Jump to content

Արմենոիդ ռասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենոիդ տիպի լիբանանահայ տղամարդ

Արմենոիդ ռասա, 20-րդ դարի ռասայական մարդաբանությունում Կովկասյան ռասայի ենթատիպ[1]։ Համաձայն մարդաբան Կարլետոն Կունի՝ արմենոիդ ռասայի տարածման կենտրոն են համարվել Արևմտյան Ասիայի հյուսիսային մասը, մասնավորապես Հայաստանը և Հարավային Կովկասը, Իրանը, Վերին Միջագետքը, Հարավարևելյան Թուրքիան և Լևանտը[2]։

Հին ժողովուրդներից արմենոիդներին էին պատկանում ՝ Ուրարտական միտանացիները և հուրիտական ասորիները

Այս տեսակի հիմնական ժամանակակից ներկայացուցիչները հայերն են Պոնտացի հույներ ավելի փոքր չափով վրացիների Արևելյան ենթաէթնիկ խմբերը

Տիպիկ արմենոիդ տիպի ներկայացուցիչներ սիրիացիներ արաբներ Մերձավոր Արևելքից քրդեր թուրքեր ադրբեջանցիներ պարսիկներ հրեաներ

Արմենոիդ ռասայի ազդեցությունը Հարավային Եվրոպայի շատ ժողովուրդների արտաքին տեսքի վրա նրանցից շատերը հույներ բուլղարացիներ ալբանացիներ են

Նշանավոր նացիստ և ռասայական տեսաբան Հանս Ֆ. Կ. Գյունթերը արմենոիդ տիպը բնութագրելու համար օգտագործել է «Մերձավորարևելյան ռասա» եզրը և վերագրել Մերձավոր Արևելքին բնորոշ բնութագրիչները մի շարք ժամանակակից ժողովուրդներին, ներառյալ հայերին, հրեաներին, հույներին, վրացիներին, իրանցիներին, ասորիներին, սիրիացիներին և հարավային թուրքերին[3]։ Գյունտերը հրեաներին համարում էր բազմակի ռասայական ծագում ունեցող ժողովուրդ, բայց որպես նրանց գլխավոր հիմք է սահմանում մերձավորարևելյան ռասան և նկարագրում է ցեղի հատկանիշները, ինչպիսիք են նրա «առևտրային ոգին» և «արհեստավարժ առևտրական» լինելը, ուժեղ հոգեբանական մանիպուլյացիայի կարողություններ ունենալը, ինչն օգնում է նրանց առևտրում, ինչպես նաև մարդկանց շահագործման մեջ հայտնի լինելը[3]։ Գյունթերի կենցեպտը քննադատվել է կեղծգիտական վերլուծությունների համար[3]։ Նացիստները պատմական առումով նույնացնում էին հրեաներին Արմենոիդ տիպի ներքո Մերձավորարևելյան ռասայի անվան տակ[4]։

Արմենոիդ տիպի լիբանանցի տղամարդ Ռիփլիից (1911 թվական)։

Ռենատո Բիասուտին բնութագրում էր Արմենոիդ տիպը որպես «Անթափանց-սպիտակից մինչև շագանակագույն մաշկ, մուգ մազեր և մուգ աչքեր, առատ մազածածկույթ, միջին հասակ (166), ամրակազմ մարմին, լայն գլուխ, կլորացված ծոծրակ (87), շատ երկար դեմք, ուղիղ և նեղ քիթ (57) բարձր քթի կամուրջով, բարակ շրթունքներ, աչքերի նեղ բացվածք» ունեցող[5]։

Կարլետոն Ս. Կունը գրել է, որ Արմենոիդ ռասայական տիպը շատ նման է Դինարականին, պայմանավորված, ամենայն հավանականությամբ, Միջերկրածովյանների (ովքեր հաճախ ունենում են ձիթապտղագույն մաշկ) և Ալպիացիների (ովքեր հաճախ ունենում են շագանակագույն մաշկ) հետ ռասայական խառնումով։ Միակ տարբերությունն այն է, որ Արմենոիդները ունեն մի փոքր ավելի մուգ պիգմենտացիա։ Նա նկարագրում է Արմենոիդոդը որպես Կովկասոիդ ռասայի ենթառասա։ Ասում էին, որ Արմենոիդները հայտնաբերվել են ողջ Եվրասիայում։ Այնուամենայնիվ, նրանց ամենամեծ կենտրոնացումը տեղի են ունեցել Հայաստանում, Հարավային Կովկասում, Իրանում և Միջագետքում։

