Առաջավորասիական ընձառյուծ
Առաջավորասիական ընձառյուծ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Panthera pardus ciscaucasica
(Satunin, 1914)
|
||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
Panthera pardus saxicolor (Pocock, 1927), |
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||||
|
Առաջավորասիական ընձառյուծ, հիմնականում ավելի շատ հայտնի է որպես կովկասյան ընձառյուծ, շատ հայտնի է նաև պարսկական ընձառյուծ անունով (լատին․՝ Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus transcaucasica)[1], Առաջավոր Ասիայում բնակվող ընձառյուծի ենթատեսակ։
Առաջավորասիական ընձառյուծի լատիներեն պաշտոնական գիտական անվանումը՝ Panthera Pardus Ciscaucasica, Նախկին ԽՍՀՄ տարածքում այն հաճախ անվանվում էր Panthera pardus tulliana կամ Panthera Pardus Ciscaucasica, իսկ Panthera pardus saxicolor տերմինը օգտագործում էին արևմտյան մասնագետները։
Արտաքին պարամետրեր և նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան ընձառյուծը Հովազառյուծի ամենամեծ տեսակներից մեկն է, իր մարմնի արտաքին պարամետրերով և ֆիզիկական առանձնահատկությամբ մոտ է Սիբիրյան և Բենգալյան Հովազառյուծներին ու Շրի Լանկայի Ցելոյան Հովազառյուծներին։ Ընձառյուծը չափահաս է լինում 3-ից 4 տարեկանում։ Չափահաս ընձառյուծների քաշը կազմում է 46-100 կգ, առանձին դեպքերում ամենախոշորների քաշը հասնում է անգամ մինչև 111 կգ-ի։ Արուների բարձրությունը կազմում 65-85 սմ (միջինը 75 սմ), երկարությունը՝ 1,8-ից մինչև 2,71 մետր, էգերի քաշը կազմում 30-77 կգ, բարձրությունը՝ 56—72 սմ, երկարությունը կազմում է 1,5-2,2 մետր։ Ընձառյուծները վազքով կարող են զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն։ Հայաստանում զբոսնող կամ բնակվող արու ընձառյուծների զանգվածը լինում է 46-83 կգ, իսկ էգ առանձյակների քաշը՝ 30—63 կգ, հովազի բացարձակ քաշային տիրույթներում։ Արու Կովկասյան ընձառյուծի միջին քաշը կազմում է 70-75 կգ։ Ընձառյուծների կյանքի տևողությունը 13-20 տարի է։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Ընձառյուծի այս ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը՝ «Near Threatened» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում։
Հայաստանում պոպուլյացիայի թվաքանակը՝ 10—33 առանձնյակ։ Ներկայիս դրությամբ կենդանատեսակի քանակը 26–30 առանձնյակ է։ Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7500 կմ2։ Բնակեցման տարածքը կազմում է 2861 կմ2։ Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9–208 կմ2), գ. Նռնաձորից դեպի հյուսիս (297 կմ2) գտնվող տեղամասում եւս գիշատիչը բնակվում է մշտապես։ Բայց հայաստանում զբոսնող սև գույնի մելանիստիկ ընձառյուծների թիվը կազմում է 8-12 առանձյակ, քանակը չի գերազանցում 13-ը։
Բնակության պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է լեռնատափաստաններում և տափաստաններում, չորային կամ լեռնային նոսրանտառներում, անտառատափաստաններում, սաղարթախիտ անտառներում, որտեղ ամենաշատը ծառեր են։ հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որսում են վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Panthera pardus ssp. saxicolor,The IUCN Red List of Threatened Species». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջավորասիական ընձառյուծ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջավորասիական ընձառյուծ» հոդվածին։ |
|