Կյատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյատ
ကျပ်
1 կյատ 1965 թվական
1 կյատ 1965 թվական
ISO 4217 կոդ MMK (104)
Երկիր Մյանմա Մյանմա 01.07.1952
Կազմված է 100 100
Նշան K
Սիմվոլ my
Մետաղադրամներ 1, 5, 10, 50, 100 կյատ
Թղթադրամներ 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500, 1000, 5000, 10 000 կյատ
Փողերի տպում Մյանմայի Կենտրոնական բանկ
Վեբ-կայք www.cbm.gov.mm

Կյատ ([tʃʌt]), Մյանմա պետության (մինչև 1989 թվականը`Բիրմա) դրամական միավոր։ Տեղական անվանումը չա կամ ջա։ Մեկ կյատը հավասար է 100 պյայի։ 1952 թվականից մինչև 1989 թվականը անվանվել է բիրմանյան կյատ, 1989-ից` մյանմանյան կյատ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյատ հասկացությունը հանդիպում է XIX դարում։ Այս անվանումն ընդհանուր էր Ինդոչինաստանի մի քանի պետությունների համար (Բիրմա, Սիամ, Լաոս, Կամբոջա), տիկալյա չափման միավորը ծառայում էր ոչ միայն որպես դրամական միավոր, այլև զանգվածի չափման միավոր։ Մինդոն արքայի օրոք` 1852-1878 թվականներին տիկալի հիման վրա, որը հավասար էր հնդկական ռուպիին, լույս տեսան բիրմանյան մետաղադրամներ, այդ թվում 1 կյատ արժեք ունեցող (արծաթ) և 1 պյատ արժողությամբ (պղինձ, 1⁄64 կամ 1⁄80 կյատ)։ Դրանք շրջանառության մեջ մնացին մինչև 1892 թվականի ապրիլի 1-ը[1][2]։

1883 թվականին Բիրմայի որոշ տարածքներ, իսկ 1885 թվականին Բիրման ամբողջությամբ դարձավ բրիտանական գաղութ (նահանգ` Բրիտանական Հնդկաստանում), իսկ որպես նրա պաշտոնական դրամական միավոր պաշտոնապես հռչակվեց հնդկական ռուպին։ Հնդկական մետաղադրամները և թղթադրամները գաղութում մնացին որպես վճարման միջոց մինչև 1939 թվականի ապրիլի 1-ը։ 1897-1922 թվականներին Բրիտանական Հնդկաստանի կառավարությունը հատուկ Ռունգանի համար, լույս ընծայեց նույնպիսի թղթադրամներ, ինչպես հնդկական ռուպին, իսկ 1917 թվականին և 1927-1937 թվականներին Բիրմայի ամբողջ տարածքի համար, որոնք երբեմն անվանվում են բիրմանյան ռուպի։

1937 թվականի ապրիլի 1-ից սկսած, երբ Բիրման դադարեց Բրիտանական Հնդկաստանի նահանգ լինելուց և դարձավ Բրիտանիայի ինքնավար գաղութ, Հնդկաստանի պահուստային բանկը սկսեց արտադրել թղթադրամներ «Օրինական վճարման միջոց միայն Բիրմայի համար» կնիքով, իսկ 1938 թվականին թղթադրամներ` առանց այդ կնիքի։ Հետագայում այդ թղթադրամները փոխարինվեցին Բիրմանյան կառավարության դրամական նշաններով (շտաբ-բնակարանը գնվում էր Լոնդոնում)։ Բիրմանյան ռուփին մնաց հավասար հնդկական ռուփիին, դրա համար ստեղծվել և մի քանի անգամ վերանայվել էր հարաբերությունը ֆունտ ստեռլինգի հետ։

1942 թվականի Ճապոնական կայսրության կողմից Բիրմայի օկուպացումից հետո նրա տարածքում պաշտոնական վճարման միջոց հռչակվեց ճապոնական օկուպացված դոլլարը (1942 թվականի հունվարի 31-ից) և ճապոնական օկուպացված ռուփին (1942 թվականի մայիսի 1-ից)։

Բացի դրանից, 1944 թվականի հունվարի 15-ին ճապոնացիները հիմնեցին Բիրմայական պետական բանկը, որը առաջարկեց Բիրմայի խամաճիկային կառավարության դրամական նշանով թղթադրամների արտադրությունը։ Մայիսի 1-ին բոլոր օկուպացիոն փողերը չեղարկվեցին և 1945 թվականին, երբ Բիրման ազատագրվեց ճապոնական օկուպացիայից, հանվեցին շրջանառությունից։

1952 թվականի հուլիսի 1-ին բիրմանական ռուպին փոխարինվեց ժամանակակից կյատով` 1։1 հարաբերությամբ։ Սկզբում այն անվանվեց բիրմանյան կյատ, իսկ 1989 թվականի հունիսի 18-ից կոչվեց մյանմայական կյատ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Global History of Currencies. Արխիվացված 2014-04-04 Wayback Machine Global Financial Data, 2010.
  2. «Нумизматика». 4-е изд. / Публ. Словарь нумизмата. Описание монет. — Львов, 1980. Վերցված է ISBN 5-256-00317-8.-ին.