Համարվելով «իսկական» կովկասցիներ՝ Արմենոիդները համեմատաբար բարձրահասակ էին (170), սովորաբար միջինից մինչև մուգ շագանակագույն կամ սև մազերով, մաշկի մուգից մինչև միջին գույնի, մեծ կլոր աչքերով, որոնք սովորաբար մուգ շագանակագույն էին, կլոր, բրախիցեֆալ գլխի ձևով՝ ուղիղ ծոծրակով (պլանոկիպուտ) (տե՛ս Ցեֆալիկ ինդեքս), բարձր այտաբորբեր և ոչ մեծ ծնոտ։ Շրթունքները բարակ էին, իսկ քթերը հաճախ արծվաքիթ։ Արմենոիդների փոքրամասնությունը շիկահեր է և ունի կապույտ, կանաչ կամ խաժ աչքեր։ Համարվում էր, որ այս ռասայական տիպը գերակշռում է որոշ հայերի, ասորիների և հյուսիսային իրաքցիների շրջանում[6][7]։

Արմենոիդ ռասայական տիպը, ըստ պնդումների, գոյություն ունի արաբական ռասայից արևմուտք և հյուսիս և ընդգրկում է ժամանակակից հայերի, հրեաների, ասորիների, մարոնիների, հույների, հարավային թուրքերի, քրդերի, վրացիների, իրանցիների, արաբ իսրայելացիների, սիրիացիների, դրուզների, եզդիների, շաբակների, մանդեացիները և մհալամների մի մասին[8], ինչպես նաև այս ժողովուրդների հինավուրց նախնիներին և/կամ նախահայրերի, ինչպիսիք էին, այլոց մեջ, ասորիները, աքքադացիները, բաբելոնացիները, քաղդեացիները, էբլայացիները, ամովրհացիները, քանանացիները, քասիթները, գուտիաները, խեթերը, հաթերը, խուռիները, փռյուգիացիները, լիդիացիները, փյունիկիացիները, կարթագենացիները, մեդեսցիները, պարսիկները, իսրայելիտները, սամարացիներ, հուդայացիները, էդոմիտները, մոաբիտները, ամոնիտներ, փղշտացիները, կիլիկիացիները, կապադովկիացիները և մինոացիները[9]։

Ֆիզիկական մարդաբանները վաղուց հավատացած են, որ Մերձավոր Արևելքի բրախիցեֆալության քվինտեսությունը հայերի մեջ է։ Արմենոիդ ռասայական եզրությունը անվանվել է նրանց շնորհիվ։ Հայերը վաղուց արդեն հաստատվել են այն տարածքում, որն այժմ միայն մասամբ է նրանցը. մինչ թուրքերի գալը նրանք ունեին հզոր թագավորություն, որը ծածկում էր Ալեքսանդրետի ծոցի և Կովկասի միջև ընկած տարածքի մեծ մասը[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ripley, William Z. (1899). The Races of Europe: A Sociological Study. D. Appleton & Company. էջ 444.
  2. «Carleton Coon, "Racial Distribution map"». Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 Alan E Steinweis. Studying the Jew: Scholarly Antisemitism in Nazi Germany. Harvard University Press, 2008. P. 29.
  4. Mitchell B. Hart. Jews & Race: Writings on Identity & Difference, 1880-1940. Lebanon, New Hampshire, USA: Brandeis University Press, 2011. P. 247.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. Fisher, William B. (2003). The Middle East and North Africa, Volume 50. Routledge. էջ 444. ISBN 978-1-85743-184-1. «The northern and eastern hill districts [of Iraq] contain many racial elements—Turkish, Persian, and proto-Nordic, with Armenoid strains predominating. [..] the population of the riverine districts of Iraq displays a mixture of Armenoid and Mediterranean elements. North of the Baghdad district the Armenoid strain is dominant.»
  7. Fisher, William B. (1966). The Middle East: A Physical, Social and Regional Geography. Methuen. էջ 96. ISBN 978-0-416-71510-1. «Armenoid affinities are easily discerned in the peoples of northern and central Iraq.», extract of page 444
  8. Review: An Introduction to the Anthropology of the Near East by C. U. Ariëns Kappers, American Anthropologist, 37(35) - Pages 148-49 by W.M. Krogman
  9. Hourani, Albert H. (1946). Syria and Lebanon: A Political Essay. Oxford University Press. էջ 96.
  10. The Races of Europe by Carleton Stevens Coon - (Chapter XII, section 18)