Արթուր Շլեզինգեր Կրտսեր
Արթուր Շլեզինգեր Կրտսեր անգլ.՝ Arthur M. Schlesinger Jr. | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Arthur Bancroft Schlesinger |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոլումբուս[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 28, 2007[6][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի քոլեջ (1938)[5], Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում[5], Քեմբրիջի համալսարան[5] և Փիթերհաուս[7] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան[8], Ռազմավարական ծառայությունների գրասենյակ և Նյու Յորքի քաղաքային համալսարան[8] |
Պարգևներ | |
Ամուսին | Մարիան Քենոն Շլեզինգեր |
Զավակներ | Robert Schlesinger?, Stephen Schlesinger? և Katharine Kinderman? |
Ներշնչվել է
| |
Arthur M. Schlesinger, Jr. Վիքիպահեստում |
Շլեզինգեր Արթուր Մեյեր (անգլ.՝ Arthur Meier Schlesinger Jr., հոկտեմբերի 15, 1917[1][2][3][…], Կոլումբուս[4][5] - փետրվարի 28, 2007[6][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի պատմաբան, գրող, սոցիալական քննադատ և քաղաքական գործիչ։ Շլեզինգերը եղել է Էդլայ Ստիվենսոնի և Ջոն Քենեդիի խորհրդականը։ Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր է, որոնք ստացել է 1946 թվականին՝ «Ջեքսոնի դար», 1966 թվականին՝ «Հազար օր», 1979 թվականին՝ «Ռոբերտ Քենեդիին և նրա ժամանակները» գրքերի համար[16]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Մեյերը եղել է Արթուր Մեյեր Շլեզինգերի (1888-1965 թվականներ) որդին, ով Օհայոյի և Հարվարդի պետական համալսարաններում ազդեցիկ սոցիալական պատմաբան էր։ Արթուր կրտսերն ավարտել է Նյու-Հեմփշիրի նահանգի Էքսեթեր քաղաքում գտնվող Ֆիլիպսի ակադեմիան։ Առաջին պատվաստիճանը (լատին․՝ summa cum laude - բարձրագույն գովեստ) գերազանցությամբ ստացել է 1938 թվականին Հարվարդի քոլեջում, քսան տարեկան հասակում։ 1940 թվականին նրան նշանակվել է Հարվարդի ընկերակցության ընկերության (Harvard Society of Fellows) եռամյա կրտսեր կրթաթոշակ։ Նրա գործունեությունը ընկերությունում ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմ Միացյալ Նահանգների ներգրավվմամբ։ 1942-1945 թվականներին ծառայել է ռազմական տեղեկատվության հավաքագրման և ռազմավարական ծառայությունների գրասենյակում։
Շլեզինգերը ծառայության ընթացքում ավրտել է իր առաջին գիրքը՝ «Ջեքսոնի դարաշրջանը», որի համար նա 1946 թվականին ստացել է Պուլիցերյան մրցանակ։ 1946-1961 թվականներին Հարվարդի համալսարանում եղել է պատմության դասախոս։ 1946-1954 թվականներին եղել է դոցենտ, իսկ 1954 թվականին դարձել է պրոֆեսոր։ 1951-1958 թվականներին Ֆ․ Դ․ Ռուզվելտի մասին գրված եռագրության մեջ նա նկարագրել է «Նոր կուրս»-ի քաղաքականության ծագումն ու բնույթը։
1947 թվականին Շլեզինգերը նախկին առաջին տիկին Էլեոնորա Ռուզլվելտի, ապագա փոխնախագահ Հյուբերտ Համֆրիի, տնտեսագետ և վաղեմի ընկեր Ջոն Կ․ Գելբրեյթի հետ դարձել է «Ամերիկացիները հանուն ժողովրդական գործողության» կազմակերպության հիմնադիր անդամ, որի նախագահն էր 1953-1958 թվականներին։ 1952 թվականին եղել է Իլինոյոսի նահանգապետի թեկնածու Էդլայ Ստիվենսոնի բանախոսը (անգլ.՝ speechwriter) և բուռն աջակիցը։ 1956 թվականին 26-ամյա Ռոբերտ Քենեդիի հետ միասին աշխատել է Ստիվենսոնի նախընտրական արշավի համար և կապ է պահպանել Ստիվենսոնի փոխնախագահի թեկնածու սենատոր Ջոն Քենեդիի հետ։ Շլեզինգերը Ջոն Քենեդուն ճանաչել է Հարվարդ հաճախելուց ի վեր, իսկ 1950 թվականին ավելի ու ավելի է մտերմացել Քենեդիի ու նրա կնոջը հետ։ 1960 թվականի քաղաքական քարոզարշավի ընթացքում Շլեզինգերն աջակցել է Քենեդիին։
1961 թվականի հունվարի 30-ին կայացած ընտրություններից հետո Շլեզինգերը հեռացել է Հարվարդից և նշանակվել է նախագահի հատուկ օգնական։ Նա հիմնականում աշխատել է լատինաամերիկյան գործերի վրա, իսկ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում հանդես է եկել, որպես բանախոս։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին Շլեզինգերին հայտնել են «Կուբայի գործողության» մասին։ Նա դեմ է արտահայտվել այդ ծրագրին․ նախագահին ուղղված հուշագրում ասում է՝ «մեկ հարվածով, դուք կջնջեք այն արտասովոր բարի կամքը, որն աճում էր նոր կառավարության նկատմամբ աշխարհում խաղաղության միջոցով։ Դա միլիոնավոր մարդկանց մտքում կդրոշմի նոր կառավարության չարագործ կերպարը»։ Սենատոր Ուլյամ Ֆոլբրայթի հետ միասին, Շլեզինգերը մի քանի հուշագիր է ուղարկել գործադուլավորների դեմ հանդես եկող նախագահին, իսկ հանդիպումների ժամանակ զսպել է իր կարծիքը՝ հրաժարվելով խարխլել նախագահի միաձայն որոշում կայացնելու ցանկությունը։
