Արմեն Շավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Շավերդյան
Ծնվել էմարտի 19, 1987(1987-03-19) (37 տարեկան)
Թեհրան, Իրան
Երկիր Իրան և  Հայաստան
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներկիթառ
Գործունեություն2001-ից
ԱշխատավայրThe Beautified Project
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2010)
ԱնդամակցությունThe Beautified Project

Արմեն Շավերդյան (մարտի 19, 1987(1987-03-19), Թեհրան, Իրան), հայ ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Շավերդյանը ծնվել է 1987 թվականի մարտի 19-ին, Իրանի Թեհրան քաղաքում։ Դաշնակահար Առլեն Շավերդյանի եղբայրն է։ Սովորել է Նվարդ Գուլբենգյանի անվան տարրական դպրոցում, ուսումը շարունակել է «Գոհար» միջնակարգ դպրոցում, այնուհետև` Քուշեշ Դավթյանի անվան ավագ դպրոցում։ Արմեն Շավերդյանը դպրոցը ավարտել է 2004 թվականին, որից հետո տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու նպատակով։ 2005-2010 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում, ապա շարունակել է` որպես օրթոպեդիկ ատամնաբուժական ամբիոնի կլինօրդիանտոր։ 2010 թվականից աշխատում է որպես ատամնաբույժ։ 2006 թվականից միացել է «The Beautified Project» ռոք խմբին` որպես կիթառահար և բեք-վոկալիստ։ Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների, ռոք-փառատոների Երևանում և արտերկրում, 2011 թվականին և 2013 թվականին արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին։ Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին։ 2011 թվականին խմբի հետ ներկայացել է «Կիլիկիա» երգով և հանդես եկել համերգով Լոնդոնում՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]