Ասիական արժութային միավոր
Ասիական արժութային միավոր (անգլ.՝ Asian monetary unit, AMU), արժութային զամբյուղ, որը ներդրվել է 2006 թվականին Տնտեսագիտության, առևտրի և արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի (RIETI) կողմից, որը նման է եվրոպական արժութային միավորին (ECU) և ստեղծվել է դրա հիման վրա[1]։ AMU-ն պետք է արտացոլի տարածաշրջանի 13 երկրների դրամական միավորների բաժնետոմսերի գնանշումները (արժեքորոշում) և, հնարավոր է, ժամանակի ընթացքում վերածվի եվրոյի ասիական համարժեքի։
AMU-ն շրջանառության մեջ գործածող պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետություններ, որոնք համաձայնել են գործածել AMU-ն շրջանառության մեջ[2].
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
- Կամբոջայի Թագավորություն
- Թաիլանդի Թագավորություն
- Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն
- Ինդոնեզիայի Հանրապետություն
- Կորեայի Հանրապետություն
- Սինգապուրի Հանրապետություն
- Ֆիլիպինների Հանրապետություն
- Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
- Մյանմայի Միություն
- Բրունեյ Դարուսալամի Սուլթանություն
- Մալայզիայի Ֆեդերացիա
- Ճապոնիա
- Ավստրալիա
- Նոր Զելանդիա
- Հնդկաստան
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), որի հիմնադիրները, բացի ASEAN-ի երկրներից, Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան են, դարձել է Հարավարևելյան Ասիայում ընդհանուր շուկա ստեղծելու շարժիչ ուժը՝ Եվրոպայի ընդհանուր շուկայի օրինակով։ Այս գաղափարը կյանքի կոչելու համար ստեղծվել է Ասիական քլիրինգային միությունը(ACU): Երկու տարի առաջ ԱԶԲ-ն դրա համար ներդրել է Asian Currency Unit — AKU քլիրինգային հաշվարկային նոր միավորը` ազիո ստեղծելու հեռանկարով` եվրոյի սկզբունքով որպես լիարժեք տարածաշրջանային արժույթ։ Շատ վերլուծաբաններ AKU-ն համեմատում են եվրոպական արժութային միավորի՝ EKU-ի հետ, եվրոպական քլիրինգային միավորը, որը գոյություն ուներ Եվրոպական տնտեսական միությունում մինչև եվրոյի ներդրումը 1999 թվականին։ Բայց առայժմ այն ավելի շատ նման է խորհրդային ժամանակների Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության փոխանցելի ռուբլու։
AKU-ն ձևավորվում է անդամ երկրների արժույթների զամբյուղի սկզբունքով` գումարած ԱՄՆ դոլարն ու եվրոն և համամասնորեն արտացոլում է AKU-ի անդամ երկրների համախառն ազգային արդյունքը և արտաքին առևտրի ծավալները։ Ասիական բոլոր ազգային արժույթների փոխարժեքները միասնական արժույթի նկատմամբ ամեն օր հրապարակում է ԱԶԲ-ի կողմից։ ASEAN-ի որոշ երկրներում նույնիսկ քննարկումներ են ընթանում AKU-ի` որպես ազգային արժույթի հնարավոր ներդրման վերաբերյալ` չսպասելով ազիո-ի ներդրմանը։
AMU զամբյուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]AMU-ն իրենից ներկայացնում է 13 արժույթից բաղկացած զամբյուղ[3].
Երկիր | Արժույթ |
---|---|
Բրունեյ | բրունեյական դոլար |
Կամբոջա | կամբոջական ռիել |
Ինդոնեզիա | ինդոնեզական ռուփի |
Լաոս | լաոսական կիպ |
Մալայզիա | մալայզիական ռինգիտ |
Մյանմա | կյատ |
Ֆիլիպիններ | ֆիլիպինյան պեսո |
Սինգապուր | սինգապուրյան դոլար |
Թաիլանդ | թաիլանդական բահտ |
Վիետնամ | վիետնամական դոնգ |
Չինաստան | չինական յուան |
Ճապոնիա | ճապոնական իեն |
Հարավային Կորեա | հարավկորեական վոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pekkanen, Saadia M.; Ravenhill, John; Foot, Rosemary, eds. (2014). Oxford Handbook of the International Relations of Asia. Oxford: Oxford University Press. էջ 313. doi:10.1093/oxfordhb/9780199916245.001.0001. ISBN 978-0-19-991624-5.
- ↑ «RIETI — AMU and AMU Deviation Indicators». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ The purpose to create a new data of Asian Monetary Unit with ASEAN 10 plus 3 (Japan, China and South Korea) plus 3 (Australia, New Zealand and India) - AMU-wide