Արթուր Կամպֆ
Արթուր Կամպֆ գերմ.՝ Arthur Kampf | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1864[1][2][3] |
Ծննդավայր | Աախեն, Ախեն, Aachen Government Region[4] |
Վախճանվել է | փետրվարի 8, 1950[1][5][6][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Կաստրոպ-Ռաուքսել, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա[7] |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն[8] |
Ուսուցիչ | Peter Janssen?, Peter Janssen?[7] և Էդուարդ ֆոն Գեբխարդտ[7] |
Աշակերտներ | Hein Ross? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Berliner Akademie der Künste?[7] |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Հայր | Ավգուստ Քամպֆ |
Arthur Kampf Վիքիպահեստում |
Արթուր Կամպֆ (գերմ.՝ Arthur Kampf, սեպտեմբերի 28, 1864[1][2][3], Աախեն, Ախեն, Aachen Government Region[4] - փետրվարի 8, 1950[1][5][6][…], Կաստրոպ-Ռաուքսել, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), Դյուսելդորֆի արվեստի բարձրագույն դպրոցի գերմանացի նկարիչ և մանկավարժ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է նկարիչ և պալատական լուսանկարիչ Ավգուստ Կամպֆի ընտանիքում։ 1879-1891 թվականներին Պետեր Յասենի հետ սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Ավարտելուց հետո եղել է Դյուսելդորֆի ակադեմիայի դասախոս, ապա՝ պրոֆեսոր։ 1888 թվականին նկարել է «Վիլհելմ I կայսեր թաղումը» նկարը։ 1889 թվականին տեղափոխվել է Բեռլին՝ Բեռլինի գեղարվեստի ակադեմիա։ 1912 թվականին Վյուրթեմբերգում նրան շնորհվել է ազնվական կոչում։ 1915-1924 թվականներին ղեկավարել է Բեռլինի գեղարվեստի բարձրագույն դպրոցը։ Եղել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո ընդուվել է ՆՍԳԲԿ։ 1939 թվականին Մյունխենի գերմանական արվեստի տանը կազմակերպված գերմանական գեղարվեստի մեծ ցուցահանդեսին ներկայացրել է իր աշխատանքներից մի քանիսը, այդ թվում՝ կայսերական գրասենյակին պատկանող «Լույսի և խավարաի պայքարը» կտավը։ Նույն 1939 թվականին նրան շնորհվել է Գերմանական կայսրության պատվավոր կոչում (Adlersschild)՝ որպես նվիրված նկարչի։ 1944 թվականին Ադոլֆ Հիտլերն անձամբ նրան ընդգրկել է Gottbegnadeten-Liste՝ Ռեյխի առավել վաստակավոր նկարիչների հատուկ ցուցակում[9]։
Հիմնականում նկարել է պատմական և դիցաբանական թեմաներով, պատկերել է տարբեր տարիների ռազմական իրադարձությունները։ Նրա կտավները գերմանական քարոզչությունը օգտագործել է երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Նկարչի ստեղծագործությունները իրենց նպատակների համար օգտագործել են հատկապես Գերմանիայի ազգային սոցիալիստական իշխանությունները։ Այս ժամանակահատվածում Ա. Կամպֆի աշխատանքները եղել են նացիստական գաղափարախոսության՝ արյան և հողի արվեստի բաղկացուցիչ մասը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Arthur Kampf (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Arthur Kampf — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118776649 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Thieme U., Becker F., Vollmer H. Thieme-Becker-Vollmer (գերմ.) / Hrsg.: U. Thieme, F. Becker, H. Vollmer, F. C. Willis — E. A. Seemann.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ernst Klee: Das Kulturlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945, S. Fischer, Frankfurt am Main 2007, p. 294.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kunst im 3. Reich. Dokumente der Unterwerfung. Katalog des Frankfurter Kunstvereins, 1974.
- Berthold Hinz: Die Malerei im deutschen Faschismus. Kunst und Konterrevolution. Hanser, München 1974, ISBN 3-446-11938-8.
- Hermann Hinkel: Zur Funktion des Bildes im deutschen Faschismus. Anabas, Steinbach 1975, ISBN 3-87038-033-0.
- Reinhard Müller-Mehlis: Die Kunst im Dritten Reich. Heyne, München 1976, ISBN 3-453-41173-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Կամպֆ» հոդվածին։ |
|