաններն ավելի ցածր են և տեղումներն ավելի շատ: Սան Լուիսում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է +24˚C, իսկ հունիսին՝ +9˚C: Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 570 մմ:

Աֆրիկայում, Ավստրալիայում և Անտարկտիդայում այդ տիպի կլիմաներ չկան:

Gowan Company Building Yuma Arizona.jpg Frente de la ex-estación de trenes de San Luis.jpg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Метеорология и климатология. Ленинград, 1968 г. Автор – Хромов С. П.
  • Атлас мира. ГНПП Картография, 2005 г.