Jump to content

Առնոլդ Թոյնբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդ Թոյնբի
Ծնվել էապրիլի 14, 1889(1889-04-14)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 22, 1975(1975-10-22)[1][2][3][…] (86 տարեկան)
Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս, դիվանագետ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Լոնդոնի թագավորական քոլեջ
Գործունեության ոլորտՊատմության փիլիսոփայություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրիտանական ակադեմիա
Ալմա մատերՈւինչեսթեր քոլեջ և Բալիոլ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Պարգևներ
Ամուսին(ներ)Veronica Boulter Toynbee?[8] և Rosalind Murray?[8]
Երեխա(ներ)Ֆիլիպ Թոյնբի[8][9], Lawrence Toynbee?[9] և Antony Harry Robert Toynbee?[8]
ՀայրHarry Valpy Toynbee?[8]
ՄայրSarah Edith Marshall?[8]
 Arnold J. Toynbee Վիքիպահեստում

Առնոլդ Թոյնբի (անգլ.՝ Arnold Joseph Toynbee, ապրիլի 14, 1889(1889-04-14)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 22, 1975(1975-10-22)[1][2][3][…], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի պատմաբան, պատմական փիլիսոփա, մշակութաբան և սոցիոլոգ, տասներկուհատորանի «Պատմության հետազոտություն» աշխատության հեղինակ, քաղաքակրթության տեսության մշակողներից մեկը։ Պարգեւատրվել է Պատվո Զինվորներ շքանշանով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թ․ Թոյնբիի հեղինակած «Հայկական սարսափները․ մի ազգի բնաջնջումը» գրքի շապիկը

Ծնվել է Լոնդոնում։ Սովորել է Վինչեսթեր քոլեջում և Օքսֆորդի Բեյլիոլ-քոլեջում, որտեղ 1912 թվականից դասախոսական գործունեություն է ծավալել։ Այնուհետև սովորել է Քինգս-քոլեջում, որտեղ հետագայում դասավանդել է Միջին դարերի և Բյուզանդիայի պատմություն։ 1913 թվականին ամուսնացել է Հիլբերտ Մյուրրեյի դուստր Ռոզալինդա Մյուրրեյի (†1967) հետ։

1919-1924 թվականներին դասավանդել է Լոնդոնյան համալսարանում։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո որպես միջազգային հարաբերությունների փորձագետ մասնակցել է Փարիզի հաշտության (1919-1920) և այլ կոնֆերանսների։ Թոյնբիին համաշխարհային համբավ է բերել «Պատմության հետազոտություն» երկը (հ 1-12, 1934-1961)։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Թոյնբին առանձին աշխատություններ և բազմաթիվ հոդվածներ ու հրապարակային ելույթներ է նվիրել Հայոց ցեղասպանությանը, հանդես եկել Հայաստանի անկախության պաշտպանությամբ։ Գործուն մասնակցություն է ունեցել Ջեյմս Բրայսի կազմած «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը։

Աշխատել է Լոնդոնյան տնտեսագիտական դպրոցում և 1929-1955 թվականներին որպես տնօրեն՝ Չետեմ-Հաուսի Միջազգային հարաբերությունների թագավորական համալսարանում (անգլ.՝ RIIA

Բազմաթիվ սոցիոլոգիական և քաղաքական խնդիրների պատմա-փիլիսոփայական հետազոտական աշխատանքների հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Թոյնբի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 198