Արթուր Կամպֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Կամպֆ
գերմ.՝ Arthur Kampf
Arthur Kampf (BLeben 1902-06).jpg
Ծնվել էսեպտեմբերի 28, 1864(1864-09-28)[1][2][3][4]
ԾննդավայրԱախեն, Գերմանական միություն[1]
Վախճանվել էփետրվարի 8, 1950(1950-02-08)[1][2][5][6][7] (85 տարեկանում)
Մահվան վայրCastrop-Rauxel, Recklinghausen, Münster Government Region, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
ՈճԴյուսելդորֆի գեղարվեստական դպրոց
Ժանրպատմական գեղանկարչություն
ՈւսուցիչPeter Janssen?
ԱշակերտներHein Ross?
ՊարգևներԳերմանական կայսրության արծվի վահան
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
ՀայրAugust Kampf?
Arthur Kampf Վիքիպահեստում

Արթուր Կամպֆ (գերմ.՝ Arthur Kampf, սեպտեմբերի 28, 1864(1864-09-28)[1][2][3][4], Աախեն, Գերմանական միություն[1] - փետրվարի 8, 1950(1950-02-08)[1][2][5][6][7], Castrop-Rauxel, Recklinghausen, Münster Government Region, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), Դյուսելդորֆի արվեստի բարձրագույն դպրոցի գերմանացի նկարիչ և մանկավարժ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նկարիչ և պալատական լուսանկարիչ Ավգուստ Կամպֆի ընտանիքում։ 1879-1891 թվականներին Պետեր Յասենի հետ սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Ավարտելուց հետո եղել է Դյուսելդորֆի ակադեմիայի դասախոս, ապա՝ պրոֆեսոր։ 1888 թվականիննկարել է «Վիլհելմ I կայսեր թաղումը» նկարը։ 1889 թվականին տեղափոխվել է Բեռլին՝ Բեռլինի գեղարվեստի ակադեմիա։ 1912 թվականին Վյուրթեմբերգում նրան շնորհվել է ազնվական կոչում։ 1915-1924 թվականներին ղեկավարել է Բեռլինի գեղարվեստի բարձրագույն դպրոցը։ Եղել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո ընդուվել է ՆՍԳԲԿ։ 1939 թվականին Մյունխենի գերմանական արվեստի տանը կազմակերպված գերմանական գեղարվեստի մեծ ցուցահանդեսին ներկայացրել է իր աշխատանքներից մի քանիսը, այդ թվում՝ կայսերական գրասենյակին պատկանող «Լույսի և խավարաի պայքարը» կտավը։ Նույն 1939 թվականին նրան շնորհվել է Գերմանական կայսրության պատվավոր կոչում (Adlersschild)՝ որպես նվիրված նկարչի։ 1944 թվականին Ադոլֆ Հիտլերն անձամբ նրան ընդգրկել է Gottbegnadeten-Liste՝ Ռեյխի առավել վաստակավոր նկարիչների հատուկ ցուցակում[8]։

Հիմնականում նկարել է պատմական և դիցաբանական թեմաներով, պատկերել է տարբեր տարիների ռազմական իրադարձությունները։ Նրա կտավները գերմանական քարոզչությունը օգտագործել է երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Նկարչի ստեղծագործությունները իրենց նպատակների համար օգտագործել են հատկապես Գերմանիայի ազգային սոցիալիստական իշխանությունները: Այս ժամանակահատվածում Ա. Կամպֆի աշխատանքները եղել են նացիստական գաղափարախոսության՝ արյան և հողի արվեստի բաղկացուցիչ մասը։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118776649 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arthur Kampf
  3. 3,0 3,1 Arthur Kampf — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon OnlineB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. Ernst Klee: Das Kulturlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945, S. Fischer, Frankfurt am Main 2007, p. 294.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kunst im 3. Reich. Dokumente der Unterwerfung. Katalog des Frankfurter Kunstvereins, 1974.
  • Berthold Hinz: Die Malerei im deutschen Faschismus. Kunst und Konterrevolution. Hanser, München 1974, ISBN 3-446-11938-8.
  • Hermann Hinkel: Zur Funktion des Bildes im deutschen Faschismus. Anabas, Steinbach 1975, ISBN 3-87038-033-0.
  • Reinhard Müller-Mehlis: Die Kunst im Dritten Reich. Heyne, München 1976, ISBN 3-453-41173-0.