Ներխուժման բացահայտ մերժումից հետո, Շլեզինգերը ավելի ուշ բողոքել է, որ «Խոզերի ծովածոցից հեռանալուց հետո, իրեն դառնորեն հանդիմանել են այն բանի համար, որ աշխատասենյակում վճռական քննարկումների ժամանակ իրեն այդքան հանգիստ էր պահում»։ Բացատրելով իր մերժումը, նա գերադասել է անել ավելին, քան մի քանի երկչոտ հարցեր բարձրացնելը՝ ասելով, որ այդ անհեթեթությանը վերջ տալու թափը պարզապես քանդվել է քննարկման հանգամանքների պատճառով»։ Քենեդին, վրդովմունքի հանդարտվելուց հետո, կատակելով ասել է, որ Շլեզինգերն իրեն հուշագիր է գրել, «որը բավականին լավ տեսք կունենա, եթե իմ կառավարության մասին գիրք գրելու ժամանակ գտնի, միայն թե լավ կլինի չհրապարակի այդ հուշագիրը, քանի դեռ ես կենդանի եմ»։Կուբայական հրթիռային ճգնաժամի ժամանակ, Շլեզինգերը չի եղել Ազգային անվտանգության խորհրդի գործադիր կոմիտեի անդամ, բայց օգնել է ՄԱԿ-ի դեսպան Ստիվենսոնին ներկայացնել ճգնաժամը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
1963 թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Քենեդու սպանությունից հետո, Շլեզինգերը 1964 թվականի հրաժարվել է իր պաշտոնից։ Նա գրել է Քենեդու կառավարության պատմությունը «Հազար օր․ Ջոն Քենեդին Սպիտակ տանը» վերնագրով, որի համար ստացել է Պուլիցերյան երկրորդ մրցանակը[16]։
1966 թվականին Շլեզինգերը վերադարձել է ակադեմիական գործունեության։ 1966-1994 թվականներին եղել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր, իսկ 1994 թվականի մարտի 31-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[17]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Age of Jackson. 1945.
- The Crisis of the Old Order: 1919—1933 (The Age of Roosevelt, Vol. I). 1957.
- The Coming of the New Deal: 1933—1935 (The Age of Roosevelt, Vol. II). 1958.
- The Politics of Upheaval: 1935—1936 (The Age of Roosevelt, Vol. III). 1960.
- A Thousand Days: John F. Kennedy in the White House. 1965.
- Robert Kennedy and His Times. 1978.
- Արթուր Շլեզինգեր Ամերիկայի պատմության ցիկլեր (1986) = Cycles of American History (1986). — М.: Прогресс հրատարակչություն, 1992. — 688 с. — ISBN 5-01-003551-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/527608/Arthur-M-Schlesinger-Jr
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://www.washingtonpost.com/obituaries/2018/12/12/arthur-m-schlesinger-jr-author-shaped-lens-viewing-us-history/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2007/02/28/washington/28cnd-schlesinger.html
- ↑ https://www.nytimes.com/2007/03/01/washington/01schlesinger.html
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals/arthur-m-schlesinger-jr
- ↑ https://www.nationalbook.org/books/a-thousand-days/
- ↑ 10,0 10,1 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.historians.org/publications-and-directories/perspectives-on-history/may-2007/in-memoriam-arthur-m-schlesinger-jr
- ↑ https://www.pulitzer.org/article/moral-necessity-society-marked-power
- ↑ https://sah.columbia.edu/content/prizes/francis-parkman-prize
- ↑ https://debsfoundation.org/index.php/landing/eugene-v-debs-award/
- ↑ https://www.nationalbook.org/books/robert-kennedy-and-his-times/
- ↑ 16,0 16,1 Артур Шлезингер. Биография американского историка Риа новости
- ↑ Шлезингер, Артур Мейер Ռուսաստանի գիտություններ ակադեմիայի արխիվ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aldous, Richard,. Schlesinger : the imperial historian (First edition ed.). New York, NY. ISBN 978-0-393-24470-0. OCLC 971361165.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arthur M. Schlesinger Jr. papers 1922–2007, held by the Manuscripts and Archives Division, New York Public Library
- C-SPAN|Arthur Schlesinger
- Eisler, Kim. "Arthur Schlesinger Dishes Dirt", Washingtonian, March 6, 2008.
- An incredible writer and a proud Liberal all his life. The Pulitzer Prize-winning historian and "court philosopher" of the Kennedy administration was 89 when he died.
- The Washington Post obituary(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Շլեզինգեր Կրտսեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2007 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի քննադատներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