Սինգապուրյան դոլար
Սինգապուրյան դորլլար Singapore dollarno Ringgit Singapurano 新加坡元no சிங்கப்பூர் வெள்ளிno | |
---|---|
ISO 4217 կոդ | AMD |
Երկիր | ![]() |
Պաշտոնական օգտագործում |
Կաղապար:Դրոշավորում/Բրունե |
Կազմված է | 100 ցենտից |
Նշան | S$ կամ $ |
Մետաղադրամներ | 1, 5, 10, 20, 50 ցենտեր, 1 դոլար |
Թղթադրամներ | 2, 5, 10, 50, 100, 1000, 10 000 դոլար |
1 USD | = 1,381 SGD AMD |
1 EUR | = 1,576 SGD AMD |
1 GBP | = 1,79 SGD AMD |
Սինգապուրյան դոլար, Սինգապուրի ազգային արժույթը (ISO 4217 - SGD, խորհրդանիշ ` $ կամ S)։ Կազմում է 100 ցենտ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1845-1939 թվականներին Սինգապուրն օգտագործում էր Նեղուցների դոլարը։ Այնուհետև այն փոխարինվում է մալայական դոլարով, իսկ 1953 թվականին՝ Մալայայի և Բրիտանական Բորնեոյի դոլարով, որը թողարկվել է Մալայայի և Բրիտանական Բորնեոյի դրամական շրջանառության հարցերով զբաղվող խորհրդի կողմից։
1963 թվականին Մալայզիային միանալուց հետո Սինգապուրը շարունակեց օգտվել միասնական արժույթից։ Սակայն Մալազիայից անկախ հռչակվելուց երկու տարի հետո՝ 1965 թվականին, Մալազիայի, Սինգապուրի և Բուրենոյի միջև առկա դրամակրեդիտային միությունը փլուզվեց։ 1967 թվականի ապրիլի 7-ին Սինգապուրը հիմնեց արժութային գերատեսչություն և թողարկեց առաջին մետաղադրամները և թղթադրամները։ Սինգապուրի դոլարն անվանական գնով փոխարինվում էր մալազիական ռինգիտոյով մինչև 1973 թվականը։ Փոխադարձ փոխարինումը բրունեական դոլարով պահպանվեց։ Սինգապուրյան դոլարը սկզբում կապված էր բրիտանական ֆունտի հետ 60։7 հարաբերությամբ։
2002 թվականի հոկտեմբերի 1-ին Սինգապուրի արժույթային գերատեսչությունը լուծարվեց, և վերջինիս գործառույթները և պարտականությունները փոխանցվեցին Սինգապուրի ֆինանսների նախարարությանը։
Մանրադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականին թողարկվում են առաջին մանրադրամները՝ 1, 5, 10, 20 և 50 ցենտեր և 1 դոլար։ Բացառությամբ բրոնզե 1 ցենտանոցից՝ մնացած բոլոր մետաղադրամները պատրաստված էին պղնձանիկելային համաձուլվածքից։ 1985 թվականին թողակվում է մետաղադրամների երկրորդ շարքը նույն անվանումներով։ Մետաղադրամների չափերը փոքրացվեցին, և 5 ցենտանոց մետադրամները պատրաստվեցին ալյումինային բրոնզից։ 1987 թվականին 1 դոլարի մետաղադրամը ավելի է փոքրացվում և սկսում է արտադրվել ալյումինային բրոնզից։
Ներկայումս Սինգապուրի մետաղադրամների դիմերեսին կարելի է տեսնել Սինգապուրի զինանշանը, իսկ դարձերեսին՝ ծաղկային կոմպոզիցիա։
Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականի հունիսի 12-ին թողարկվեց թղթադրամների առաջին շարքը, որը հայտնի էր որպես «Խոլորձների շարք»։ Թողարկվեցին 1, 5, 10, 50, 100 և հազար դոլարանոց թղթադրամներ։ 25 և 500 անվանական արժեքով դոլարները շրջանառության մեջ են դրվել 1972 թվականի օգոստոսի 7-ին։ 1973 թվականի հունվարի 29-ին թողարկվեցին նաև 10000 դոլար անվանական արժեքով թղթադրամներ։
1976-1980 թվականներին շրջանառության մեջ դրվեցին թղթադրամներ, որոնք հայտնի են որպես «Թռչունների շարք»։ Այդ շարքում բացակայում էին 25 դոլար անվանական արժեքով թղթադրամները։ 20 դոլար անվանական արժեքով թղթադրամները թողարկվեցին 1979 թվականի օգոստոսի 6-ին։
1985-1989 թվականներին շրջանառության մեջ դրվեցին «Նավերի շարք» թղթադրամները նույն անվանական արժեքով, բացառությամբ 20 դոլարանոց թղթադրամի։ 1990 թվականին թողարվեց 2 դոլարանոց թղթադրամ։
1999 թվականին հրատարակվել է «Դիմանկարների շարքը» նույն անվանական արժեքով, բացառությամբ 500 դոլարանոց թղթադրամի։ Շարքը մինչ օրս շրջանառության մեջ է։
2014 թվականի հոկտեմբերի 1-ին դադարեցվել է 10000 դոլարանոց թղթադրամների թողարկումը։ Արդեն թողարկված թղթադրամները մնում են շրջանառության մեջ և շրջանառությունից կհանվեն բանկ հասնելու դեպքում։
Արտարժույթի փոխարժեքի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգապուրյան դոլարը ընդգրկված է այն արտարժույթների ցանկում, որոնց փոխարժեքը սահմանվում է Ռուսաստանի Բանկի կողմից ամեն օր[1].։
SGD ներկա փոխարժեքները | |
---|---|
Google Finance կայքից՝: | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Currate.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- www.mas.gov.sg Денежно-кредитного управления Сингапура. պաշտոնական կայք (անգլ.)(անգլ.)
- www.singaporemint.com Сингапурского монетного двора. պաշտոնական կայք (անգլ.)(անգլ.)
- Обиходные монеты Сингапура Archived 2011-11-17 at the Wayback Machine. (рус)