Յումա քաղաքը գտնվում է Արիզոնայի հարավ-արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգի հետ սահմանին (արևմուտքում) և Մեքսիկայի սահմանին (հարավում), Կոլորադո գետի մեջ Խիլա գետի թափվելու վայրում։ Յումայից դեպի Կալիֆոռնիական ծոց հեռավորությունը կազմում է մոտ մղոն։ Քաղաքի մակերեսը 276,4 կմ² է, որոնցից մոտ 0,26 կմ²-ն (0,07 %) զբաղեցնում են ջրային տարածությունները։
Յումայի կլիման բնորոշվում է որպես անապատային (BWh ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման), շատ շոգ ամառներով և տաք ձմեռներով։ Յուման համարվում է ԱՄՆ-ի ամենաշոգ քաղաքներից մեկը, 175 օրվա ընթացքում օրական առավելագույնը կազմում է +32°С և ավելի[2][3]
։ Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, Յուման համարվում է Երկրի ամենաարևոտ վայրը։ Հնարավոր 4456 արևային ժամերից Յումայում արևը շողում է մոտ 4050 ժամ, կամ ժամանակի մոտ 93 %-ը։ Թռիչքների համար գրեթե իդեալական եղանակը պայմանավորում է զինծառայողների հետաքրքրությունը՝ այս տեղանքում ուսումնական թռիչքներ կատարելու համար։ Տեղումների տարեկան քանակությունը Յումայում կազմում է մոտ 82 մմ։
1995 թվականի հուլիսի 28-ին քաղաքում ջերմաստիճանը հասել է ռեկորդային +51°С[4]։ Ամենացածր ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականի հունվարին։ Այդ ժամանակ ջերմաստիճանը նվազել է մինչև −11 °С մոտ 2 ժամվա ընթացքում, ինչը բացասաբար ազդեց գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, որոնք մշակվում էին Յումա շրջանում։ Ամենամեծ վնասը հասցվել է ցիտրուսային բույսերին, առաջին հերթին կիտրոնին։ Ինչպես 2007 թվականի փետրվարին հայտնել է Արիզոնայի գյուղատնտեսության բաժինը, ոչնչացվել է ոչ միայն բերքի, այլ նաև ծառերի 75 % - 95 %-ը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յումա
2014 թվականի մարդահամարի դրությամբ Յումայի բնակչությունը կազմում էր 93 400 մարդ։ Ռասայական կազմը՝ սպիտակամորթ ամերիկացիներ (68,8 %), աֆրոամերիկացիներ (3,2 %), ասիացիներ (1,9 %), բնիկ ամերիկացիներ (1,8 %), Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ (0,2 %), երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ (4,5 %)։ Լատինոամերիկյան ծագման բնակչության բաժինը կազմում է 54,8 %։