Արքմենիկ Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքմենիկ Նիկողոսյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1979(1979-11-14) (44 տարեկան)
Ծովակ, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Հաստատություն(ներ)Գրական թերթ
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2003) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (2008)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Արքմենիկ Հրայրի Նիկողոսյան (նոյեմբերի 14, 1979(1979-11-14), Ծովակ, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2008), ՀԳՄ անդամ 2007 թվականից, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ 2006 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վարդենիսի շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Ծովակ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 2001 թ.-ին ավարտել է բակալավրիատը, 2003 թ.-ին՝ մագիստրատուրան, նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար)։ 2001 թվականից ուսմանը զուգահեռ հայ գրականության պատմություն և գրականության տեսություն է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում։ 2004-2005 թվականներին աշխատել է «Գրական թերթ»-ի խմբագրությունում՝ որպես գրաքննադատության բաժնի վարիչ։ 2005 թվականից Հայ գրականություն է դասախոսում Երևանի Մաշտոցի անվան համալսարանում։

2008 թ.-ին «Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» իբրև գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի ստեղծման աշխատանքներին։ 2009 թվականից ՀԳՄ վարչության ու նախագահության անդամ է։ 2011 թվականից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է[1]։Գրական մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ գրականագիտական հոդվածներով։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Նիկողոսյանի հրապարակումները մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրիշ պատասխանատվություն, «Գարուն», 2016, № 1:

Կազմած և խմբագրած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոտ Գաբրիելյան, Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ), Երևան, Տոներ, 2001։
  • Ռոման Կյուրեղյան, Երբ անձրևի են սպասում... (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ «Նոր-դար» հրատ., 2003։
  • Հասմիկ Սիմոնյան, Լուսնոտ բառեր (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2005։
  • Արեգ Ազատյան, Զատիկի ոտքից բռնված (պատմվածքներ), Երևան, Ապոլոն, 2006։
  • Գուրգեն Խանջյան, Լուր չկա (վեպ), Երևան, ՀԳՄ հրատ., 2006։
  • Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, (բանաստեղծությունների ընտրանի), Երևան, ՀԳՄ հրատ., 2006։
  • Մհեր Բեյլերյան, Սկյութների ստվերները (վիպակ), Երևան, ՀԳՄ հրատ., 2007։
  • Մհեր Արշակյան, Պատմվածքներ, Երևան, ՀԳՄ հրատ., 2008։
  • Գուրգեն Խանջյան, Նամակներ ընթացքից (պատմվածքներ, Էսսեներ, կոլաժներ), Երևան, հեղ. հրատ., 2009։
  • «18-33. արդի հայ արձակ» (անթոլոգիա), Երևան, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009։
  • Կարեն Անտաշյան, անտաշատ. պոեզիա 78%, Երևան, հեղ. հրատ.2009։
  • Հրաչյա Սարիբեկյան, Հովհաննես Պետրոսյան (մատենագետի կյանքն ու գործունեությունը), Երևան, Դար, 2009։
  • Հասմիկ Սիմոնյան, Թափթփված սենյակներ (բանաստեղծություններ), Երևան, Իրավունք, 2010։
  • Նառա Վարդանյան Արգելված պտուղ, Սատիրիկոն հրատ., 2014։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ (հանրագիտարան), Ե., 2015, էջ 804։
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքմենիկ Նիկողոսյան» հոդվածին։